Category: Բոլոր նորությունները

Աշխատանքի հայտարարություն՝ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետ

ՀԱԱՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի։ Աշխատանքի   նկարագրություն՝  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը  հայտարարում է մրցույթ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Պահանջներ՝ - Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները, - Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում, - Ցանցային մալուխների անցկացում - Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում [...] Read More

Հնարավորություններ, որ միայն Ագրարայինն է տալիս

Մեր բուհը 91-րդ սերնդի առջեւ լայնորեն ու սիրով բացեց իր դռները: Դռներ, որ բացառիկ հնարավորություններ են ստեղծում պետության եւ անհատի համար լավագույն ապագա կերտելու: - Հզոր հայրենիքի ժամանակը մենք միասին ենք բերելու,- համոզված-հաստատակամ է ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով բոլորին, ռեկտորը հատկապես առանձնացրեց առաջինկուրսեցիներին, որոնք՝ «շատ ճիշտ եւ կարեւոր որոշում են կայացրել»: [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի սեպտեմբերմեկյան ուղերձը

Սիրելի ուսանողներ եւ գործընկերներ, ծնողներ։ 2021-22 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ը մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի համար ոչ դյուրին պայմաններում։ Պատմականորեն աննախադեպ փորձություններից, հատկապես ի նկատի ունեմ պատերազմն ու համավարակը, Ագրարային համալսարանը չէր կարող անմասն մնալ։ Մենք պատվով դուրս եկանք այդ փորձություններից, ցավալիորեն՝ թանկ կորուստների գնով, սակայն նաեւ՝ մեջքը շտկելու վճռականությամբ եւ կարողությամբ։ Անցյալ ուսումնական տարվա [...] Read More

Գիտխորհուրդ՝ փոփոխություններ կանոնակարգերում. շինաշխատանքներն ավարտական փուլում

Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Պարոն Ուռուտյանը նիստը սկսեց ուսումնական նոր տարվա կապակցությամբ ներկաներին շնորհավորելով եւ մաղթելով աշխատանքային հաջողությունների եւ երկրի անվտանգության ու արժանապատիվ խաղաղության հանգրվանի հասնելու կամքի ուժ: Քննարկումից հետո Գիտխորհուրդը հաստատեց ՀԱԱՀ գիտական աշխատողների որակավորման, ՀԱԱՀ–ում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու եւ ՀԱԱՀ բարեվարքության կանոնակարգերը՝ դրանցում [...] Read More

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (ոչ պիտանի համակարգիչներ մոնիտորներով, ուսանողական գրասեղաններ, սառնարան, վառարան) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի սեպտեմբերի 6-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ [...] Read More

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 դասախոսական տեղի մրցույթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի  Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) ս.թ. հոկտեմբերի 25-29-ը դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիաներ և հիգիենա։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը [...] Read More

Արատոս Գրուփի ղեկավարը ոգեւորված է համալսարանի հետ գործակցության հեռանկարով

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը օգոստոսի 24-ին ընդունել է հունական Արատոս Գրուփ ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Նիկոս Բոգոնիկոլոսին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը եւ ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը: Դոկտ. Բոգոնիկոլոսը եւ ռեկտոր Ուռուտյանը քննարկել են նորարարական լուծումների լայն սպեկտր առաջարկող, միջազգայնորեն հայտնի ընկերության եւ մեր [...] Read More
haytararutyun

ՀԱԱՀ Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2021-2022 ուստարվա ընդունելության արդյունքները (2-րդ փուլ)

ՀԱԱՀ Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2021-2022 ուստարվա ընդունելության 2-րդ փուլի արդյունքները ներկայացված են այստեղ: Read More

Հետազոտություն անելու հրավեր Իտալիայի Տուշայի համալսարանից

Տուշայի համալսարանը առաջարկում է դիմել SeedTalent’ @ UNITUS դրամաշնորհների ծրագրին, որը ֆինանսավորում է Տուշայի համալսարանում հետդոկտորական հետազոտություններ կատարելու համար: Սույն ծրագիրը ուղղված է երիտասարդ հետազոտողներին` իրենց գիտելիքները խորացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու և Տուշայի համալսարանում հետազոտական ծրագրի մշակմանն աջակցելու համար: Կրտսեր գիտնականներն ու գիտաշխատողները հնարավորություն ունեն դիմելու 1+1 կրթաթոշակի` գիտության երեք հիմնական ոլորտներ ընդգրկող հետազոտության [...] Read More

Գիտաժողովին մասնակցելու հրավեր Կլուժ-Նապոկայի համալսարանից

Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանը հրավիրում է մասնակցելու ավանդաբար կազմակերպվող «Կենսաբանական գիտությունները՝ հանուն կայուն զարգացման» 20-րդ միջազգային գիտաժողովին։ Այս տարի գիտաժողովը կանցկացվի սեպտեմբերի 23-25-ը: Այն ներառում է բանավոր ներկայացումներ, պաստառային շնորհանդեսներ և վերջին գիտական կամ տեխնիկական արդյունքների վերաբերյալ քննարկումներ՝ կլոր սեղանի շուրջ։ Գիտաժողովի ծրագիրը կնպաստի տեղեկատվության, փորձի, նորարար գաղափարների և հասկացությունների դինամիկ փոխանակմանը՝ [...] Read More