Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Արեւմտյան Ատիկայի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) 1 շաբաթով դասավանդելու կամ միաժամանակ դասավանդելու եւ վերապատրաստվելու համար (2 տեղ)։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են ճարտարագիտության, սննդի անվտանգության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en/create-europass-cv)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ), իսկ դասավանդման եւ վերապատրաստման դեպքում՝ 2-4 ժամի համար,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշների չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 10-ը։

Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ․ https://www.uniwa.gr/en/studies/schools-and-departments/։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ: