Նորություններ

Ագրոտեխնոլոգիական լավագույն ստարտափներն արժանացան դրամական պարգևների

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում դեկտեմբերի 21-ին անցկացվեց ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին մասնակցում էին գյուղատնեսության հիմնախնդիրների ուղղությամբ ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափ թիմեր ամբողջ Հայաստանից: Մրցույն անցկացվեց ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր նախագծի շրջանակում, որի նպատակն է աջակցել ագրոբիզնեսի ոլորտի նորաստեղծ կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ տրամադրելով տեխնոլոգիական և գործարար ծառայություններ, համատեղ աշխատանքի տարածք և մեկնարկային ֆինանսավորում: Նախքան [...] Read More

Նաիրա Ավետիսյանը` տարվա լավագույն ուսանողներից մեկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրերս ամփոփեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները: Մշակույթ-սպորտ անվանակարգում երրորդ պատվավոր հորիզոնականը նվաճել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Գյուղատնտեսական եւ պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա եւ դիզայն» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Ավետիսյանը: Նա մեր բուհի ակտիվ, ժրաջան, ստեղծագործական կարողություններով օժտված սաներից է: Նաիրան [...] Read More

Կոնյակի «հրեշտակների մասնաբաժնի» ծախսը՝ ապագա ֆինանսիստների ուշադրության կենտրոնում

Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ին և 22-ին Երևանի կոնյակի գործարանը «ԱՐԱՐԱՏ» թանգարանում հայտարարել էր բաց դռների օր, ինչը հիանալի հնարավորություն էր ՀԱԱՀ «ԱՊՀ ֆինանսների կառավարում» 4-րդ կուրսի ուսանողների և Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանի համար արդեն ավանդույթ դարձած կրթական-տեղեկատվական հերթական շրջայցը կազմակերպելու համար: Ներկաներին էքսկուրսավարը պատմեց հայկական լեգենդար կոնյակների «ծննդի», «հարսանիքի» «մեղրամսի» և «ծերության» [...] Read More

Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում

Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում «Erasmus+ ՀԳ1» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ասպիրանտների/հետազոտողների համար ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում (Գրանադա, Իսպանիա) 3 ամսով հետազոտություն անցնակցնելու նպատակով (1 տեղ): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներքոնշյալ փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտ՝ 1. անձնագրի պատճեն, 2. ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով), 3. Գրանադայի համալսարանում ընտրված ղեկավարի [...] Read More

ՀԱԱՀ-ի մասնագետները վերապատրաստեցին Լոռու մարզի անասնաբույժներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ Լոռու մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ «Լոռու մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում իրականացվեց մեկշաբաթյա դասընթաց, որը վարեցին ՀԱԱՀ-ի Համաճարակաբանության և մակաբուծաբանության, Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնների դոցենտներ Արթուր Մկրտչյանը, Վալերի Գրիգորյանը և Վրեժիկ Խոցանյանը: Դասընթացավարները մարզի անասնաբույժներին փոխանցեցին տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ [...] Read More

Գյուղատնտեսությունը ցանկացած երկրի անվտանգության բաղադրիչն է

Եւ, թերեւս, կարեւորագույն բաղադրիչը: Դեկտեմբերի 24-ին հյուրընկալել էինք Արցախի հանրապետության նախկին վարչապետ (2007-17 թթ.), Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանին: Բանախոսության թեման էր «Հայաստանի եւ Արցախի պարենային անվտանգությունը. արդյունքները եւ հեռանկարները»: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացնելով հյուրին նկատեց, թե դեռեւս դեկտեմբերի 6-ին Շուշիում հնարավորություն է ունեցել լսելու պարոն Հարությունյանի հետաքրքիր դասախոսությունը, որի ընթացքում [...] Read More

Ագրարային համալսարանը 2019 թվականն ամփոփեց ավանդական «Ոսկե հասկ » մրցանակաբաշխությամբ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դեկտեմբերի 25-ին ամփոփեց ձեռքբերումներով հարուստ 2019 թվականը ավանդական  դարձած «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությամբ, որն իրականացվում է արդեն 13-րդ անգամ: ՀԱԱՀ-ի ռեկտորատի և ուսանողական խորհրդի կազմակերպած մրցանակաբաշխության նպատակն է գնահատել և խրախուսել տարվա ընթացքում բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն ու ներդրում ունեցած անձանց, կառույցներին: Ներկայացված էր վեց անվանակարգ։ Տարվա լավագույն ֆակուլտետային ուսանողական [...] Read More

Հրապարակվել է «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի հերթական համարը

Գիտական տարին դեռ չի ավարտվել.  «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականի հերթական՝ հայերեն և ռուսերեն համարը նոր բացահայտումների, փաստարկների ու հիմնավորումների մարտահրավեր է: Մերոնք կրկին կատարելագործում են կարտոֆիլահան մեքենան ու սերմնահան ապարատը, «Սինոփսիս» ընկերության նախագծողներն առաջարկում են բերքի որակը վերահսկել դաշտերը տեսապատկերելու միջոցով, պոլիտեխնիկցիներն օպտիմալացնում են բեռնափոխադրումները, որ գյուղմթերքն ամենակարճ ճանապարհով հասնի սպառողին: Երիտասարդ ագրարայինցին Հայաստանի ներդրումային [...] Read More

ՀԱԱՀ-ի դեկանները ծանոթացել են Լոռու և Տավուշի մարզերի ագրարային ոլորտի խնդիրներին, առաջարկել լուծումներ

ՀԱԱՀ-ի  ֆակուլտետների դեկաները շարունակում են հանդիպումները  հանրապետության մարզերի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների հետ՝ վեր հանելու մարզերում առկա խնդիրները և դրանց լուծման հարցում առաջարկելու իրենց խորհրդատվական աջակցությունը:  Օրերս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը և Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանը այցելել են Լոռու [...] Read More

Ոսկեհատում կհիմնվի նորարարական փորձացուցադրական այգի

Դեկտեմբերի 18-ին գործակցության համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Տիերաս դե Արմենիա ընկերության միջեւ, ըստ որի Ոսկեհատ համայնքում կհիմնվի նորարարական փորձացուցադրական այգի։ Հուշագիրը ստորագրել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Տիերաս դե Արմենիայի գյուղատնտես Գաբրիել Մեղրունին։ Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվելիք նախագիծը կմեկնարկի գարնանը։ [...] Read More