Հասարակական գիտությունների ամբիոն

Նաջարյան Մերի Տիգրանի

պատմ.գիտ.թեկնածու, դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 338, 339 սենյակներ
  • (+37412) 58 79 64, ներքին՝ 3-73, 3-19
  • [email protected]

Հասարակական գիտությունների ամբիոնի առաքելությունն է իր գործունեությամբ և դասավանդվող առարկաների միջոցով նպաստել սովորողների աշխարհայացքային պատկերացումների ընդլայնմանը, քննադատական և ստեղծագործական մտածողության ձևավորմանը, դաստիարակել քաղաքացիական գիտակցություն ունեցող օրինապաշտ քաղաքացիներ՝ ուսանողների մոտ ձևավորելով անձնական պատասխանատվություն սեփական պետության և նրա քաղաքացիների հանդեպ, պատրաստ հետամուտ լինելու ժողովրդավարական սկզբունքների իրագործմանը և ազգային ու համամարդկային արժեքների տարածմանը: Այդ նպատակով ամբիոնի բանիմաց, փորձառու մասնագետների կողմից շարունակական աշխատանքներ են իրականացվում առարկայական ծրագրերի արդիականացման, դասախոսությունների տեքստերի թարմացման, ուսանողակենտրոն կրթական մեթոդների կատարելագործման ուղղությամբ:

Ամբիոնի դասախոսներն իրականացնում են գիտահետազոտական աշխատանքներ, հրատարակում մենագրություններ ու գիտական հոդվածներ: Մասնավորապես Հ. Կ. Սուքիասյանը մենագրություններ է հրատարակել Խորհրդային Հայաստանի դիվանագիտական կապերի, տարածքային-սահմանային խնդիրների, երգիծական մամուլի պատմության, Երևան քաղաքի ընդարձակման, Գ. Վ. Վարդանյանը՝ Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) մշակութային կյանքի,  Ա. Ա. Խուդավերդյանը՝ Մելքիսեդեկ արքեպիսկոպոս Մուրադյանցի խմբագրական և հրապարակախոսական գործունեության վերաբերյալ: Մ.Նաջարյանը տպագրել է մենագրություն՝ նվիրված Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախացմանը հաջորդող 25 տարիներին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վրա ինչպես Հայոց ցաղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, այնպես էլ տնտեսական գործոնի ու Արցախի հիմնախնդրի ազդեցության քննությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում տարբեր ժամանակափուլերում թուրքական իշխանությունների որդեգրած մարտավարության փոփոխությանը:Ամբիոնի դասախոսները տեղական և միջազգային գիտաժողովներում հանդես են եկել զեկուցումներով, հրատարակել ուսումնամեթոդական աշխատանքներ, մասնակցել վերապատրաստումների:

Ամբիոնի դասախոսները շարունակաբար օգնում են ուսանողներին՝ ուսանողական գիտաժողովներում տարբեր թեմաներով գիտական զեկուցումներ պատրաստելու և ներկայացնելու համար:

Հասարակական գիտությունների ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ 2004 թ. հիմնադրված Հայոց պատմության և փիլիսոփայության, Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնների միավորման արդյունքում: Նշված ամբիոններն անցել են հարուստ ճանապարհ՝ ակտիվ մասնակցելով համալսարանում անցկացվող ուսումնագիտական աշխատանքներին:
Նախկին Պատմության և փիլիսոփայության ամբիոնը տարբեր ժամանակներում ղեկավարել են դոցենտ Շ. Հ. Գալստյանը, պրոֆեսոր Ա. Ա. Մակարյանը, դոցենտ Վ. Ս. Ոսկանյանը, Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնը՝ Շ. Հ. Գալստյանը, Լ. Զ. Նուրբեկյանը: 2018 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարը Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար է եղել դոցենտ Լ. Զ. Նուրբեկյանը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Թորոսյան Ջավահիր Ջանիբեկի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ
  2. Խուդավերդյան Անահիտ Արշակի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ
  3. Սուքիասյան Համո Կարենի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ
  4. Սիմոնյան Հասմիկ Գուրգենի – պատմ. գիտ. թեկ., դոցենտ
  5. Վարդանյան Գուրգեն Վահրամի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ
  6. Սարգսյան Առնակ Գեորգիի – քաղաք․գիտ․թեկն․, դոցենտ
  7. Ղարիբյան Արուսյակ Ալիկի -փիլ.գիտ.թեկն., դասախոս
  8. Չախմախչյան Սերգեյ Յուրիի – անասն.գիտ.թեկն., դասախոս
  9. Սահակյանին Հրանուշ Ալբերտի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ
  10. Համբարձումյան Հասմիկ Անդրանիկի – դասախոս
  11. Ղամբարյան Վարդուհի Վալերիի – դասախոս
  12. Մովսիսյան Մարիամ Սամվելի – դասախոս
  13. Պողոսյան Լուսինե Վալերիի – դասախոս
  14. Այվազյան Աշխեն Վլադիմիրի – ասիստենտ
  15. Հովսեփյան Ստելլա Սուրենի – ասիստենտ
  16. Ատալյան Մարիամ Միքայելի – ասիստենտ
  17. Գրիգորյան Ռոբերտ Սուրենի – ասիստենտ
  18. Մնացականյան Լուսինե Ոսկանի – ասիստենտ
  19. Հարությունյան Շուշան Մհերի – ասիստենտ
  20. Աբրահամյան Լիաննա Վիգենի – ասիստենտ
  21. Ավագյան Քրիստինե Հակոբի – ասիստենտ
  22. Աղբալյան Գայանե Սամվելի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Հայոց պատմություն
Մասնագիտական իրավագիտություն
Պարենային օրենսդրություն
Պարենային օրենսդրություն/գինու օրենք
Հողային և ջրային օրենսդրություն
Բիզնեսի իրավունք
Հասարակագիտական առարկաների մոդուլ (Հայոց պատմություն, Մշակութաբանություն, Քաղաքագիտություն, Փիլիսոփայություն)
Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ
Քաղաքագիտություն
Հասարակագիտություն
Պատմություն
Հաղորդակցություն
Հարկային օրենսդրություն
Ավտոտրանսպորտային օրենսդրություն
Հողային իրավունք
Ֆինանսական իրավունք
Իրավունքի հիմունքներ
Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ
Սննդի անվտանգության իրավունք
Սննդամթերքի իրավունք
Օրգանական գյուղատնտեսության էթիկա
Համակարգային մտածողություն
Հաղորդակցման հմտություններ