Ուսման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների (BOKU) համալսարանում

Ուսման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների
(BOKU) համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Վիեննայի BOKU համալսարանում ուսանելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում սովորող եւ անգլերենին տիրապետող (B2) մագիստրանտները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր սովորողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից,
  2. անձնագրի պատճեն,
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով):
  4. ինքնակենսագրական(Europass ձեւաչափով, անգլերենով),
  5. առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ,
  6. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 29-ը։
BOKU համալսարանում աշնանային կիսամյակը սկսվում է հոկտեմբերի 1-ից:
Օգտակար հղումներ․