Category: Բոլոր նորությունները

Խոսք հիշատակի. Նաիրա Մկրտչյան

Մեր Նաիրան… միշտ ժպտերես, բարեհամբույր, բարեսիրտ (բարի արմատով՝ հիմքով ցանկացած բնորոշում հենց նրա համար էր ասես ստեղծված) բոլորին օգնել-աջակցելու պատրաստակամ: Լիներ ուսանող, թե գործընկեր: Ողջ կյանքը բոլորանվեր կրթության գործին ծառայեցրած մարդ: Ընտանեկան ավանդույթ էր, հորից էր ժառանգել: Պահեց սրբորեն, անխաթա´ր: Տեխնոլոգիական ֆակուլտետի անկյունաքարերից էր: Հիմա պակասը շատ կզգանք: Կփնտրենք նրա մեղմ ժպիտը, բարություն ճառագող աչքերն [...] Read More

Տվյալագետի թափուր աշխատատեղեր միջազգային նախագծում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է մրցույթ «Համակարգչային գյուղատնտեսություն՝ հանուն Հայաստանում պարենային համակարգերի բարելավման եւ դիմակայուն քաղաքականության» նախագծում ավագ տվյալագետի եւ կրտսեր տվյալագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար: Նախագիծն իրականացվում է հիմնադրամի «ADVANCE STEM Research» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ADVANCE-ը դրամաշնորհային սխեմա է, որը ստեղծվել է արտերկրի գլխավոր փորձագետների ղեկավարությամբ Հայաստանում՝ տեղացի մասնագետների ուժերով հետազոտություններ [...] Read More

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Փայտանյութե նստատեղով մետաղյա կմախքով և հենակով ուսանողական սեղաններ, Ուսանողական սեղանի մետաղյա կմախքներ, սառնարան, վառարան) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի սեպտեմբերի 17-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները [...] Read More

ՀԱԱՀ ՎՄ Գիտելիքի նորարարական հաբում ավագանու անդամներն են

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ հերթական հետաքրքիր միջոցառումը. «Ավագանու օգնականների խումբ» նախաձեռնության շրջանակում անցկացված հանդիպման ընթացքում մասնակիցները ծրագրի թիմի հետ քննարկեցին ավագանու անդամների հետ համատեղ աշխատանքի ընթացքը, դրանում առաջացող դժվարություններն ու լուծման ուղիները։ Հանդիպման երկրորդ մասում ավագանու օգնականները խաղացին «Step by step» ինտերակտիվ խաղը, որի միջոցով թարմացրեցին իրենց գիտելիքները [...] Read More

Մագիստրատուրայի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն

Հարգելի դիմորդ,  մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի  ընդունելությունը Մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝   Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2020-2021 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Դիմում-հայտերը կլարող եք լրացնել սույն թվականի սեպտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 29 -ը ներառյալ (երկուշաբթի - [...] Read More

Փորձուսուցում. Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել

Ծեծված-չարչրկված, բայց ճշմարիտ խոսք է՝ տեսածն ավելի հիմնավոր է արմատավորվում: Դառնում է անջնջելի: Անմոռանալի: Երեկ, սեպտեմբերի 7-ին պարենամթերքի տեխնոլոգիաների առաջին կուրսի ուսանողները ճանաչողական այց են կատարել Ձորակ գյուղ, որտեղ Էկոֆիշի գործարանն է գտնվում: Ուսանողները տեսել են ձկների մշակման, սառեցման գործընթացը, եղել են ձկնկիթի արտադրամասում: Բնականաբար, բազում հարցեր են ծագել, որոնց սիրով-հանգամանորեն-մատչելի պատասխանել են ընկերության գիտակ-բանիմաց [...] Read More

Բիզնես գաղափարների մրցույթ՝ Աքսելերատոր 28 ծրագրի շրջանակում

Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ գործող գործակցային հուշագիրը վերաբերում է, մասնավորապես,  ստարտափային ծրագրերի ակսելերացիայի եւ ինկուբացիայի իրականացման գործընթացին։ Մեր գործընկերը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Աքսելերատոր 28» նախագիծը վերաբերում է ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն հանդես գալ նորարարական բիզնես գաղափարով եւ շահադրդված են այն իրականացնելու գործում: Նախագծի առաջին փուլի հաջող [...] Read More

Գիտական ծրագրերն ավելացնում են գործակցության հասցեները

ՀՀ Գիտության կոմիտեի «20RF-054» ծածկագրով «Հացահատիկի ենթահամալիրի զարգացման հեռանկարները եւ արտադրության ծավալների հիմնավորումը հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների համատեքստում» թեմայով գիտական ծրագրի շրջանակում ծրագրի ղեկավար, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Ալեքսանյանը օրերս գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում: Պարոն Ալեքսանյանը հանդիպում է ունեցել նշված գիտական ծրագրի ռուսական կողմի ղեկավար Սերգեյ Շիրոկովի եւ նրա թիմակից [...] Read More

Շարք կմտնի նորարարական եւս մի քանի ենթակառույց

Ուսումնական տարեմուտին համալսարանն ուսանողներին դիմավորեց շարունակական բարեփոխումների ու նորացման ոգով, ինչպես նաեւ շինվերակառուցման բուռն, վաղուց մեր առօրյայի մաս դարձած աշխատանքներով: Ավարտվել են կենսատեխնոլոգիաների ինկուբատորի շինվերակառուցողական աշխատանքները: Ավարտին են մոտենում ինկուբատորի կահավորման եւ արդիական սարքավորումներով հագեցման աշխատանքները: Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը հիմնվում է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ: Ինկուբատորը լուրջ ներդրում [...] Read More

Աշխատանքի հայտարարություն՝ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետ

ՀԱԱՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի։ Աշխատանքի   նկարագրություն՝  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը  հայտարարում է մրցույթ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Պահանջներ՝ - Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները, - Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում, - Ցանցային մալուխների անցկացում - Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում [...] Read More