Նորություններ

Բուսատեսակների սերմերի 1866 նմուշների կրկնօրինակ պահպանության է ուղարկվել Սերմերի համաշխարհային պահոց

«Հայաստանի մշակաբույսերի կենսաբազմազանության վերականգնում և ապահով կրկնօրինակում Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում» CONT-0799 նախագծի շրջանակում ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ մասնաճյուղի Ազգային գենբանկում պահպանվող մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների 63 բուսաբանական տեսակներին պատկանող սերմերը բազմացվել են եւ 1866 նմուշների կրկնօրինակները ապահով պահպանության են ուղարկվել Նորվեգիա՝ Սվալբարդի համաշխարհային սերմերի պահոցում երկարատև պահպանության: Նորվեգիայի կառավարության կողմից 2021 թ․ հիմնադրված BOLD [...] Read More

Ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱՄԻՕ բանկի հետ

Մայիսի 31-ին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ ԱՄԻՕ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն, բանկի վարչության անդամ Ազամատ Խակույը ստորագրեցին համագործակության հուշագիր, որով նախատեսվում է գործակցել ուսանողների կրթաթոշակների տրամադրման, փորձուսուցումների կազմակերպման եւ հետագայում լավագույններին աշխատանքի ընդունման հարցում։ Աջակցությունը վերաբերում է 1-ինից 3-րդ կուրսի ընտրված ուսանողներին։ Պարոն Զաքոյանը, ողջունելով պարոն Խակույին եւ ԱՄԻՕ բանկի պատվիրակության մյուս [...] Read More

AFISHE նախագծի հերթական հանդիպման արդյունքները

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող AFISHE «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» նախագիծը սահուն կերպով անցնում է իրականացման երկրորդ փուլ։ Ըստ ՀԱԱՀ-ի՝ որպես համակարգողի եւ ֆինանսավորող Եվրոհանձնաժողովի միջեւ կնքված եւ բոլոր մասնակից համալսարանների ու կենտրոնների կողմից ընդունված դրամաշնորհային պայմանագրի, աշխատանքների իրականացման մեկուկես տարվա ավարտից հետո ֆինանսավորող կազմակերպությանը պետք [...] Read More

Բաց դաս. Ինքնուրույն աշխատանքների պաշտպանությունը տպավորիչ էր, սաների համար՝ անմոռանալի

Քոլեջի անասնաբուժություն մասնագիտության առաջինկուրսեցիները կենսաբանություն առարկայի ինքնուրույն աշխատանքները պաշտպանեցին երկրորդ մասնաշենքի ընթերցասրահում: Դասախոսը՝ կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ա.գ.թ. Արթուր Հարությունյանը ուսանողներին առաջարկեց ցուցադրական նյութերով ուղեկցվող, հիշվող հանդիսությամբ իրականացնել աշխատանքների ամփոփումը: Պատանիներից շատերի համար սա առաջին հանրային ելույթն էր՝ մի քիչ անհանգստացնող, մի քիչ տագնապեցնող, բայց հաճելի: Չէ որ հետազոտական ոլորտում առաջին քայլն էին [...] Read More

Ռեկտորատի մայիսյան նիստ․ որակի եւ պատասխանատվության շարունակական բարձրացման ուղին

Ռեկտորատի մայիսի 30-ի հերթական նիստը, որ նախագահում էր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, մեկնարկեց Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի հետազոտող Մհեր Մինասյանի՝ դասավանդման եւ ուսումնառության գործընթացի որակի շարունական բարելավմանը միտված աշխատանքների շրջանակում դասախոսների շրջանում անցկացված հարցման հետաքրքրական արդյունքների ներկայացմամբ։ Ռեկտորատը քննարկեց եւ ընդունեց նախորդ նիստի որոշումների կատարողականը՝ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցման հիման վրա։ Չկատարված [...] Read More

Դասավանդում Արևմտյան Ատտիկայի համալսարանում և մասնակցություն միջազգային շաբաթվան

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ ս. թ. նոյեմբերի 18-22-ը Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթվան մասնակցելու և դասավանդելու համար։ Միջազգային շաբաթվա թեման է «Ներառականության եւ հավասար հնարավորությունների կիրառական գործելակերպեր կրթության ոլորտում»: Մասնակիցը պետք է ակտիվորեն մասնակցի վերոհիշյալ քննարկումներին, կազմի և ներկայացնի 10-րոպեանոց շնորհանդես հայաստանյան [...] Read More

Երբ օտար լեզուն դադարում է հաղորդակցման խոչընդոտ լինելուց

Մայիսի 30-ին Հայոց և օտար լեզուների ամբիոնը ՈՒԳԸ «սեպարատ» նիստ էր հրավիրել: Ի տարբերություն մասնագիտական ամբիոնների, որտեղ պահանջվում է հետազոտական տարր պահանջող զեկուցումներ ներկայացնել` ուսանողական գիտական նիստերին, հանրակրթական, այդ թվում հիշյալ ամբիոնի խնդիրն է խորացնել մայրենի եւ օտար լեզուների իմացությունը, անկաշկանդ, գեղեցիկ, անբռնազբոս արտահայտվելու, լսարանը «իրենով անելու» կարողությունը: Մեկնարկին Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, դիմելով [...] Read More

ՈՒԳԸ նստաշրջանի ֆակուլտետային փուլ. Ապագա տեխնոլոգների երեւակայությունը սլացքի մեջ՝ սահման չունի

Այսօր՝ մայիսի 30-ին, կայացավ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ՈՒԳԸ նիստը: Մեկնարկին ե՛ւ դեկան Սմբատ Դավեյանը, ե՛ւ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը ուսանողներին մաղթեցին առանց հույզերի, արդյունավետ աշխատանք: -Որեւէ համալսարանի կարեւորագույն բնութագրիչներից է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում: Մեր ֆակուլտետում այս ցուցանիշը միշտ ավանդաբար բարձր է եղել: Հատկանշական է, որ ռեֆերատիվ բնույթի ոչ մի աշխատանք չունենք,- նկատեց դեկանը: [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. Հանրային առողջության ռազմավարական ոլորտի ասպետները

Չենք ձանձրանում կրկնել, որ սննդամթերքի անվտանգությունը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից է, որի մասնագետները կրթվում-կոփվում են հենց Ագրարայինում: Այսօր՝ մայիսի 29-ին, բակալավրական հիշյալ ծրագրի ուսանողներն էին պաշտպանում ավարտաճառերը: Ֆակուլտետի դեկան, տ.գ.դ Սմբատ Դավեյանը հաջողություն մաղթեց սաներին. «4-5 ամիս է դասախոսների աչալուրջ հսկողությամբ մեծ աշխատանք եք կատարել, հորդորում եմ անկաշկանդ, առանց հույզերի ներկայացնեք»: Հանձնաժողովի նախագահ՝ [...] Read More

Եւս մեկ վերապատրաստում SMARTI ծրագրի շրջանակում

«Աջակություն ագլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը. մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) 617489-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ Ռուզաննա Փիլոսյանը եւ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ Էլմիրա Սմբատյանը 2024 թ․ [...] Read More