Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարությունում այսօր՝ մարտի 13-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունվել դադարեցնել աշխատանքը կրթական հաստատություններում առնվազն մինչեւ մարտի 23-ը։ Ավելի ուշ կառավարությունը կրկին կանդրադառնա հարցին եւ անհրաժեշտության դեպքում դադարեցումը կերկարաձգվի, նշել է վարչապետ Փաշինյանը։ Read More
Մայիսյան հերոսամարտերը հայոց պատմության փառապանծ էջերից են: Դրանք ոչ միայն մեզ գոյատեւելու իրավունք տվեցին, այլեւ հանգեցրին Հայաստանի պետականության՝ նախ ժամանակավոր եւ ի վերջո վերջնական վերականգնմանը։ Արժեւորելով մայիսյան հաղթական հերոսամարտերիդերը՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհուրդը՝ նախագահ Հռիփսիմե Մուրադյանի գլխավորությամբ, եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ԿՏ, ՄՍՏ մասնագիտության առաջին կուրսի ուսանողները Հայոց պատմություն առարկայից բաց դաս անցկացրեցին Սարդարապատի [...] Read More
Մարտի 13-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դադարեցվում է աշխատանքային գործընթացը։ Հետագա քայլերի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Read More
Ի՞նչ է կորոնավիրուսը. Կորոնավիրուսները հարուցում են ինչպես սովորական հարբուխ, այնպես էլ ծանր հիվանդություններ: Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019 թվականի վերջին՝ Չինաստանում: Հիվանդության ախտանշաններն են` տենդը, հազը և դժվարացած շնչառությունը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս: Գաղտնի շրջանը տևում է 14 օր: Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի [...] Read More
FAST ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագիրը ծառայում է որպես աննախադեպ հարթակ, որի նպատակն է Հայաստան բերել STEM-ի ոլորտին նպատակաուղղված բարձրորակ փորձաքննություններ: ADVANCE դրամաշնորհային ծրագիրը կապելու է նշանավոր միջազգային հետազոտողներին և տեղական հետազոտական խմբերին, որպեսզի նրանք համատեղ աշխատեն նորարարական հետազոտական ծրագրերի վրա: FAST-ը կապահովի համապարփակ երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն Հայաստանի հայտնի հետազոտական խմբերի համար `նրանց [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց ՀԱԱՀ-ի գործընկեր Մայ Ֆորեստ Արմենիա կազմակերպության «Բնապահպանական կրթություն» ծրագրի շրջանակում «Անտառային սերմնաբուծություն» թեմայով առաջին դասընթացը՝ Լոռու մարզի 3 համայնքները ներկայացնող 17 մասնակիցներով: Դասընթացավարը` Վանաձորի մասնաճյուղի դասախոս, Մայ Ֆորեստ Արմենիայի տնկարանների ղեկավար Գագիկ Ամիրյանը, եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ծանոթացրեց բարձր որակի ծառերի տարբերակման, պատշաճ սերմնահավաքման, մշակման, թեստավորման, փաթեթավորման և [...] Read More
Մարտի 11-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը «անմիջական մթնոլորտում» մեծարեցին սիրված դասախոս, ճշմարիտ մտավորական, քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Տաիրա Պապոյանին՝ 80-ամյակի եւ տարիների անմնացորդ նվիրումով, անխոնջ աշխատանքի համար: Ռեկտորը հոբելյարին պատվոգիր շնորհեց եւ ասաց. «Գնահատում ենք Ձեր ներկայությունը: Շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որ արել եք եւ դեռ անելու եք»: Պարոն Ուռուտյանը [...] Read More
ՀՀ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ «Մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Լոռու մարզպետարանի համագործակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում օրերս անցկացվեց հերթական դասընթացը: Այն վարեցին ՀԱԱՀ-ի Անասնաբուծության ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանը եւ նույն ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արեւիկ Ազիզյանը: Մարզում մատուցվող անասնաբուժական ծառայությունների [...] Read More
ՀԱԱՀ «Ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները մարտի 9-ին «Դրամավարկային քաղաքականություն» առարկայի հերթական դասն անցկացրեցին ՀՀ գլխավոր դրամատան Այցելուների կենտրոնում: «Փողի «բնավորությունը» բացահայտելու և փողի առաջարկի ձևավորման մասին տեղեկություններ ստանալու հետաքրքրությունից դրդված՝ մագիստրոսներին միացել էին նաև ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ագրարային մենեջմենթ» 3-րդ կուրսի, «Հաշվապահական հաշվառում» 2-րդ կուրսի ու Ագրոբիզնեսի և տնտեսագիտության [...] Read More
2019-2020 ուստարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպվող անգլերեն լեզվի դասընթացներին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի աշխատակիցները և ուսանողները: Դասընթացի տևողությունը 3 ամիս է։ ՀԱԱՀ-ի աշխատակիցների և ուսանողների դասընթացի վարձավճարի 50 %-ը սուբսիդավորվում է համալսարանի կողմից՝ կազմելով 10 500 դրամ (1 փուլի համար)։ Կարող եք գրանցվել մինչև մարտի 20-ը։ Հասցե՝ Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, [...] Read More