Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոն

Ashot Voskanyan

Ոսկանյան Աշոտ Երջանիկի

տնտ.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

    • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
      ՀԱԱՀ, I մասնաշենք, 250 սենյակ

Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնը ձևավորվել է 2019 թվականի սեպտեմբերին՝ Ագրոբիզնեսի կառավարման և Ագրարային քաղաքականության և խորհրդատվությունների ամբիոնների միավորման արդյունքում։
Ամբիոնի գործունեությունը միտված է որակյալ ագրարային տնտեսագիտական կրթության ապահովմանը և մերօրյա աշխատաշուկայի պահանջները բավարարող մասնագետների ձևավորմանը։ Ամբիոնը մասնագետներ է թողարկում «Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա», «Ագրոբիզնես», «Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն», «Ապահովագրական գործ» մասնագիտություններով։
Դասապրոցեսը, որ հիմնականում անցկացվում է դիդակտիկ նյութերով, ուղեկցվում հարց ու պատասխաններով, կազմակերպվում է ամբիոնին կից նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լսարաններում։ Իսկ տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական պարապմունքների ընթացքում առաջադրանքների թիմային և խմբակային քննարկումներով, առանձին միջոցառումների հետազդեցության գնահատման և վերլուծական մեթոդների կիրառումով։ Ուսանողներն ազատ են ինքնադրսևորման ձևերում՝ կապված ավարտական աշխատանքի արդիական թեմաների, փորձուսուցման վայրի ընտրության հետ և ուսանողական գիտական աշխատանքներին և կոնֆերանսներին ընդգրկվածության առումով։
Թարմացված և արդիական ծրագրերով դասավանդվող «Մենեջմենթ», «Ագրարային քաղաքականություն», «Ագրոբիզնեսի կազմակերպում», «Գյուղատնտեսության ապահովագրություն» առարկաների ուսուցանումը հնարավորություն է տալիս տեղական և միջազգային աշխատաշուկայում պահանջարկված, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, սոցիալական պատասխանատվությամբ մրցունակ և բարձրորակ մասնագետների պատրաստմանը։ Ուսումնառության ընթացքում ուսանողները հստակ պատկերացում են ունենում ագրարային քաղաքականության առանձնահատկությունների և միջազգային փորձի մասին, ձեռք են բերում բիզնեսով զբաղվելու հմտություններ, խորությամբ ուսումնասիրում բիզնես ծրագրեր մշակելու առաջավոր մեթոդները։
Ամբիոնում աշխատում են բանիմաց, փորձ ունեցող մասնագետներ, որոնք լավ են պատկերացնում այսօրվա գործատուի պահանջները։

2018 թվականի նոյեմբերին Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնն անվանափոխվեց Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի։ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի նիստի որոշմամբ, կառուցվածքային բարեփոխումների նպատակահարմարությունից ելնելով, նրան միացավ Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնը՝ վերակազմավորվելով Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Ղազարյան Էդուարդ Սերգեյի – տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Բադալյան Մանվել Էդիկի – տ.գ.թ., դոցենտ
  3. Շահբազյան Ալվարդ Սերգեյի – տ.գ.թ., դոցենտ
  4. Մանուկյան Հռիփսիմե Գալուստի – տ.գ.թ., դոցենտ
  5. Հարությունյան Արման Համլետի – տ.գ.թ., դոցենտ
  6. Խալաթյան Ծովաչ Բոգդանի – տ.գ.թ., դոցենտ
  7. Գրիգորյան Մերի Համլետի – տ.գ.թ., դոցենտ
  8. Խաչատրյան Լիանա Ալբերտի- տ.գ.թ., դոցենտ
  9. Աղասարյան Լուսինե Արտյուշայի – տ.գ.թ., դոցենտ
  10. Ջավադյան Հրաչիկ Սարուխանի – տ.գ.թ., դոցենտ
  11. Կարապետյան Հրաչյա Իսկանդարի –  տեխ.գ.թ., դոցենտ
  12. Փանոսյան Իռա Կորյունի – տ.գ.թ., դոցենտ
  13. Գրիգորյան Նելլի Կորյունի – տ.գ.թ., դոցենտ
  14. Սարգսյան Հասմիկ Գրիգորի – մանկ.գ.թ., դոցենտ
  15. Հովհաննիսյան Մագդա Նվերի – տ.գ.թ., դասախոս
  16. Հովհաննիսյան Մարիաննա Էդուարդի – տ.գ.թ., դասախոս
  17. Ալեքսանյան Իլոնա Զավենի – տ.գ.թ., դասախոս
  18. Պոդոլսկայա Ալեսյա Վալերիի – տ.գ.թ., դասախոս
  19. Գևորգյան Հասմիկ Գրիգորի – տ․գ․թ․, դասախոս
  20. Տիգրանյան Նելլի Ոստանիկի – դասախոս
  21. Դանիելյան Վահե Մաքսիմի – տ.գ.թ., ասիստենտ
  22. Մարգարյան Մերի Արայիկի – տ.գ.թ. ասիստենտ
  23. Երիցյան Հովհաննես Կարոյի – տ. գ. թ., ասիստենտ
  24. Հայրապետյան Արմեն Արայի – տ. գ. թ., ասիստենտ
  25. Նիկողոսյան Հայկանուշ Պանդուխտի – ասիստենտ
  26. Միրզոյան Ծաղկանուշ Հովիկի – ասիստենտ
  27. Վարդանյան Լիլիթ Ատոմի – ասիստենտ
  28. Անտոնյան Հայկուհի Հրաչյայի – ասիստենտ
  29. Քարտաշյան Աննա Ռուբենի – ասիստենտ
  30. Ոսկանյան Գոհար Վազգենի – ասիստենտ
  31. Պարսյան Աննա Հակոբի – ասիստենտ
  32. Կարապետյան Կարինե Լևոնի- ասիստենտ
  33. Մնացականյան Լիդա Վանուշի – ասիստենտ
  34. Ղազարյան Մարգո Վարդանի – մասնագետ
  35. Կարապետյան Բելլա Նվերի – մասնագետ
  36. Մելքումյան Դիանա Գառնիկի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Ֆերմերային տնտեսությունների կազմակերպում և կառավարում
Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում
Միջազգային բիզնես
Արտադրության կազմակերպումը սննդի ձեռնարկություններում
Աշխատանքի կազմակերպումը ԱՊՀ կազմակերպություններում
ԱՊՀ զարգացման կանխատեսում և պլանավորում
Գյուղատնտեսական կոոպերատիվներ
Մենեջմենթ
Ռազմավարական կառավարում
Հանրային կառավարում
Գործարար վարվելակերպ
Կառավարումը տրանսպորտային կազմակերպություններում
Ագրարային քաղաքականություն
Գյուղտարածաշրջանի զարգացման ագրարային քաղաքականություն
Ապահովագրական գործ
Գյուղատնտեսության ապահովագրություն
Գյուղաջակցության ծառայությունների կազմակերպում
Ագրոտուրիզմ
Խորհրդատվական և տեղեկատվական տեխնոլոգիաներ
Հռետորական արվեստ: