Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 2026-27 ուստարում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) 10 ամսով սովորելու նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել առկա բակալավրիատի երկրորդ եւ հեռակա բակալավրիատի երկրորդ ու երրորդ կուրսերի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): [...] Read More
Այսօր՝ հունիսի 5-ին կայացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնի բացման արարողությանը, որին մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը եւ այլ [...] Read More
Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի պրոֆեսորներ Յոն Հանֆը եւ Մանֆրեդ Շթոլը օրերս Հայաստանի ազգային ագրարային համալսարան այցելության ընթացքում դասախոսություն են կարդացել Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրի մագիստրատուրայի ուսանողների համար։ Դասախոսությանը նախորդել է աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի ուղեկցությամբ շրջագայություն ՀԱԱՀ-ի մի քանի նորարարական կենտրոններ՝ Սննդամթերքի անվտանգության, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի, Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիաներ, Ջրային եւ հողային ռեսուրսների [...] Read More
ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի՝ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր – 2025 » մրցույթի շրջանակում ֆինանսավորման երաշխավորված 25RG-2D189 ծածկագրով Այգեգործական ռոտացիոն հողամշակ մեքենայի էներգախնայողական բանվորական օրգանների ու հաղորդակի մշակում, հետազոտություն ծրագրի շրջանակում մայիսի 10-16 այցելել եմ Իտալիա` Թուրինի համալսարան։ Նպատակն էր հանդիպել ծրագրի արտասահմանյան խորհրդատուին, ներկայացնել հաշվետու տարվա աշխատանքները, արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկել ընթացիկ հարցերն [...] Read More
Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը սիրով հայտարարում է Հայաստանում e-AQUAF (Խելացի ակվաֆերմերություն) նախագծի մեկնարկի մասին, որը իրականացվում է Interreg NEXT Black Sea Basin Programme 2021–2027 ծրագրի շրջանակում եւ համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Նախագիծն իրականացվում է Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ եւ նպատակ ունի խթանել Սեւծովյան տարածաշրջանում [...] Read More
Այսօր՝ հունիսի 2-ին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները պաշտպանեցին դիպլոմային նախագծերը, փոքր վերապահումով՝ պաշտպանեցին փայլուն։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը արդեն 26 տարի եղել եւ մնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դրոշակակիր կրթական ստորաբաժանումը։ Եւ երբ հանձնաժողովի նախագահ Դավիթ Իսկանդարյանը ավարտական աշխատանքների պաշտպանությունը «հայտարարեց» հետագա հաջողությունների սկիզբ՝ վստահությունը գալիս էր ԱՈՒԿ-ի բոլոր տարիների շրջանավարտների մասնագիտական [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման կարեւոր առաքելությամբ օրերս Ագրարային համալսարանում էին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ մեկ միջնակարգ դպրոցի 8-9-րդ դասարանների՝ «Նորարարական այգի» եւ «Մասնագիտական կողմնորոշում» խմբակների աշակերտները՝ ղեկավար Լիլիթ Միրզոյանի եւ ուսուցչի օգնական Սուսաննա Գեւորգյանի գլխավորությամբ։ Եթե տիկին Միրզոյանի համար Ագրարային համալսարանում ամեն ինչ չէ, որ նորություն էր, քանզի որդին այստեղ է ուսանում, ապա շիրակցի խելացի, հետաքրքրասեր, [...] Read More
ՀԱԱՀ դասախոսներ Ծաղկանուշ Միրզոյանը եւ Վահագն Սարգսյանը, Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում, փորձի փոխանակման նպատակով այցելել են Հարավային Բոհեմիայի համալսարան (Չեխիա) եւ ծանոթացել ագրարային կրթության, գիտահետազոտական գործունեության եւ ոլորտի նորարարական զարգացման եւրոպական լավագույն փորձին։ Մեկշաբաթյա ծրագրի ընթացքում իրականացվել են հանդիպումներ համալսարանի տարբեր ֆակուլտետների ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի եւ հետազոտողների հետ։ Այցի առաջին օրը, Էկոնոմիկայի ֆակուլտետում կայացած հանդիպման [...] Read More
Մայիսի 29-ին ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները հերթական անգամ զարմացրին բովանդակալից միջոցառմամբ, որն այս անգամ նվիրված էր Մայիսի 28-ի պանծալի տոնին։ Միջոցառման նախաձեռնությունը եւ իրականացումը ամբողջությամբ Ուսխորհրդի սոցիալական հարցերի հանձնաժողովինն էր՝ նախագահ, Այգեգործություն մասնագիտության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Խամոյանի գլխավորությամբ։ Հայաստանի 1918-1920 թվականների Հանրապետության պատմության առանցքային դրվագներին ու [...] Read More
2026 թվականի մայիսի 18-22-ը Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը աշխատանքային այցով Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում (BOKU) էր, որտեղ մասնակցել է հիբրիդային միջազգային շաբաթին։ Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում իրականացված այցը նպատակ ուներ խորացնելու երկու բուհերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ ծանոթանալու միջազգային կրթական ծրագրերի, ուսանողական եւ ակադեմիական շարժունության հնարավորություններին։ Այցի ընթացքում կազմակերպվել էին [...] Read More



