Օրերես ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը հյուրընկալեց հերթական էրազմուսյան հյուրին` պրոֆ․ Էլենի Մավրիդոուին, որը Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտ համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի եւ Էրազմուսի գրասենյակի տնօրենն է։ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտում պրոֆ․ Մավրիդոուն ծանոթացավ մեր համալսարանի պատմությունն ու կրթագիտական գործունեության ուղղություններին։ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ի միջազգային շարժունության նախագծերը, դրանց արդյունքները, ինչպես նաեւ կարողությունների զարգացմանը միտված [...] Read More
ՀԱԱՀ-ում Մեկնարկել է կենսաակտիվ միացություններին եւ ֆունկցիոնալ սննդին նվիրված միջազգային գիտաժողովը
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց «Կենսաակտիվ միացությունների հայտնաբերում, հետազոտություն եւ օգտագործում՝ առողջ եւ ֆունկցիոնալ սննդամթերքի զարգացումը» թեմայով ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի (FFC) 32-րդ միջազգային գիտաժողովը եւ Ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների ակադեմիական ընկերակցության (ASFFBC) 20-րդ սիմպոզիումը եւ ցուցահանդեսը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, պարոն Զաքոյանը մասնավորապես հակիրճ անդրադարձավ ՀԱԱՀ պատմությանը, առաքելությանը, գիտական գործունեությանը եւ գիտական [...] Read More
Որպես Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողներ հնարավորություն ունեցանք մասնակցելու Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին եւ մեկ ուսումնական տարի սովորել Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում: Եվ այժմ ուրախ ենք մեր փորձը հաղորդել, որը ձեռք ենք բերել մեկ տարի ապրելով եւ սովորելով այնտեղ։ Շնորհիվ ՀԱԱՀ եւ Գայզենհայմի համալսարանի միջազգային գրասենյակների՝ մեկնումը եւ ժամանումը եղել են առանց խնդիրների։ Հիացած ենք Գերմանիայի [...] Read More
Միջազգային կապերի դեպարտամենտն ուրախությամբ հայտնում է, որ այս տարի մեր համալսարանը ձեռք է բերել մեկ այլ նոր միջազգային նախագիծ։ Այն իրականացնում է Վիշգրադի միջազգային հիմնադրամը՝ Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եւրոպայում։ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» վերնագրով նախագծի [...] Read More
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ռեկտորատի հերթական նիստը նախագահող՝ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը սկսեց լավ լուրով․ 2024-2025 ուստարում տարբեր ընթացակարգերով ՀԱԱՀ առաջին կուրս ընդունված ոչ տնտեսագիտական մասնագիտություններով շուրջ 220 ուսանող կստանա 70 հազար դրամ կրթաթոշակ։ Պարոն Զաքոյանը այս նվաճումը համարեց կառավարության հետ արդյունավետ գործակցության եւ օգտակար գործ անելու ցանկություն ունեցող մարդկանց համատեղ ջանքի արդյունքը։ Ընդ [...] Read More
Ելնելով ագրոոլորտի զարգացման ռազմավարական կարեւորությունից, ՀՀ կառավարությունն իր երեկվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշել է 2024-2025 ուստարում Ագրարային համալսարանի բակալավրական 14 եւ մագիստրոսական 15 կրթական ծրագիր ընդգրկել պետության համար առաջնային նշանակության մասնագիտությունների սանդղակում: Իսկ սա նշանակում է, որ մեր բուհի շուրջ 220 առաջինկուրսեցի 70.000 դրամ կրթաթոշակ կստանա: Երկրի տնտեսության համար կարեւոր այս նախաձեռնությունը նաեւ հրաշալի աջակցություն [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Դիմումների վերջնաժամկետն է 2024 [...] Read More
Օգոստոսի 30-ին Ագրարային համալսարանի մեծ դահլիճում արտակարգ իրադարձություն էր՝ բեմում Կոմիտասի անվան պետական լարային քառյակն էր՝ բացառապես Կոմիտասի մեծահռչակ ստեղծագործություններից բաղկացած նվագացանկով։ Բարեգործական համերգը կազմակերպել էին Բեռլինի «Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիա» (ՀԵՄԱ) ՀԿ վարչությունը եւ ՀԱՅԿՈՆԳ ՍՊԸ տնօրենությունը։ Գեղեցիկ ու հիշարժան միջոցառմամբ կազմակերպիչները երախտիքի տուրք մատուցեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ վիրավոր զինվորների եւ Արցախից բռնի [...] Read More
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դիմավորեց իր ուսանողներին։ Նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Չյու Դոնյույի գլխավորությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հյուրերը նախ շրջայց կատարեցին ՀԱԱՀ-ի նորարարական մի քանի կենտրոններում, որից հետո, լավագույն տպավորություններով մասնակցեցին արարողությանը։ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Գրանադայի համալսարանում (Իսպանիա) ուսումը շարունակելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի կամ Ագրոբիզնեսի դեպարտամենտի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Ուշադրություն՝ մասնակիցը պետք է [...] Read More