Ագրարային էկոնոմիկա

Վարդան Սամվելի Ալեքսանյան

տնտ.գիտ.թեկնածու, դոցենտ

Վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 428
  • (+37412) 52 28 46, ներքին՝ 3-80, 3-89
  • vardan.aleqsanyan@gmail.com

Ագրարային  էկոնոմիկայի ամբիոնը համարվում է  թողարկող «Ագրոբիզնես», «Ագրարային արտադրության  էկոնոմիկա և կառավարում», «Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա», «Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում», «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն» բակալավրական կրթական ծրագրերով, ինչպես նաև «Շուկայագիտություն», «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն»,  «Ագրարային էկոնոմիկա»,  «Սննդարդյունաբերության էկոնոմիկա» մագիստրոսական  կրթական ծրագրերով ուսուցանվողների համար։

Ամբիոնում  դասավանդող շուրջ 40 դասախոսի ամենօրյա հիմնական առաքելությունն ուսանողակենտրոն գործունեությունն է բուհում իրականացվող մասշտաբային բարեփոխումների համատեքստում։ Ամբիոնի զարգացման տեսլականն ուղղված է այնպիսի ռազմավարական նպատակների իրագործմանը, ինչպիսիք են երկրի ագրոպարենային համակարգի համար մրցունակ  կադրերի պատրաստումը, կրթության որակի շարունակական բարելավումը ր ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումն ու զարգացումը։ Ամբիոնն իր ակտիվ մասնակցությունն է բերում նոր ու ժամանակակից կրթական ծրագրերի նեդրման և ծրագրային ապահովման գործում։ Այսպես, 2019-2020 ուստարում մշակվել ու հաստատման են նարկայացվել նոր ու ժամանակակից  առարկայական ծրագրեր․  «Կանաչ տնտեսության  հիմունքներ», «Վարքագծային էկոնոմիկա», «Թվային էկոնոմիկա»,  «Ինովացիոն էկոնոմիկա», «Թվային մարքեթինգ», «Սննդամթերքի անվտանգության համակարգերի կառավարում»։

Ամբիոնի դասախոսները կատարում են գիտական ու հետազոտական աշխատանքներ, նաև ներգրավված են գիտական տարբեր թեմաներում։ Նրանց գիտական գործունեության արգասիքն են հրատարակված  —   դասագրքերը,    — գիտական հոդվածներն ու  ուսումնամեթոդական տարաբնույթ աշխատանքները։ Հետաքրքիր է, որ ամբիոնի դասախոսներն  ամեն ինչ անում են, որ ապահովեն լավագույն ուսանողների ներգրավվածությունն իրենց գիտական ու հետազոտական աշխատանքներում։ Ամբիոնի դասախոսների մեծ մասը տիրապետում է օտար լեզուների և պարբերաբար վերապատրաստվում են  հայաստանյան և արտասահմանյան առաջատար բուհերում։

