Ագրարային էկոնոմիկա

Հրաչյա Հայկազի Գրիգորյան

տնտեսագիտության թեկնածու

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 228, 230, 231, 232, 233
  • (+37412) 52 28 46, ներքին՝ 3-80, 3-89
  • [email protected]

Ագրարային  էկոնոմիկայի ամբիոնը համարվում է  թողարկող «Ագրոբիզնես», «Ագրարային արտադրության  էկոնոմիկա և կառավարում», «Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա», «Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում», «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն» բակալավրական կրթական ծրագրերով, ինչպես նաև «Շուկայագիտություն», «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն»,  «Ագրարային էկոնոմիկա»,  «Սննդարդյունաբերության էկոնոմիկա» մագիստրոսական  կրթական ծրագրերով ուսուցանվողների համար։

Ամբիոնում  դասավանդողների ամենօրյա հիմնական առաքելությունն ուսանողակենտրոն գործունեությունն է բուհում իրականացվող մասշտաբային բարեփոխումների համատեքստում։ Ամբիոնի զարգացման տեսլականն ուղղված է այնպիսի ռազմավարական նպատակների իրագործմանը, ինչպիսիք են երկրի ագրոպարենային համակարգի համար մրցունակ  կադրերի պատրաստումը, կրթության որակի շարունակական բարելավումը և ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումն ու զարգացումը։ Ամբիոնն իր ակտիվ մասնակցությունն է բերում նոր ու ժամանակակից կրթական ծրագրերի նեդրման և ծրագրային ապահովման գործում։ Այսպես, 2019-2020 ուստարում մշակվել ու հաստատման են նարկայացվել նոր ու ժամանակակից  առարկայական ծրագրեր․  «Կանաչ տնտեսության  հիմունքներ», «Վարքագծային էկոնոմիկա», «Թվային էկոնոմիկա»,  «Ինովացիոն էկոնոմիկա», «Թվային մարքեթինգ», «Սննդամթերքի անվտանգության համակարգերի կառավարում»։

Ամբիոնի դասախոսները կատարում են գիտական ու հետազոտական աշխատանքներ, նաև ներգրավված են գիտական տարբեր թեմաներում։ Նրանց գիտական գործունեության արգասիքն են հրատարակված բազմաթիվ  դասագրքերը, հարյուրավոր գիտական հոդվածներն ու  ուսումնամեթոդական տարաբնույթ աշխատանքները։ Հետաքրքիր է, որ ամբիոնի դասախոսներն  ամեն ինչ անում են, որ ապահովեն լավագույն ուսանողների ներգրավվածությունն իրենց գիտական ու հետազոտական աշխատանքներում։ Ամբիոնի դասախոսների մեծ մասը տիրապետում է օտար լեզուների և պարբերաբար վերապատրաստվում հայաստանյան ու արտասահմանյան առաջատար բուհերում։

