Սմբատ Հարութի Դավեյան
տեխ․գիտ․դոկտոր, դոցենտ
Ամբիոնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, II մասնաշենք, 537ա սենյակ, - (+37412) 58 37 11, ներքին՝ 2-81
- [email protected]
Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնում դասավանդվող առարկաներն ուսանողների մոտ ձևավորում են ինժեներական մտածելակերպ, դրանց նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ ու հմտություններ ճարտարա¬գիտական կառուցվածքների տարրերի և մեքենամասերի ամրության, կոշտության ու կայունության հաշվարկների, գրաֆիկայի հիմունքների, նախագծման հիմունքների, նախագծման համակարգչային հմտությունների ձևավորման, գյուղատնտեսական արտադրանքի փաթեթավորման ու դիզայնի վերաբերյալ:
Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում ուսումնական, գիտական և խորհրդատվական ուղղություններով։ Ամբիոնում դասավանդում են գիտության երեք դոկտորներ, մեկ դոցենտ և մեկ գիտությունների թեկնածու:
Ամբիոնում տարբեր հաստիքներով աշխատում են 14 դասախոս, որոնք բոլորն էլ դասավանդման գործընթացն իրականացնում են կրթական նորագույն տեխնոլո-գիաներով և դասավանդման ժամանակակից մեթոդներով, ինչը զգալիորեն բարձրացնում է դասավանդման ուսումնառության արդյունավետությունը։ Բոլոր առարկաների գծով դասախոսությունների ու գործնական և լաբորատոր պարապմունք-ների նյութերը հարստացվել են դիդակտիկ ու տեսանյութերով և ներբեռնվել համալսարանի Moodle էլեկտրոնային հարթակ։ Քննական առարկաների համար, սահմանված ձևաչափին համապա¬տասխան, մշակվել են թեստեր և բոլոր կուրսերում գիտելիքների գնահատումն իրականացվում է թեստային համակարգով, ինչն է ականորեն բարձրացնում է գիտելիքների ստուգման ու գնահատման օբյեկտիվությունը և թափանցիկությունը։
Կրթական ծրագրերի արդիականացման նպատակով ամբիոնի դասախոսների կողմից արտերկրի առաջատար համալսարանների հետ պարբերաբար իրականացվում է բենչմարքինգ, ինչը հնարավորություն է տալիս արմատապես բարեփոխել կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի արդի պահանջներին։
Ամբիոնի լաբորատորիաները հնարավորություն են տալիս ամբողջ ծավալով իրականացնել ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր-գործնական աշխատանքները, որոնց կատարման արդյունավետությունը գնահատվում է ռուբրիկների միջոցով:
Ամբիոնի դասախոսների մասնագիտական որակների բարձրացմանը, դասավանդման լավագույն փորձի յուրացմանն ու իր աշխատանքի նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը մեծապես նպաստում են ներամբիոնային և միջամբիոնային դասալսումները, ինչպես նաև հանրա¬պետության և արտերկրի առաջատար համալսարաններում պարբերաբար իրականացվող վերապատրաս-տումները։
Ամբիոնի դասախոսները գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում շինարարական մեխանիկայի, շենքերի ու կառույցների ստատիկական ու դինամիկական հաշվարկների, խողովակաշարերի դինամիկական հաշվարկների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների նախագծման և գյուղատնտեսական մեքենաների նոր շարժաբերների մշակման ուղղություններով:
Ամբիոնում աշխատանքներ են տարվում նաև ուսանողներին ամբիոնի հետազոտական աշխատանքներում ներգրավելու ուղղությամբ: Ամբիոնում գործում է ՈւԳԸ խմբակ, որում ընդգրկված ուսանողները զեկուցումներով հանդես են գալիս ուսանողական գիտաժողովներին:
Ամբիոնի դասախոսներն ուսումնադաստիարակչական աշխատանքների շրջանակում տարբեր հարցերի շուրջ ուսանողների հետ պարբերաբար անցկացնում են բաց զրույցներ ու քննարկումներ, որոնք օգնում են ամբիոնի աշխատանքներն ավելի ուսանողակենտրոն դարձնելու առումով։
Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների և Գրաֆիկայի ու մեքենամասերի նախագծման հիմունքների նախկին ամբիոնների միավորմամբ։ Այնուհետև, 2019 թվականի սեպտեմբերին համալսարանում ընթացող կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնն ընդգրկվեց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի կազմում, և ամբիոնում ներառվեցին «Տարա և փաթեթավորում» մասնագիտության բլոկի առարկաները։
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Դավեյան Սմբատ Հարութի – տ.գ.դ., դոցենտ
- Ամիրյան Արա Կարապետի – տ.գ.դ., պրոֆեսոր
- Մինասյան Արթուր Ռազմիկի – տ.գ.դ., դոցենտ
- Տոնապետյան Արամ Պարգևի – տ.գ.թ., դոցենտ
- Ամիրյան Օֆելյա Աշոտի – դասախոս
- Սարգսյան Լուսինե Խաչիկի- դասախոս
- Աճեմյան Արամ Հրայրի – դասախոս
- Ավետիկյան Մարիետա Ավետիկի – դասախոս
- Խաչատրյան Նաիրա Վալերիի – ասիստենտ
- Հարությունյան Գայանե Բարսեղի – ասիստենտ
- Բրուտյան Վարդուհի Սամվելի – ասիստենտ
- Ասլանյան Աննա Սերգեյի – մասնագետ, ասիստենտ
- Խաչատրյան Քրիստինա Վարդանի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Գրաֆիկայի հիմունքներ
Համակարգչային գրաֆիկա
Նյութերի դիմադրություն
Ճարտարագիտական կոնստրուկցիաներ
Շինարարական նյութեր
Մետաղական կոնստրուկցիաներ
Բետոնե և ե/բ կոնստրուկցիաներ
Շենքերի և շինությունների գնահատման կարգեր
Գծանկար և գունանկար
Փաթեթի կոնստրուկտավորում և դիզայն նախագծում
Գրաֆիկական դիզայն
Լոգիստիկայի հիմունքներ
Պլաստիկ մոդելավորում
Ֆիրմային ոճ
Կիրառական մեխանիկա
Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր
Ճարտարագիտական կոնստրուկցիաների անվտանգություն
Փաթեթավորող նյութեր
Համակարգչային նախագծում
Սննդարդյունաբերության ձեռնարկությունների նախագծում
Փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն