Author: Elya Nazaryan

Մեկ օր Ագրարայինում. պատանիները ծանոթացան Ագրարայինում սովորելու առավելություններին

Ապագա մասնագիտության հարցում կողմնորոշման ակնկալիքով մարտի 7-ին Ագրարային համալսարան  էին այցելել Խարբերդի թիվ 2  և Երեւանի թիվ 182  դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտները: Բուհի  հետ ծանոթությունը մեկնարկեց Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի՝ հարմարավետ ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարանում, որտեղ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը ներկայացրեց Ագրարային համալսարանում սովորելու առավելությունները՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող եւ բարձր [...] Read More

Դասավանդման եւ/կամ վերապատրաստման հնարավորություն Գայզենհայմի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ս.թ. հունիսի 12-16-ին Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու եւ այդ ընթացքում վերապատրաստվելու եւ/կամ դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են գինեգործության, խաղողագործության, գինու բիզնեսի, սննդմաթերքի անվտանգության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի մարտիության ուղերձը

Սիրելի կանայք, Մարտի 8-ը ամենալուսավոր կետերից մեկն է ձեր եւ մեր կյանքում։ Այն ոչ միայն պարզապես կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարի միջազգային օր է եւ մեր երկրում պետականորեն նշվող հերթական տոն, այլեւ բովանդակային առումով բոլորիս համար խորհրդանշական հանգրվան։ Այս օրը մենք յուրօրինակ ձեւով ամփոփում ու գնահատում ենք նախորդ մարտի 8-ից մինչ այսօր ձեր կատարած աշխատանքը, [...] Read More

Վանաձորի մասնաճյուղում բացվեց սննդի վերամշակման երեք լաբորատորիա

Մարտի 6-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում բացվեցին մսամթերքի, կաթնամթերքի եւ պահածոների ու սննդախտանյութերի վերամշակման ուսումնական լաբորատորիաները։ Արդիական եւ գերարդիական տեխնոլոգիաներով հագեցած երեք լաբորատորիաների ստեղծման ծրագիրը Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում իրականացրել են գլխավոր գործընկեր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՕՖ-ը եւ CIVITTA Հայաստանը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ։ Որպես ուսումնագործնական եւ կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումների ժամանակակից ենթակառույցներ, [...] Read More

Մեր մարզական նվաճումները․ երբ մարզիկը նաեւ գեղագետ է

-Գիտեք, մրցումների ժամանակ կարեւոր են ոչ միայն ֆիզիկական, հոգեբանական ամուր պատրաստվածությունը, այլ նաեւ ծրագրածդ գեղեցիկ մատուցելու կարողությունը: Զրուցակիցս քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Հայկ Հակոբյանն է, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից: Ընտանիքը կաթնային ագարակ ունի եւ ցանկանում էր համապատասխան կրթություն ստանալ՝ հորը նեցուկ լինելու համար: Բայց հանգամանքների բերումով ընտրեց գինու տեխնոլոգիան եւ չի ափսոսում: Գինին նույնպես հետաքրքիր [...] Read More

Միջֆակուլտետային խաղեր. մշակութային երկու հագեցած օր

Երկրորդ կիսամյակի հենց սկզբից բուռն հագեցած էր բուհական կյանքը: Ուսխորհրդի նախաձեռնած Միջֆակուլտետային խաղերի շրջանակում սկզբում մեկնարկեցին մարզական, հետո՝ ինտելեկտուալ մրցամարտերը, մարտի 2-3-ին մշակութային փուլն էր՝ երգ, պար, մանրապատումներ եւ ասմունք: Եղան հաղթողներ, գավաթակիրներ, բայց համաձայնեք՝ մշակութային երկու օրն արդեն հաղթանակ է, հաղթանակ առօրեականի, ձանձրույթի, անիմաստ վատնած ժամանակի նկատմամբ: Մշակութային օրերն անցան, ու մնացին հայտնագործություն-անմոռանալի կերպարները՝ [...] Read More

Ընտրասերման եւ սերմնաբուծության համատեղ կրթական ծրագիր ԵԱՏՄ երկրներում

Երեկ՝ մարտի 2-ին տեղի է ունեցել «Ընտրասերման եւ սերմնաբուծության արդի վիճակը եւ մեթոդները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում» համատեղ կրթական դասընթացի բացումը։ Առցանց եղանակով հանդիպմանը ռեկտորների կամ պրոռեկտորների մակարդակով մասնակցել են Ռուսաստանի պետական ագրարային համալսարան - Մոսկվայի Տիմիրյազեւի անվան գյուղատնտեսական ակադեմիան, Բելառուսի պետական գյուղատնտեսական ակադեմիան, Ղրղզստանի ազգային ագրարային համալսարանը, Վորոնեժի պետական ագրարային համալսարանը, Եվրասիական տնտեսական [...] Read More

Դպրոց-բուհ՝ անքակտելի կապ. եկել էին ագրարային՝ գիտելիք «ձեռք բերելու»

Այսօր՝ մարտի 2-ին, հյուրընկալել էինք Երեւանի թիվ 182 ավագ դպրոցի սաներին, որոնք, իրենց բնորոշմամբ, եկել էին Ագրարային՝ գիտելիք «ձեռք բերելու»: «Գյուղատնտեսության ինտենսիվացման սկզբունքները կապված սելեկցիոն գործընթացների հետ» թեմայով պատանիների հետ մատչելի լեզվով, շատ հետաքրքիր զրուցեցին Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գ.գ.թ., դոցենտ Գագիկ Թովմասյանն ու նույն ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանը: Երկիր մոլորակն այլեւս անկարող է [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Արեւմտյան Ատիկայի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) 1 շաբաթով դասավանդելու կամ միաժամանակ դասավանդելու եւ վերապատրաստվելու համար (2 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են ճարտարագիտության, սննդի անվտանգության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը [...] Read More

Միջամբիոնային համագործակցություն. ԴՆԹ-ի մոլեկուլները ժառանգականության կրող ու փոխանցող

Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնն այսօր՝ մարտի 1-ին, հյուրընկալել էր Համաճարակաբանության եւ մակաբուծաբանության ամբիոնի գործընկերներին: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Բադալյանը նախ ներկայացրեց «Պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ)» թեմայի տեսական մասը: 1869 թվականին շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը հայտնաբերեց, որ բոլոր օրգանիզմների բջիջները պարունակում են նուկլեինաթթուներ՝ ժառանգականության համար պատասխանատու նյութեր, ԴՆԹ եւ ՌՆԹ բաղադրիչներով: Սա կենսաբանական մտքի [...] Read More