Համալսարանի առանցքային ամբիոններից մեկը՝ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնը,  համալսարանի համեմատաբար երիտասարդներից է․  կազմավորվել է 2018 թվականին՝ Տնտեսագիտության տեսության, ԱՊՀ էկոնոմիկայի և Ապրանքագիտության  ու մարքեթինգի ամբիոնների միավորմամբ։ Նշված երեք ամբիոններն էլ անցել են հարուստ ճանապարհ՝  ժամանակին արձանագրելով  լուրջ հաջողություններ բուհի ուսումնական գործընթացի կատարելագործման, գիտական ու հետազոտական ներուժի ավելացման ուղղությամբ։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Սագրադյան Սիլվա Իսրայելի – տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Զաքոյան Հրաչյա Սամվելի – տ.գ.թ., դոցենտ
  3. Հարությունյան Հարություն Սարգսի – տ.գ.թ., դոցենտ
  4. Մելքոնյան Վաչագան Ռաֆիկի – տ.գ.թ., դոցենտ
  5. Ճեպեճյան Շաքե Անդրանիկի – տ.գ.թ., դոցենտ
  6. Թովմասյան Ռուբիկ Աշոտի – տ.գ.թ., դոցենտ
  7. Ջաներյան Հասմիկ Կառլոսի – տ.գ.թ., դոցենտ
  8. Վարդանյան Արշակ Միխայելի – տ.գ.թ., դոցենտ
  9. Խաչատրյան Գոհար Սերյոժայի – տ.գ.թ., դոցենտ
  10. Մելոյան Սերգեյ Վանուշի – տ.գ.թ., դոցենտ
  11. Սանասարյան Անահիտ Աշոտի – տ.գ.թ., դոցենտ
  12. Մալխասյան Կարինե Աշոտի – տ.գ.թ., դոցենտ
  13. Դեթլոֆֆ Մարո Հայկազի – տ.գ.թ., դոցենտ
  14. Գալանտերյան Անահիտ Պետրոսի – տեխ․գ.թ., դոցենտ
  15. Մակարյան Ռոբերտ Ասքանազի – տ.գ.թ., դասախոս
  16. Մատինյան Ալվարդ Գարեգինի – տ.գ.թ., դոցենտ
  17. Եդիգարյան Լուսինե Միշայի -տ.գ.թ., դասախոս
  18. Մնացականյան Կարինե Պետրոսի – տ.գ.թ., դասախոս
  19. Սահակյան Քրիստինե Սամվելի – տ.գ.թ., դասախոս
  20. Ղազարյան Աստղիկ Վիգենի – տ.գ.թ., դասախոս
  21. Մանուչարյան Մերի Գագիկի – տ.գ.թ., դասախոս
  22. Կուպելյանց Նոնա Արամայիսի – տ․գ․թ․, դասախոս
  23. Քեշիշյան Գևորգ Հարությունի – դասախոս
  24. Հովհաննիսյան Դավիթ Ալեքսանի – դասախոս
  25. Գրիգորյան Նոնա Լևոնի – ասիստենտ
  26. Կարապետյան Դիաննա Լյուդվիգի – ասիստենտ
  27. Պապոյան Նանա Հարությունի – ասիստենտ
  28. Գաբրիելյան Ստելլա Արմենի – ասիստենտ
  29. Հովհաննիսյան Գոհար Հայկազի – ասիստենտ
  30. Սարգսյան Նաիրա Յուրիկի – ասիստենտ
  31. Պետրոսյան Անուշ Աշոտի -ասիստենտ
  32. Կիրակոսյան Անի Տիգրանի- ասիստենտ
  33. Հովհաննիսյան Մարտին Գագիկի – ասիստենտ
  34. Պետրոսյան Անի Շավարշի – ասիստենտ
  35. Նիկողոսյան Նաիրուհի Մայիսի – ասիստենտ
  36. Վարդանյան Դիանա Սամվելի – ասիստենտ
  37. Ասատրյան Գոհար Արմանի -մասնագետ
  38. Քոչարյան Ծովինար Վրույրի – մասնագետ
  39. Մաթևոսյան Մարինե Հրաչյայի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Տնտեսագիտության տեսություն
Համաշխարհային էկոնոմիկա
Միջազգային տնտեսական հարաբերություններ
Միկրոէկոնոմիկա
Մակրոէկոնոմիկա
Ագրարային էկոնոմիկա
ԱՊՀ էկոնոմիկա
Գյուղատնտեսության էկոնոմիկա
Աշխատանքի էկոնոմիկա
Ջրային տնտեսության էկոնոմիկա
Հողաշինարարության էկոնոմիկա
Տրանսպորտի էկոնոմիկա
Սննդարդյունաբերության էկոնոմիկա
Բնօգտագործման էկոնոմիկա
Բնական ռեսուրսների էկոնոմիկա
Արտակարգ իրավիճակների էկոնոմիկա
Ծառայությունների ոլորտի էկոնոմիկա
ԵԱՏՄ անդամ երկրների ագրարային էկոնոմիկա
ԱՊՀ զարգացման տնտեսագիտական հիմնախնիրներ
Մարքեթինգ
Մարքեթինգի հիմունքներ
Մարքեթինգի վերլուծություն
Գյուղատնտեսական մթերքների մարքեթինգ
Մարքեթինգ ագրոմարքեթինգի հիմունքներով
Գյուղատնտեսական շուկայի վերլուծություն և գնագոյացում
Գյուղատնտեսական գների վերլուծություն
Գնագոյացումը շուկայական տնտեսությունում
Ապրանքագիտության տեսություն
Առևտրի էկոնոմիկա
Առևտրի և գործարարության հիմունքներ
Կոմերցիայի հիմունքներ
Գլոբալ մատակարարման շղթաների կառավարում
Էլեկտրոնային կոմերցիա
Լոգիստիկա
Միջազգային մարքեթինգ
Տնտեսական մրցակցություն և հակամենաշնորհային քաղաքականություն
Պարենային ապրանքների ապրանքագիտություն
Ոչ պարենային ապրանքների ապրանաքագիտություն
Գիտական հետազոտության մեթոդաբանություն
Գյուղատնտեսական արտադրանքի և հումքի արտադրության լոգիստիկա
Սննդամթերքի որակի կառավարման Կոդեքս Ալիմենտարիուս
Մարքեթինգային հետազոտություններ
Ագրարային մարքեթինգի կոնցեպցիաներ
Միջազգային առևտուր
Մերչանդայզինգ