Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության դասընթաց

Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության դասընթաց
Դասընթացի շնորհիվ կսովորես՝
✅պատրաստել ճիշտ տեխնոլոգիական պարամետրերով խմոր և ստանալ արտադրանք,
✅ձևավորել մտքեր նորարարական արտադրատեսակների մշակման ուղղությամբ,
✅պատրաստել տարբեր նորարարական հացատեսակներ,
✅հաշվարկել բաղադրագրեր,
✅պատրաստել տարբեր շոկոլադային զանգվածներ,
✅տարբերել մթերքի սննդային, կենսաբանական և էներգետիկ արժեքները, ինչպես նաև հաշվել շոկոլադի և շոկոլադային արտադրատեսակների էներգետիկ արժեքները,
✅գործնականում կատարել ստացված արտադրանքի որակի ստուգում լաբորատոր գործիքների միջոցով,
✅անկացնել համտես և բացահայտել արտադրանքի արատները:

Դասընթացին կարող են դիմել հացաթխման և շոկոլադագործության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները և կարողությունները տվյալ բնագավառում, ունեն արտադրությունում աշխատելու փորձ, ինչպես նաև նրանց համար, որոնք այս ոլորտում դեռևս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:

Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որոնք կզուգորդվեն գործնական առաջադրանքների իրականացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսումնական լաբորատորիայում:
Տևողությունը՝ 4 շաբաթ (շաբաթական 3 անգամ երկուական ժամով)
Դասընթացի արժեքը՝ 40000 ՀՀ դրամ։
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել
012 54 57 13 կամ 055526718 հեռախոսահամարով
Էլ․ հասցե [email protected]
Դասընթացը կազմակերպվում է ՀԱԱՀ-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ | SDA) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Reconomy-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի* շրջանակներում։
Reconomy-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ: