Ֆինանսահաշվային ամբիոն

Աննա Հովհաննեսի Մելքոնյան

տնտեսագիտության թեկնածու

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 433ա
  • (+37412) 52 84 90, (+37412) 56 20 11, ներքին՝ 3-35, 3-58
  • [email protected]

Ֆինանսահաշվային ամբիոնի առաքելությունն է ՀՀ գյուղատնտեսության զարգացման արդի միտումներին, ագրարային ոլորտի մասնագետների նկատմամբ շուկայի պահանջներին համապատասխան կրթական և գիտահետազոտական գործունեության իրականացումը:

Ամբիոնը պետական կրթական չափորոշիչներին, ազգային և միջազգային աշխատաշուկաների արդի պահանջներին համապատասխան, ուսանողակենտրոն ու գիտելիքահեն ուսումնառության հիման վրա պատրաստում է կիրառական հմտություններով օժտված ագրոպարենային ոլորտում մասնագիտացված հաշվապահներ և ֆինանսիստներ։

Համալսարանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումներին համահունչ՝ ամբիոնը հետամուտ է միջազգային փորձի հիման վրա կրթական և մասնագիտական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը, ուսումնամեթոդական հենքի բարելավմանը, պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանը՝ նրանց ընդգրկելով միջազգային և տեղական կրթական կազմակերպպությունների կողմից մատուցվող վերապատրաստման դասընթացներին։ Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընգրկված են հանրապետության բանկային, հարկային, մաքսային և տնտեսության այլ ոլորտների փորձառու մասնագետներ։ Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվում են՝
• ուսումնական և առարկայական ծրագրերի շարունակական կատարելագործում,
• մշտադիրտարկման միջոցով որակի վերահսկողություն,
• գործնական նշանակության գիտելիքի, կարողությունների և հմտությունների ձևավորում,
• կրթական, Ֆինանսատնտեսական արդի հիմնախնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական գործունեության իրականացում:
Ամբիոնում այսօր իսկ առկա են հանրապետության կրթական համակարգի տարբեր մակարդակներում ընդունված ամենաբարձր պահանջներին համապատասխան գիտամանկավարժական և գիտահետազոտական արդյունավետ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Ֆինանսահաշվային ամբիոնը պատրաստում է մասնագետներ «Ագրոբիզնես և ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» և «ֆինանսներ» ըստ ոլորտի կրթական ծրագրով:

Հաշվի առնելով ֆինանսական հատվածի զարգացման միտումները՝ իրականացվող կրթական ծրագրերի շրջանակներում դասավանդվում են արդիական տարբեր առարկաներ։ Ամբիոնի դասախոսների կողմից ուսուցման պասիվ մեթոդներից անցում է կատարվել ակտիվ և ինտերակտիվ մեթոդներին։ Դասավանդման ընթացքում լայնորեն կիրառվում են դիդակտիկ նյութեր, համակարգչային տարբեր ծրագրեր։ Դասավանդման որակի բարելավման նպատակով աշխատանքներ են տարվում էլեկտրոնային ուսուցման հարթակի հնարավորությունները լավագույնս կիրառելու ուղղությամբ։
Ամբիոնը չափազանց կարևորում է հետևյալ ուղղություններով գործակցությունը.
1. Փորձի փոխանակման նպատակով միջբուհական (տեղական ու միջազգային) և միջամբիոնային համագործակցության ձևավորում
2. Կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով համագործակցություն պետական և մասնագիտական կառույցների հետ
3. Կրթական ոլորտ-մասնավոր հատված համագործակցության զարգացում:

