Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոն

Հարությունյան Արման Համլետի

տնտ.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 250, 239, 237 սենյակ
  • (+37412) 52 04 75, ներքին՝ 2-55, 3-00, 3-87
  • [email protected]
  • [email protected]

Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնը ձևավորվել է 2019 թվականի սեպտեմբերին՝ Ագրոբիզնեսի կառավարման և Ագրարային քաղաքականության և խորհրդատվությունների ամբիոնների միավորման արդյունքում։
Ամբիոնի գործունեությունը միտված է որակյալ ագրարային տնտեսագիտական կրթության ապահովմանը և մերօրյա աշխատաշուկայի պահանջները բավարարող մասնագետների ձևավորմանը։ Ամբիոնը մասնագետներ է թողարկում «Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա», «Ագրոբիզնես», «Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն», «Ապահովագրական գործ» մասնագիտություններով։
Դասապրոցեսը, որ հիմնականում անցկացվում է դիդակտիկ նյութերով, ուղեկցվում հարց ու պատասխաններով, կազմակերպվում է ամբիոնին կից նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լսարաններում։ Իսկ տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական պարապմունքների ընթացքում առաջադրանքների թիմային և խմբակային քննարկումներով, առանձին միջոցառումների հետազդեցության գնահատման և վերլուծական մեթոդների կիրառումով։ Ուսանողներն ազատ են ինքնադրսևորման ձևերում՝ կապված ավարտական աշխատանքի արդիական թեմաների, փորձուսուցման վայրի ընտրության հետ և ուսանողական գիտական աշխատանքներին և կոնֆերանսներին ընդգրկվածության առումով։
Թարմացված և արդիական ծրագրերով դասավանդվող «Մենեջմենթ», «Ագրարային քաղաքականություն», «Ագրոբիզնեսի կազմակերպում», «Գյուղատնտեսության ապահովագրություն» առարկաների ուսուցանումը հնարավորություն է տալիս տեղական և միջազգային աշխատաշուկայում պահանջարկված, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, սոցիալական պատասխանատվությամբ մրցունակ և բարձրորակ մասնագետների պատրաստմանը։ Ուսումնառության ընթացքում ուսանողները հստակ պատկերացում են ունենում ագրարային քաղաքականության առանձնահատկությունների և միջազգային փորձի մասին, ձեռք են բերում բիզնեսով զբաղվելու հմտություններ, խորությամբ ուսումնասիրում բիզնես ծրագրեր մշակելու առաջավոր մեթոդները։
Ամբիոնում աշխատում են բանիմաց, փորձ ունեցող մասնագետներ, որոնք լավ են պատկերացնում այսօրվա գործատուի պահանջները։

2018 թվականի նոյեմբերին Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնն անվանափոխվեց Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի։ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի նիստի որոշմամբ, կառուցվածքային բարեփոխումների նպատակահարմարությունից ելնելով, նրան միացավ Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնը՝ վերակազմավորվելով Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Ոսկանյան Աշոտ Երջանիկի – տ.գ.թ., դոցենտ
  2. Շահբազյան Ալվարդ Սերգեյի – տ.գ.թ., դոցենտ
  3. Խալաթյան Ծովաչ Բոգդանի – տ.գ.թ., դոցենտ
  4. Խաչատրյան Լիանա Ալբերտի- տ.գ.թ., դոցենտ
  5. Աղասարյան Լուսինե Արտյուշայի – տ.գ.թ., դոցենտ
  6. Փանոսյան Իռա Կորյունի – տ.գ.թ., դոցենտ
  7. Գրիգորյան Նելլի Կորյունի – տ.գ.թ., դոցենտ
  8. Հովհաննիսյան Մարիաննա Էդուարդի – տ.գ.թ., դոցենտ
  9. Պոդոլսկայա Ալեսյա Վալերիի – տ.գ.թ., դասախոս
  10. Գևորգյան Հասմիկ Գրիգորի – դասախոս
  11. Մարգարյան Մերի Արայիկի – տ.գ.թ. ասիստենտ
  12. Կարապետյան Կարինե Լևոնի- տ․գ․թ․, ասիստենտ
  13. Նիկողոսյան Հայկանուշ Պանդուխտի – ասիստենտ
  14. Եղիազարյան Կարինե Լևոնի – ասիստենտ
  15. Միրզոյան Ծաղկանուշ Հովիկի – ասիստենտ
  16. Վարդանյան Լիլիթ Ատոմի – ասիստենտ
  17. Պարսյան Աննա Հակոբի – ասիստենտ
  18. Ղազարյան Մարգո Վարդանի – ասիստենտ
  19. Ծպնեցյան Լուսինե Համազասպի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Ագրոբիզնեսի կառավարում
Գինու մարքեթինգ և բիզնես
Գինու տուրիզմ
Բիզնես կառավարում
Գինու բիզնես
Մենեջմենթ
Ագրարային քաղաքականություն
Նախագծերի կառավարում
Բիզնես նախագծերի կառավարում
Ձեռներեցություն
Ձեռնարկատիրութուն
Ագրոբիզնեսի ձեռնարկատիրություն
Աշխատանքային գործունեության հմտություններ
Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ
Բիզնեսի էթիկա
Մենեջմենթ և մարքեթինգ
Օպերացիոն կառավարում
Ագրարային էկոնոմիկա և մենեջմենթ
Մարդկային ռեսուրսների կառավարում
Կոնֆլիկտների, փոփոխություննների և սթրեսների կառավարումը կազմակերպությունում
Աշխարհագրություն
Հողագույքային հարաբերությունների կառավարում
Հողաշինարարություն և կադաստրային կազմակերպությունների կառավարում
Գյուղատնտեսական կոոպերատիվներ
Ապահովագրության հիմունքներ
Ապահովագրական գործ
Ագրոբիզնեսի ռազմավարական վերլուծություն
Անձնակազմի կառավարում
Գործարար հաղորդակցություն
Գործարար հաղորդակցության հմտություններ
Ճարտարագիտական նախագծերի կառավարում
Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում
Ղեկավարման հմտություն, հոգեբանություն և սպասարկման էթիկետ
Ագրարային քաղաքականություն
Մենեջմենթի հիմունքներ
ԱԱՀ-ի պլանավարում և զարգացման կանխատեսում
ԱՊՀ կազմակերպությունների կառավարում
Կառավարման հմտություններ
Ագրոտուրիզմ
Ֆերմերային տնտեսության կազմակերպում և կառավարում
Գյուղատնտեսական արտադրության և հողաշինարարական ձեռնարկությունների կազմակերպում
Հողային ռեսուրսների կառավարում
Պետական մունիցիպալ կառավարում
Մենեջմենթի /կառավարման/ ընդհանուր հմտություններ