Ուսումը կամ փորձուսուցումը շարունակելու, դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի ԳԳԱԲ համալսարանում (Ռումինիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում ուսումը կամ փորձուսուցումը շարունակելու (2 տեղ) եւ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։

Ուշադրություն․ կարող են դիմել միայն Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների, իսկ աշխատողներից՝ միայն Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում աշխատողները կամ այդ ֆակուլտետում մասնագիտական առարկաներ դասավանդողները։

Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով կայք՝ https://erasmus.usamvcluj.ro/ եւ սեղմել “Apply now” կոճակը, որից հետո ուսանողներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան լրացնել հայտը եւ ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Աշխատակիցների համար՝
1. անձնագրի պատճեն,
2. դասավանդման կամ վերապատրաստման առաջարկությունը (proposal for teaching or training)։

Ուսանողների համար՝
1. անձնագրի պատճեն
2. նկար (3×4 չափի)
3. ուսումնառության պայմանագրի առաջարկություն (proposal for learning agreement (study or traineeship))

  1. տեղեկանք դեկանատից (Nomination letter from the partner with the following information: student name, level of study and year of enrolment, name of the study program):

Դիմումները լրացվում են առցանց եւ վերջնաժամկետն է 2024 թ․-ի ապրիլի 8-ը։
Դիմելու գործընթացին կարող եք ծանոթանալ այստեղ :
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին կամ գրել [email protected] էլ․ փոստով։