Նորություններ

Դասավանդում Բուլղարիայի Ռուսեի Անջել Կանչեւ համալսարանում

2024 թ. ապրիլի 22-ից 26-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանը եւ ասիստենտ Նաիրա Ավետյանը մասնակցեցին Ռուսեի «Անջել Կանչեւ» համալսարանում կազմակերպված դասավանդման գործընթացին: Ծրագրին մասնակցում էին նաեւ Ղրղզստանի եւ Ուզբեկստանի համալսարաններից ժամանած դասախոսները: Խմբի անդամներին ընդունեց Ռուսեի համալսարանի միջազգային կապերի աշխատակցուհի [...] Read More

Ուսման եւ փորձուսուցման հնարավորություն Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա)

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները, բացառությամբ՝ ներկայում ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:   Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի ուղերձը Բույսերի պաշտպանության օրվա առթիվ

Հարգելի գործընկերներ եւ բույսերի ապագա պաշտպաններ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Միջազգային հանրությունը մայիսի 12-ը նշում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր: 2022-ից Հայաստանում նույնպես նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության, ինչպես նաեւ Բույսերի պաշտպանների օր: Պարենային եւ սննդի անվտանգություն, ինքնաբավություն, մատչելիություն. սրանք խնդիրներ են, որ ծառացած են աշխարհի առջեւ: ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. «ինձ հետաքրքրում էր այս թեման, ուստի՝ ընտրեցի»

Ագրոնոմիական ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի հեռակա համակարգի ավարտական կուրսերը պաշտպանեցին ավարտաճառերը։ Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա կրթական ծրագրերի ավարտական կուրսից է Դավիթ Հարությունյանը, որի խոսքերն էլ վերտառություն դարձրինք: -Իմ ագարակում ամեն ինչ աճեցնում էի, բացի խաղողից, ուստի վերցրեցի այս թեման, որ լավ ուսումնասիրելու հնարավորություն ունենամ,- ասում է Դավիթը, որի պատասխանը հստակ է, բանիմաց մարդու վստահությամբ, որը ակնհայտորեն [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա աշնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչեւ 3 ամիս) անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող եւ առաջին կուրսն ավարտած ուսանողները: Խրախուսվում է հատուկ [...] Read More

Ամենամյա երիտասարդական երկրորդ ցուցահանդես

ՀԱԱՀ աշխատակազմը եւ ուսանողները հրավիրվում են մասնակցելու 2024 թ․ մայիսի 17-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում (Խորենացի 15) բացվելիք ամենամյա երիտասարդական երկրորդ ցուցահանդեսին՝ «Հզորացրու, ոգեշնչիր, գործիր» նշանաբանով։ Ցուցահանդեսը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ գործակցությամբ իրականացվող՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) ՀԿ-ի «Քաղաքացիական կրթություն եւ մասնակցություն» ծրագրի՝ 2023 [...] Read More

Ուսման հնարավորություն Արեւմտյան Ատիկայի համալսարանում

Ուսման հնարավորություն Արեւմտյան Ատիկայի համալսարանում Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով (բակալավրիատի ուսանողների դեպքում) շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները։ Խրախուսվում է [...] Read More

Կոտայքցի երիտասարդները ծանոթացան իրենց համար նորահայտ մասնագիտությունների

Օրերս ընդունեցինք Կոտայքի մարզի Նոր Հաճնի ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների, իսկ այսօր՝ մայիսի 6-ին, նույն մարզի Արամուսի ավագ դպրոցի տասներորդցիների պատվիրակություններին՝ մանկավարժների ուղեկցությամբ։ Աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի եւ փորձուսուցումների պատասխանատու Անահիտ Սարոյանի օգնությամբ պատանիներն ու աղջիկները նախ ծանոթացել են համալսարանի հակիրճ պատմությանը, կրթական ծրագրերին եւ ուսումնահետազոտական նորարարական ենթակառույցներին։ Ավանդական շրջայցը հաճելի եւ օգտակար էր [...] Read More

Միջազգային համագործակցություն. Չինաստան – Եւրոպա՝ գոտի եւ ճանապարհ

Եւ տնտեսական այս ուրվագծվող հարթակում իր փոքրիկ, բայց կայուն մասն ու տեղը կարող է եւ պետք է ունենա Հայաստանը: Ագրարայինի՝ սննդի տեխնոլոգիայի, անվտանգության եւ ՍԱՏՄ-ի մասնագետները տասնչորսօրյա գործուղման էին մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն եւ այդ մասին մանրամասն շնորհանդես կազմակերպեցին, որը լի էր համագործակցող կողմի նվաճումների եւ հնագույն մշակույթ ունեցող երկրի նկատմամբ հարգանքով ու սիրով: Պարենամթերքի [...] Read More

Վերապատրաստում կերերի եւ օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ֆերմերային տնտեսություններին հրավիրում է մասնակցելու արոտավայրերի եւ մարգագետինների, ցանքատարածությունների եւ խոտհարքների եւ հիդրոպոնիկ կերերի, ինչպես նաև օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով վերապատրաստման, որը տեղի կունենա մայիսի 30-ին, ժամը 13:00-18:00-ին, ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում։ Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 094-48-87-85 հեռախոսահամարով։ Վերապատրաստումն իրականացվում է «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային [...] Read More