Թիկունքն՝ ամուր. Ուսանողական խորհուրդը շարունակում է հանդես գալ նոր նախաձեռնություններով

Արդեն առիթ ունեցել ենք գրելու մեր ուսանողների գովելի նախաձեռնությունների մասին: Նրանք հավաքում են առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ ուղարկում առաջնագիծ՝ հայրենի հողը արյամբ պահող զինվորին: Երիտասարդները հաստատակամ են՝ այս գործընթացը կշարունակվի մինչեւ պատերազմի հաղթական ավարտը:

Օրերս ուսխորհուրդը հանդես եկավ մի նոր նախաձեռնությամբ՝ թղթի թափոններ հավաքեցին: Սա էլ պատերազմի հաղթական ավարտը մոտեցնող մի ճանապարհ է: Ասում են՝ կարեւոր ճանապարհ:

Իսկ հիմա, հենց այս պահին (12:37 03.11), առաջին մասնաշենքի մարզադահլիճում կամավորները քողարկող ցանցեր են հյուսում: Տեսնել է պետք, թե ուսանողներն ինչ եռանդով, նվիրումով ու խանդաղատանքով են անում իրենց գործը, որի կարեւորությունը շատ լավ են գիտակցում:

Ամեն ինչ զինվորի անվտանգության եւ հաղթանակի համար:

Հ.Գ. Ամեն օր, ժամը 11-20.00-ը ցանկացողները կարող են միանալ կամավորների փաղանգին: