Տվյալագիտության ամբիոն

Խաչատրյան Հակոբ Հայկի

տնտ.գիտ.թեկն., դոցենտ

Վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 406,434,435,427ա սենյակներ
  • (+374 12) 58 37 01, ներքին՝ 3-55, 2-37, 4-74, 2-99
  • hkhachatr@mail.ru, agrostat@mail.ru

Ամբիոնում ուսուցանվող «Վիճակագրություն», «Կիրառական ինֆորմատիկա», առարկաները դասավանդվում են համալսարանի բոլոր մասնագիտություններում, իսկ «էկոնոմետրիկա» առարկան՝ միայն տնտեսագիտական մասնագիտություններում։
Ամբիոնի առաքելությունն է, ելնելով հանրապետության տնտեսության արդի պահանջներից և օգտագործելով կրթական միջազգային լավագույն փորձը, ագրարային ոլորտի մասնագետներին ուսուցանել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներով և մեթոդներով տվյալների բազաների ստեղծում, տնտեսությունների առջև ծառացած խնդիրների մոդելների կառուցում, ինչպես նաև վիճակագրական տարբեր մեթոդների միջոցով կանխատեսումներ և վերլուծություններ կատարելու կարողություններ։
Ամբիոնի զարգացման տեսլականը տարածաշրջանային և գլոբալ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման պայմաններում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների մրցունակության արդյունավետության բարձրացմանը միտված համապատասխան հմտություններով, կարողություններով, վերլուծական ունակություններով, բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական որակավորմամբ ագրարային ոլորտի մասնագետների պատրաստումն է։
Նշված խնդիրների լուծման ճանապարհին ամբիոնի սկզբունքն է․
– ուսուցման, փորձուսուցման և գիտահետազոտական գործունեության և տնտեսության պահանջների փոխկապվածություն,
– ուսուցման միջազգային փորձի ներդրում, առարկայական ծրագրերի կատարելագործման անընդհատություն,
– պրակտիկ գիտելիքի, հմտության և կարողության ձևավորում,
– պրոֆեսորադասախոսական կազմի բնականոն սերնդափոխության սահունության ապահովում,
– ներբուհական հետազոտական կառույցների, ստորաբաժանումների շրջակներում կատարվող հետազոտություններին, նաև՝ արտահամալսարանական հետազոտական ծրագրերին ամբիոնի աշխատակիցների ակտիվ մասնակցություն,
– գիտաժողովներին, գիտական սեմինարներին, քննարկումներին մասնակցություն,
– ամբիոնի աշխատակիցների վերապատրաստում։
Ամբիոնը սերտորեն համագործակցում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հետ, օգտագործում նրա կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը։
Այսօր շարունակական աշխատանքներ են տարվում առարկայական ծրագրերի արդիականացման ուղղությամբ, դրանց բովանդակությունն առավելագույնս հարմարեցված է աշխատաշուկայի պահանջներին և ուղղված է ագրարային ոլորտի մրցունակ կադրերի պատրաստման, տնտեսագիտական խնդիրների լուծման առավել պիտանի, արդյունավետ և կիրառելի վիճակագրական մեթոդների ու գործիքների օգտագործման պրակտիկ հմտությունների ձևավորմանը:
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն արտացոլված են հրատարակված ավելի քան 650 հոդվածներում, 16 մենագրություններում, բազմաթիվ բրոշյուրներում, գիտական զեկուցումներում և դասագրքերում, ինչպես նաև հեղինակային արտոնագրերում: Ամբիոնում մշակվել են տարաբնույթ կենսաբանական, ոռոգման, բնապահպանական, տնտեսական համակարգերի տնտեսա-մաթեմատիկական մոդելներ, հետազոտվել և առաջարկվել են գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ օգտագործման մոդելներ, ինֆորմացիոն անվտանգության հիմնահարցերը և օպտիմալ նախագծման, հեռավար ուսուցման տեխնոլոգիաները:

Տվյալագիտության ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ նախկին Վիճակագրության և բիոմետրիայի ու Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոնների միավորմամբ: Մինչ այդ ՀԱԱՀ-ում 2002 թվականից գործում էր Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնը, որի վարիչի պաշտոնը տարբեր ժամանակներում զբաղեցրել են Ք. Ք. Մանուկյանը, Ա. Խ. Սիմոնյանը, Ա. Թ. Եղիկյանը, Հ.Հ. Խաչատրյանը:
Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոնը ստեղծվել է 1970թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում: Այն ղեկավարել են Ա. Վ.Սահակյանը, Բ. Հ. Շահնազարյանը, Հ. Զաքարյանը, Ռ.Ն.Չիթչյանը և Մ. Գրիգորյանը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

      1. Վարդանյան Գոհար Վազգենի – տ.գ.թ., պրոֆեսոր
      2. Գրիգորյան Մանուշակ Այվազի- տ.գ.թ. , դոցենտ
      3. Մնացականյան Անահիտ Հրաչիկի – տ.գ.թ., դոցենտ
      4. Գալանտերյան Անահիտ Պետրոսի – տեխն.գ.թ. դոցենտ
      5. Սմբատյան Արմինե Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
      6. Կոսեմյան Սուրեն Էդուարդի – տեխն.գ.թ, դոցենտ
      7. Մկրտչյան Կարեն Գագիկի – տեխն.գ.թ., դոցենտ
      8. Փոթիկյան Մարինա Գառնիկի – տ.գ.թ., դասախոս
      9. Պողոսյան Գայանե Խաչիկի – ավագ դասախոս
      10. Քեշիշյան Գևորգ Հարությունի – դասախոս
      11. Վարդանյան Նինա Վրեժի – դասախոս
      12. Մովսիսյան Աստղիկ Մովսեսի – դասախոս
      13. Ստեփանյան Աիդա Արսենի – դասախոս
      14. Պողոսյան Մարինա Հարությունի – դասախոս
      15. Մանուչարյան Դոնարա Վլադիմիրի – դասախոս
      16. Շիրվանյան Նաիրա Վալերի – ասիստենտ
      17. Աֆյան Արմիկ Վլադիմիրի – ասիստենտ
      18. Հովակիմյան Նաիրա Միասնիկի – ասիստենտ
      19. Շահբազյան Անժելա Աշոտի – ասիստենտ
      20. Ներսիսյան Ջուլիետտա Սենեքերիմի – ասիստենտ
      21. Ծատուրյան Տաթևիկ Իմելսի – ասիստենտ
      22. Ավետիսյան Սոնա Մարտինի – մասնագետ
      23. Մարտիրոսյան Գոհար Պետրոսի – մասնագետ
      24. Նիկալայան Լուսինե Օնիկի– մասնագետ

Դասավանդվող առարկաները

Վիճակագրություն
Վիճակագրության ընդհանուր տեսություն
Սոցիալ-տնտեսական վիճակագրություն
Դեմոգրաֆիա
Էկոնոմետրիկա
Մաթեմատիկական վիճակագրություն և հետազոտության մեթոդներ
Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում
Տնտեսամաթեմատիկական մոդելավորում
Ինֆորմատիկա
Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ
Ինֆորմատիկա և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կապի միջոցներ
Էկոհամակարգերի մաթեմատիկական մոդելավորում
Տնտեսական իրավիճակների մոդելավորում
Ինֆորմատիկայի հատուկ դասընթացներ
Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ
Տնտեսական ինֆորմատիկա
Մաթեմատիկական մոդելավորում
Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ
Ինֆորմատիկա և ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ :