Category: Բոլոր նորությունները

Քոլեջներից ՀԱԱՀ հեռակա ուսուցման 2-րդ կուրս ընդունված ուսանողների ցուցակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է քոլեջներից հեռակա ուսուցման համակարգ, 2-րդ կուրս տեղափոխված ուսանողների ցուցակը։ Այն կարող եք ստեսնել այստեղ։ Read More

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր կենդանիներ - կովեր /2018 թ. - 3գլուխ/ - հորթեր /2018-2019թ.թ.- 29գլուխ/ - հորթեր /2020թ.- 20գլուխ/ - հորթեր /2021թ.- 29գլուխ մանր եղջերավոր կենդանիներ/ - մայր ոչխարներ /2016-2019թ.թ -122գլուխ/ - խոյեր /2018-2020թ.թ - 5գլուխ/ - [...] Read More

Կենսաանվտանգության նորարարական լուծումների համաժողով Կազանում

«Թունաբանության, ճառագայթման և կենսաանվտանգության դաշնային կենտրոն» դաշնային պետական բյուջետային գիտական հաստատությունը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտագործնական համաժողովի՝ «Կենսաանվտանգության արդի խնդիրների նորարարական լուծումներ» թեմայով, որը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 11-12-ին, Կազան քաղաքում։ Համաժողովին կարող են մասնակցել կենսատեխնոլոգիայի, գենետիկայի, մանրէաբանության, իմունաբանության և համապատասխան ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև գիտահետազոտական և կրթական հաստատությունների դասախոսներ, մասնագետներ, ուսանողներ և [...] Read More

ՀՀ եւ Հունաստանի խաղաղության դեսպաններին էինք հյուրընկալել

Ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ հյուրընկալել էինք ՀՀ եւ Հունաստանի խաղաղության դեսպաններին, համապատասխանաբար՝ Նելլի Դավթյանին եւ Անգելոս Վերնարդոսին: Վերջինը սննդամթերքի որակի վերահսկման մագիստրոսական երկու աստիճան ունի, որ ստացել է իր հայրենիքում եւ Նիդերլանդներում: Նա շնորհանդես էր նախապատրաստել՝ նվիրված սննդի որակի կառավարմանն ու այդ ոլորտում ներդրումների արեւմտյան փորձառությանը: Մթերքի համ, հոտ, փաթեթավորում, թափոնների ազդեցություն շրջակա միջավայրի վրա. [...] Read More

Ագրարայինը Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնում

Ագրարային համալսարանն ըստ արժանվույն ներկայացավ Գյուղական կյանքի եւ ավանդույթների 7-րդ փառատոնին՝ ոչ միայն մեր արդիականացված կրթական ծրագրերի մասին պատմող տեղեկատվական թերթիկներով, այլեւ համալսարանի տնտեսություններում այս տարի արտադրված օրգանական բանջարեղենով եւ այցելուների առանձնահատուկ ուշադրությանն արժանացած ցորենի էլիտա դասի սերմացուով, անշուշտ՝ նաեւ «Սերունդ» գինիներով: «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախաձեռնած ավանդական իրադարձությունն այս տարի կայացավ սեպտեմբերի 18-19-ին, արդեն երկրորդ [...] Read More

Անկախությունը ազատության ճանապարհն է. վարժարանում հանդիպեցին Արամ Մանուկյանի հետ

Անկախության տոնի կապակցությամբ ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները հանդիպում ունեցան քաղաքական գործիչ, 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանի հետ: Վարժարանի հերթական նախաձեռնությունը հետապնդում էր ճանաչողական-դաստիարակչական նպատակ: Պարոն Մանուկյանը հեռու էր դասախոսություն-ներկայացում անելու մտքից, նա հանդիպումը սկսեց ակտիվ հարցերով՝ անկախության եւ ազատության մասին երեխաների պատկերացումներին ծանոթանալու համար: Հարցերով ու քննարկումներով էլ [...] Read More

Համալրում. լուծման կարոտ հիմնախնդիր

Վերջին տարիներին բուհական հիմնախնդիրներից գլխավորը թերեւս առաջին կուրսերի համալրումն է: Անբացատրելի է, բայց փաստ. երկրի տնտեսության գերակշիռ հատվածը զբաղեցնող ագրարային եւ վերամշակող ոլորտների համար մասնագետներ պատրաստող միակ բուհի՝ անգամ անվճար ուսուցման տեղերն են թափուր մնում: Այսօր աշխարհում ամենից շատ պահանջարկ կա անասնաբույժների, սելեկցիոներ-գենետիկոսների, կենսատեխնոլոգների: Եւ՛ պահանջարկն է մեծ, եւ՛ այս մասնագետների աշխատավարձերը: Դե, փորձեք այս [...] Read More

ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորն անցկացրեց գյուղստարտափների 4-րդ մրցույթը

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլի «դեմո» օրը՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, EU-GAIA-ի ղեկավար Պասկալ Բոկերսը, ՀԱԱՀ Ագրոտեխ ինկուբատորի ղեկավար Հովհաննես Երիցյանը, ոլորտի մասնագետներ: Միջոցառման ընթացքում նախնական ընտրություն անցած 15 թիմերը իրենց գաղափարները ներկայացրեցին մասնագիտական խմբին եւ որպես արդյունք՝ 8 թիմ անցավ [...] Read More

Միջբուհական մարզախաղեր. մենք հաղթող ունենք

Մեր բուհի ներկայացուցիչները ավանդաբար հաջող են հանդես գալիս միջբուհական մարզական ստուգատեսներում: Այս տարին, փառք Աստծու, բացառություն չէ: Այսպես, ժայռամագլցում մարզաձեւում խաղարկվող վեց մեդալից երեքը նվաճեցին մեր ուսանողները: Ընդսմին՝ մեկը ոսկե: Աղջիկների մրցապայքարում ակնհայտ առավելությամբ հաղթող է դարձել ՀԱԱՀ մագիստրատուրայի սան Հերմինե Վարդանյանը: Տղաների մրցապայքարում Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետից առաջին կուրսի ուսանող Արմեն Մինասյանը երկրորդն էր, [...] Read More