Սլովակիայի Հանրապետության կառավարության Ազգային կրթաթոշակային ծրագիր

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակում առաջարկվում են կրթաթոշակներ եւ դրամաշնորհներ այն օտարերկրյա ուսանողներին, որոնք ավարտել են ուսուցման առնվազն 3-րդ տարին կամ սովորում են մագիստրատուրայում՝ 1-2 կիսամյակ Սլովակիայի համալսարաններից մեկում սովորելու համար, ասպիրանտներին՝ 1-10 ամիս Սլովակիայի համալսարանում սովորելու կամ հետազոտական աշխատանքների համար, դասախոսներին, գիտաշխատողներին եւ գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողներին՝ 1-10 ամիս համալսարանում կամ համապատասխան հետազոտական կենտրոնում դասավանդելու կամ հետազոտական աշխատանք կատարելու համար։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը եւ հաղթողներին տրամադրում է ամսական կրթաթոշակ։

Նշյալ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մասով հայտերի ընդունելության վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 30-ը, իսկ 2-րդ կիսամյակի մասով՝ հոկտեմբերի 31-ը։

Հարցերը կարելի է ուղղել էլփոստի [email protected] հասցեով։

Ծրագրի եւ հայտերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ պաշտոնական կայքում՝ https://www.scholarships.sk/en/։