Հաշվապահական և հարկային հաշվառման դասընթացներ ՀԱԱՀ ուսանողների համար

Սթեփ Քընսալթինգ ընկերությունը  մեկնարկում է հաշվապահական և հարկային հաշվառման թեմայով վերապարաստման դասընթացներ։

Ծրագիրն իրականացվում է IATC հիմնադրամի հետ համագործակցությամբ և նպատակ ունի աջակցել Արցախի և հեռավոր մարզերի մեր հայրենակիցներին:

Այս նախաձեռնությունը արժեքավոր հնարավորություն է ՀԱԱՀ-ում սովորող  արցախցի և մարզաբնակ ուսանողների համար՝ հաղորդակից դառնալու  հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետների գիտելիքներին ու փորձին։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին զինել գործնական հմտություններով և նպաստել աշխատաշուկա նրանց սահուն մուտք գործելուն: Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո լավագույն ուսանողները կստանան աշխատանքի անցնելու հնարավորություն։

Մասնակիցությունը ծրագրին անվճար է և ֆինանսավորվում է Սթեփ Քընսալթինգի կողմից։  Մասնակիցների ընտրությունը կիրականացնի Սթեփ Քընսալթինգի ստեղծած հանձնաժողովը։ Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի հունիսի 30-ը  ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Step/IATC մասնակցության հայտ»։