Ուսումը Հռոմի Սապիենցա համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը մեկ կիսամյակով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ առաջին կուրսն ավարտած ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնց ուսումնառած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի առաջարկած առարկաներին` https://corsidilaurea.uniroma1.it/en: Բակալավրիատի ուսանողները կարող են առարկաներ ընտրել նաեւ մագիստրոսական կրթական ծրագրի ցանկից։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:

✅Բակալավրիատի ուսանողների եւ մագիստրանտների ներկայացնելիք փաստաթղթեր՝

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսումնառող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ
  7. Ուսուցման համաձայնագիր (Learning agreement)` https://erasmus-plus.ec.europa.eu/document/higher-education-learning-agreement-for-studies-ka171-editable-version

✅Ասպիրանտների/հայցորդների ներկայացնելիք փաստաթղթեր՝

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ/հայցորդ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հետազոտական աշխատանքի մանրամասն ներկայացմամբ
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. Նախապատվությունը տրվում է Հռոմի Սապիենցիա համալսարանի առաջարկած դասընթացներից https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes։
  6. Հրատարակությունների ցանկ
  7. ՀԱԱՀ-ում դիմորդի ղեկավարի երաշխավորագիր (անգլերենով)
  8. Հռոմի Սապիենցիա համալսարանից ընտրված պրոֆեսորի երաշխավորագիր, որը կլինի հետազոտողի ղեկավարը
  9. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 29-ը:

Օգտակար հղումներ․

– Հռոմի Սապիենցա համալսարանի վերաբերյալ https://www.uniroma1.it/en/pagina-strutturale/home

– Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար՝  https://drive.google.com/drive/u/1/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?fbclid=IwAR2WQj5HLfN-EzzrKvo3nrXyuA_ZWR3nzqTgGyLSe5mcDtIEim59FcuKDHY

– Ինչպես լրացնել ուսումնառության պայմանագիրը՝ https://erasmus-plus.ec.europa.eu/…/studies-agreement

Ուսումնական տարվա օրացույց՝ https://www.uniroma1.it/en/pagina/academic-calendar

– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://corsidilaurea.uniroma1.it/en

(ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների եւ տարբեր կուրսերի համար նախատեսված գարնանային կիսամյակի առարկաներից)։

– Ասպիրանտների համար՝ https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes

Այն ասպիրանտները/հայցորդները, որոնք մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Հռոմի Սապիենցիա համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։

Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Հռոմի Սապիենցիա համալսարանը։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկն ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: