Category: Բոլոր նորությունները

agrarian, tumo hamgorcakcutyun

Մեկնարկում է Թումո լաբորատորիաների համագործակցությունը համալսարանների հետ

ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն օրերս Թումո կենտրոնում մասնակցել է հայաստանյան համալսարանների հետ Եվրոպական Միության Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի առաջին աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ գիտահետազոտական ինստիտուտների եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: Թումո լաբորատորիաների նոր կրթական նախագիծը վերաբերում է STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության ոլորտին: Նախագծին ծանոթանալուց հետո մասնակիցները [...] Read More
agrarian university

Ագրարային համալսարանում ավարտվել է սննդամթերքի անվտանգության գծով հայ-չինական տեւական սեմինարը

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ավարտվեց նոյեմբերի 20-ին մեկնարկած «Սննդամթերքի անվտանգություն, ներմուծվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն եւ կարանտին» սեմինարների շարքը: Չինաստանի ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության աջակցությամբ եւ ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անմիջական ջանքերով ՀԱԱՀ-ում կազմակերպված սեմինարի փակման խոսքում ՀՀ-ում Չինաստանի դեսպանության անունից ներկաներին ողջունեց եւ շնորհավորեց Դոն [...] Read More

Գործարկվել է ՀԱԱՀ-ի նոր կայքը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական հանրույթին շնորհավորում ենք համալսարանի նոր կայքի գործարկման առթիվ: Կայքի համար մշակվել է նոր դիզայն, իսկ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ թարմացվել է առկա տեղեկատվությունը։ Նոր կայքը նախկինից տարբերվում է ավելի կատարելագործված և գեղեցիկ դիզայնով, իսկ գործառութային առումով տրված են ավելի ժամանակակից լուծումներ, որոնք հետագայում լայն հնարավորություններ կստեղծեն կայքի ճկունության ապահովման [...] Read More
lusine mnacakanyan

ԱՄՔՈՐ-ի շնորհիվ ՀԱԱՀ-ի մի քանի ուսանողներ մագիստրատուրայում անվճար սովորելու հնարավորություն են ստացել

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը փոխհատուցում է հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագրի շրջանակում իրականացվող մրցույթում հաղթած ուսանողների մագիստրատուրայի վարձավճարը: Օրերս ակնհայտ դարձավ, որ  ծրագրին դիմած  ՀԱԱՀ-ի 10 ուսանողներից մրցույթի վերջնական փուլն անցել և մագիստրատուրայում անվճար սովորելու հնարավորություն են ստացել 5-ը՝ Նաիրա Մկրտչյանը, Արամ Բաղդասարյանը, Նարե Գալստյանը, Գուրգեն Կարապետյանը և Աբրահամ Աբրահամյանը: Ծրագրին մասնակցել [...] Read More
engineers

Արտագնա դաս՝ «Ճաննախագիծ» ինստիտուտում

«Ագրարային ճարտարագիտություն» ֆակուլտետի «Ավտոտրակտորների եւ գյուղմեքենաների» ամբիոնի դասախոս Վոլոդյա Ասատրյանը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, «Փոխադրումներ եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի նոյեմբերի 6-ի «Ավտոմոբիլային ճանապարհներ» առարկայի լաբորատոր դասը անցկացրեց «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ում: Թեման էր «Ճանապարհաշինարարության ոլորտում օգտագործվող նյութերի եւ ճանապարհային պատվածքի ֆիզիկամեխանիկական հատկությունների որոշումը»: Հարկ է նշել, որ ինստիտուտի թե տնօրենը՝ Սամվել [...] Read More
egypt study abroad

Եգիպտոսում կայանալիք աշխատաժողովի հրավեր

Կահիրեում Գյուղատնտեսության Զարգացման Եգիպտական Միջազգային Կենտրոնը մեկ կրթաթոշակ տրամադրել է Հայաստանին: Ընտրված թեկնածուն կմասնակցի 2020թ. ընթացքում Կահիրեում կայանալիք գյուղական համայնքի և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ աշխատաժողովին: Դիմելու համար համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. • անգլերեն լեզվի իմացությունը (B2 մակարդակ) հաստատող փաստաթուղթ • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք կադրերից) • ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերեն) https://europass.cedefop.europa.eu/ [...] Read More
akunq gis

Բաց դաս` բաց երկնքի տակ

Հայտնի ճշմարտություն է. լսարանում հողաշինարար, հողային կադաստրի մասնագետ չես պատրաստի, որքան էլ ամուր հիմքերի վրա դրվեն տեսական գիտելիքները: Համալսարանի «Հողաշինարարության եւ հողային կադաստրի» ամբիոնի համար դասերի կազմակերպումը բնության գրկում դառնում է գործնական հմտություններ սերմանելու հիմնական ձեւերից մեկը: Այդ նպատակի համար լավագույն հիմք են հանդիսանում համալսարանի՝ տարբեր մարզերում գտնվող ուսումնափորձնական տնտեսությունները, որոնց արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ [...] Read More

Բնապահպանություն՝ բոլորի եւ յուրաքանչյուրի հոգսը

Բնապահպանական՝ ողջ աշխարհը համակած, ահագնացող խնդիրները կարոտ են համակողմանի ուսումնասիրության եւ լուծումներն էլ պետք է լինեն համապատասխանաբար՝ համընդգրկուն-համապարփակ, բոլորի միասնական ուժերով: Թերեւս սա էր պատճառը, որ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ագրարային էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյանը ուսանողներին «արտագնա» (դրսում դասախոսություններ ու դիտարկումներ կազմակերպելու փորձն այս ամբիոնում հաճախ է կիրառվում եւ լավ արդյունք է տալիս) քննարկման [...] Read More
hamalsaran

Կրթության դերը արդի աշխարհում

Դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշենքի 425 լսարանում տեղի կունենա «Կրթության դերը արդի աշխարհում. կրթական մոդելներ, լսարանից մինչև իրական կյանք» թեմայով գիտաճանաչողական սեմինար: Սեմինարը նախատեսված է ինչպես ուսանողների, այնպես էլ կրթական գործընթացին մասնակից շահագրգիռ անձանց համար: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Read More

ՀԱԱՀ-ի ղեկավարների եւ ուսանողների այցը Շուշիի տեխնոլոգիական համալսարան

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ հաստատված եւ հաջողությամբ իրականացվող գործակցության շրջանակում դեկտեմբերի 4-7-ին ՀԱԱՀ-ի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ղեկավարած պատվիրակությունն այցելեց այդ համալսարան: Մի խումբ ուսանողներից բացի, պատվիրակության կազմում էին նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի պետ Լիանա Վարդանյանը, այլք: ՀԱԱՀ-ի իրենց գործընկերներին [...] Read More