Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոն

Հարությունյան Արման Համլետի

տնտ.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 250, 239, 237 սենյակ
  • (+37412) 52 04 75, ներքին՝ 2-55, 3-00, 3-87
  • [email protected]
  • [email protected]

Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնը ձևավորվել է 2019 թվականի սեպտեմբերին՝ Ագրոբիզնեսի կառավարման և Ագրարային քաղաքականության և խորհրդատվությունների ամբիոնների միավորման արդյունքում։
Ամբիոնի գործունեությունը միտված է որակյալ ագրարային տնտեսագիտական կրթության ապահովմանը և մերօրյա աշխատաշուկայի պահանջները բավարարող մասնագետների ձևավորմանը։ Ամբիոնը մասնագետներ է թողարկում «Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա», «Ագրոբիզնես», «Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն», «Ապահովագրական գործ» մասնագիտություններով։
Դասապրոցեսը, որ հիմնականում անցկացվում է դիդակտիկ նյութերով, ուղեկցվում հարց ու պատասխաններով, կազմակերպվում է ամբիոնին կից նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լսարաններում։ Իսկ տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական պարապմունքների ընթացքում առաջադրանքների թիմային և խմբակային քննարկումներով, առանձին միջոցառումների հետազդեցության գնահատման և վերլուծական մեթոդների կիրառումով։ Ուսանողներն ազատ են ինքնադրսևորման ձևերում՝ կապված ավարտական աշխատանքի արդիական թեմաների, փորձուսուցման վայրի ընտրության հետ և ուսանողական գիտական աշխատանքներին և կոնֆերանսներին ընդգրկվածության առումով։
Թարմացված և արդիական ծրագրերով դասավանդվող «Մենեջմենթ», «Ագրարային քաղաքականություն», «Ագրոբիզնեսի կազմակերպում», «Գյուղատնտեսության ապահովագրություն» առարկաների ուսուցանումը հնարավորություն է տալիս տեղական և միջազգային աշխատաշուկայում պահանջարկված, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, սոցիալական պատասխանատվությամբ մրցունակ և բարձրորակ մասնագետների պատրաստմանը։ Ուսումնառության ընթացքում ուսանողները հստակ պատկերացում են ունենում ագրարային քաղաքականության առանձնահատկությունների և միջազգային փորձի մասին, ձեռք են բերում բիզնեսով զբաղվելու հմտություններ, խորությամբ ուսումնասիրում բիզնես ծրագրեր մշակելու առաջավոր մեթոդները։
Ամբիոնում աշխատում են բանիմաց, փորձ ունեցող մասնագետներ, որոնք լավ են պատկերացնում այսօրվա գործատուի պահանջները։

2018 թվականի նոյեմբերին Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնն անվանափոխվեց Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի։ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի նիստի որոշմամբ, կառուցվածքային բարեփոխումների նպատակահարմարությունից ելնելով, նրան միացավ Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնը՝ վերակազմավորվելով Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Ոսկանյան Աշոտ Երջանիկի – տ.գ.թ., դոցենտ
  2. Շահբազյան Ալվարդ Սերգեյի – տ.գ.թ., դոցենտ
  3. Խալաթյան Ծովաչ Բոգդանի – տ.գ.թ., դոցենտ
  4. Մանուկյան Հռիփսիմե Գալուստի- տ.գ.թ., դոցենտ
  5. Աղասարյան Լուսինե Արտյուշայի – տ.գ.թ., դոցենտ
  6. Փանոսյան Իռա Կորյունի – տ.գ.թ., դոցենտ
  7. Գրիգորյան Նելլի Կորյունի – տ.գ.թ., դոցենտ
  8. Հովհաննիսյան Մարիաննա Էդուարդի – տ.գ.թ., դոցենտ
  9. Պոդոլսկայա Ալեսյա Վալերիի – տ.գ.թ., դասախոս
  10. Գևորգյան Հասմիկ Գրիգորի – դասախոս
  11. Մարգարյան Մերի Արայիկի – տ.գ.թ. ասիստենտ
  12. Նիկողոսյան Հայկանուշ Պանդուխտի – ասիստենտ
  13. Միրզոյան Ծաղկանուշ Հովիկի – ասիստենտ
  14. Վարդանյան Լիլիթ Ատոմի – ասիստենտ
  15. Քարտաշյան Աննա Ռուբենի – ասիստենտ
  16. Ծպնեցյան Լուսինե Համազասպի – ասիստենտ – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Ապահովագրության հիմունքներ
Ապահովագրություն
Աշխարհագրություն
Մենեջմենթի /կառավարման/ ընդհանուր հմտություններ
Աշխատանքային գործունեության հիմնական հմտություններ
Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ
Աշխատանքային գործունեության հմտություններ
Գործակցություն կազմակերպության ստորաբաժանումների ծառայությունների հետ
Ագրոբիզնեսի կառավարման հիմունքներ
Վաճառքի պլանավորում և կազմակերպում
Նյութական և ինֆորմացիոն հոսքերի կառավարումը առևտրի կազմակերպություններում /լոգիստիկա/
Կառավարում
Կառավարման հիմունքներ
Ռիսկերը և ապահովագրությունը տրանսպորտում
Սոցիալական ապահովագրություն և ապահովություն
Ձեռներեցություն
Ագրարային արտադրության կառավարում
Ռազմավարական կառավարման հիմունքներ /կամընտրային/
Կառավարման հմտություններ
Անձնակազմի կառավարում
Գործարար հաղորդակցման հմտություններ
Ղեկավարման հմտություն, հոգեբանություն և սպսսարկման էթիկետ
Կոնֆլիկտների, փոփոխությունների և ստրեսների կառավարումը կազմակերպությունում
Մարկետինգ և բիզնես
Օպերացիոն կառավարում
Ագրոտուրիզմ
Բիզնեսի էթիկա
Ձեռնարկատիրություն
Ագրոբիզնեսի կառավարում
Մենեջմենթ և մարքեթինգ
Մարդկային ռեսուրսների կառավարում
Ագրարային քաղաքականություն
Ձեռնարկատիրություն
Գինու մարքեթինգ և բիզնես
Գինու տուրիզմ
Գյուղատնտեսության ապահովագրություն
Գյուղատնտեսական կոոպերատիվներ
Ագրոբիզնեսի ռազմավարական վերլուծություն
Նախագծերի կառավարում
Ագրարային էկոնոմիկա և մենեջմենթ
Նախագծերի կառավարում
Գինու բիզնես
Ճարտարագիտական նախագծերի կառավարում (PMP)
Բիզնես նախագծերի կառավարում
Ագրոբիզնեսի կառավարում
Ջերմատների կառավարում և մարկետինգ
Ագրոբիզնեսի նախագծերի կառավարում
Ագրոբիզնեսի ձեռնարկատիրություն