Ֆինանսահաշվային ամբիոնը կազմավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ Ֆինանսների և վարկի ու Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնների միավորման արդյունքում:
Ֆինանսների և վարկի նախկին ամբիոնը Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում կազմավորվել էր 1998 թվականին` հաշվի առնելով ագրոպարենային համակարգում ֆինանսիստ-տնտեսագետ մասնագետների պատրաստման ժամանակի հրամայականը: Ամբիոնը ղեկավարել են Ա.Հ. Բայադյանը, Ս. Հ. Մկրտչյանը:
Իսկ Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնը հիմնադրվել էր 1970 թվականին: Ամբիոնը ղեկավարել են իրենց գործին նվիրված մասնագետներ Ս. Ս. Տիտանյանը, Խ. Մ. Ավագյանը, Վ. Ա. Քլյանը, Ա. Թ. Եղիկյանը, Գ.Գ. Հայրումյանը, Ջուլիետտա Գևորգյանը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

    1. Այրումյան Իրինա Գագիկի – տ.գ.թ., դոցենտ
    2. Գևորգյան Ջուլիետտա Վոլոդյայի – տ.գ.թ., դոցենտ
    3. Ավետիսյան Կարինե Հովհաննեսի- տ.գ.թ., դոցենտ
    4. Գալստյան Ամալյա Մկրտչի – տ.գ.թ., դոցենտ
    5. Բաղդասարյան Արեգ Մերուժանի – տ.գ.թ., դոցենտ
    6. Մախմուդյան Ռաշիդ Ջասմի -տ.գ.թ., դոցենտ
    7. Հարությունյան Արթուր Մհերի – անասնաբուժ․գ.թ., դոցենտ
    8. Մարկոսյան Սևակ Մեսրոպի – տ.գ.թ., դասախոս
    9. Տոնիկյան Արման Սամվելի-տ.գ.թ., դասախոս
    10. Հարությունյան Թամարա Հենրիկի -տ.գ.թ., դասախոս
    11. Արաբյան Դավիթ Ժիրայրի – տ․գ․թ, ասիստենտ
    12. Ավետյան Թամարա Վարդանի – ասիստենտ
    13. Զարգարյան Աիդա Գևորգի – ասիստենտ
    14. Գևորգյան Անի Գևորգի – ասիստենտ
    15. Կարապետյան Մանյա Սեդրակի – ասիստենտ
    16. Պետրոսյան Գայանե Վարդանի – ասիստենտ
    17. Աբրահամյան Տաթևիկ Բարեղամի – մասնագետ
    18. Առաքելյան Լիլիթ Մեսրոպի – մասնագետ

Ֆինանսական պատրաստվածություն
Ֆինանսական կառավարում
Ֆինանսական վերլուծություն ագրոբիզնեսում
Ֆինանսական հաշվապահություն
Կառավարչական հաշվապահություն
Ֆինանսական հաշվետվությունների համակարգ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ հաշվապահական հաշվառման մեջ
Փաստաթղթաշրջանառություն և հաշվապահական հաշվառման վարման ձևեր
Ներդրումների տնտեսական գնահատում
Հարկեր և հարկային քաղաքականություն
Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկեր
Բյուջետային համակարգ
Դրամական համակարգ
Արժեթղթերի շուկա և բորսային գործ
Մաքսային գործ
Բանկային գործ
Բլոկչեյն տեխնոլոգիա և կրիպտո արժույթ
Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն
Ներդրումային նախագծերի ֆինանսական կառավարում
Հաշվապահական հաշվառում
Ֆինանսական շուկաներ
Պետական ֆինանսներ
Համայնքային ֆինանսներ
Ֆինանսական և բանկային մենեջմենթ
Աուդիտ
Ֆինանսների հիմունքներ
Հիմնական միջոցների հաշվառում
Դրամական միջոցների հաշվառում
Ոչ նյութական ակտիվների հաշվառում
Պաշարների հաշվառում
Սեփական կապիտալ: Եկամուտների և ծախսերի հաշվառում
Դեբիտորների և կրեդիտորների հաշվառում
Կառավարչական հաշվառում
Աուդիտի հիմունքներ
Հաշվապահական հաշվառումը գյուղատնտեսության մեջ
Ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն և գնահատում
Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն
Մառանային հաշվապահություն և գինու վաճառքի կազմակերպում /դուալ/
Բանկային գործի հիմունքներ
Ֆինանսներ և վարկ