Համալսարանի առանցքային ամբիոններից մեկը՝ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնը,  համալսարանի համեմատաբար երիտասարդներից է․  կազմավորվել է 2018 թվականին՝ Տնտեսագիտության տեսության, ԱՊՀ էկոնոմիկայի և Ապրանքագիտության  ու մարքեթինգի ամբիոնների միավորմամբ։ Նշված երեք ամբիոններն էլ անցել են հարուստ ճանապարհ՝  ժամանակին արձանագրելով  լուրջ հաջողություններ բուհի ուսումնական գործընթացի կատարելագործման, գիտական ու հետազոտական ներուժի ավելացման ուղղությամբ։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Զաքոյան Հրաչյա Սամվելի – տ.գ.թ., դոցենտ
  2. Մելքոնյան Վաչագան Ռաֆայելի – տ.գ.թ., դոցենտ
  3. Ջաներյան Հասմիկ Կառլոսի – տ.գ.թ., դոցենտ
  4. Խաչատրյան Գոհար Սերյոժայի – տ.գ.թ., դոցենտ
  5. Մելոյան Սերգեյ Վանուշի – տ.գ.թ., դոցենտ
  6. Մալխասյան Կարինե Աշոտի – տ.գ.թ., դոցենտ
  7. Դեթլոֆֆ Մարո Հայկազի – տ.գ.թ., դոցենտ
  8. Մատինյան Ալվարդ Գարեգինի – տ.գ.թ., դոցենտ
  9. Եդիգարյան Լուսինե Միշայի -տ.գ.թ., դասախոս
  10. Մնացականյան Կարինե Պետրոսի – տ.գ.թ., դասախոս
  11. Սահակյան Քրիստինե Սամվելի – տ.գ.թ., դասախոս
  12. Ղազարյան Աստղիկ Վիգենի – տ.գ.թ., դասախոս
  13. Մանուչարյան Մերի Գագիկի – տ.գ.թ., դասախոս
  14. Կուպելյանց Նոնա Արամայիսի – տ․գ․թ․, դասախոս
  15. Հովհաննիսյան Դավիթ Ալեքսանի – տ․գ․թ․, դասախոս
  16. Գրիգորյան Նոնա Լևոնի – ասիստենտ
  17. Գաբրիելյան Ստելլա Արմենի – ասիստենտ
  18. Սարգսյան Նաիրա Յուրիկի – ասիստենտ
  19. Հովհաննիսյան Մարտին Գագիկի – ասիստենտ
  20. Պետրոսյան Անի Շավարշի – ասիստենտ
  21. Վարդանյան Դիանա Սամվելի – ասիստենտ
  22. Առաքելյան Մարինե Աշոտի – մասնագետ

Բնական ռեսուրսների էկոնոմիկա
Թվային մարքեթինգ
Սննդարդյունաբերության էկոնոմիկա
Գյուղատնտեսության էկոնոմիկա
Կանաչ տնտեսության հիմունքներ
Բնօգտագործման էկոնոմիկա
Մակրոէկոնոմիկա
Միկրոէկոնոմիկա
Տնտեսագիտության տեսության հիմունքներ
Թվային էկոնոմիկա
Տնտեսագիտության տեսություն
Գյուղատնտեսական շուկայի վերլուծություն և գնագոյացում
Գնագոյացում շուկայական տնտեսությունում
Կիրառական տնտեսագիտություն և գործարար հմտություններ
Կառավարչական տնտեսագիտություն ագրոբիզնեսում
Ոչ պարենային ապրանքագիտության գնահատման հմտություններ
Ապրանքների տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների համակարգեր
Ապրանքների տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների և համապատասխանելիության գնահատման իրավական հիմքեր և կարգավորումներ
Ապրանքների սպառողական հատկությունների հետազոտման համար օգտագործվող տեխնիկական միջոցների կիրառման հմտություններ
Ապրանքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևերը
Սպառողական ապրանքների որակի հետազոտման մեթոդաբանություն և կազմակերպում
Գինու մարքեթինգ
Մարքեթինգ
Գյուղատնտեսական արտադրանքի էկոնոմիկա և մարքեթինգ
Սոցիալական ապահովություն և ապահովագրություն
Գլոբալ մատակարարման շղթայի կառավարում
Պարենամթերքի միջազգային առևտուր
Տնտեսության պետական կարգավորում
Ավտոտրանսպորտային ձեռնարկության տնտեսագիտություն
Վարքագծային տնտեսագիտություն
Մարքեթինգի հիմունքներ
Թվային մարքեթինգի հավելվածներ
Պարենային ապրանքների ապրանքագիտություն
Վաճառքի տեխնիկա
Մարքեթինգային հմտություններ առևտրի ոլորտում
Ապրանքագիտության հիմունքներ
Առևտրի էկոնոմիկա
Պարենային ապրանքների դասակարգումը և սպառողական հատկությունները
Պարենային ապրաքների գնահատման հմտությունները
Էկոտուրիզմի հիմունքներ
Ագրոէկոտուրիզմ
Ինովացիոն էկոնոմիկա
ԱՊՀ կազմակերպությունների Էկոնոմիկա
Ագրարային ինովացիոն էկոնոմիկա
Միջազգային առևտուր
Միջազգային ագրարային մարքեթինգի ռազմավարություն
Գինու արդյունաբերության էկոնոմիկա