Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցանցեր սննդի անվտանգության համար (Agri-Net) գիտելիքի համաստեղծման ծրագիր

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացնում է «Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցանցեր սննդի անվտանգության համար (Agri-Net)» գիտելիքի համաստեղծման ծրագիրը (երկարաժամկետ)։

Այս ծրագիրը երիտասարդ հետազոտողներին եւ բիզնես ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս Ճապոնիայում սովորելու ճապոնական համալսարանների մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում։ Կրթական ծրագրերը վերաբերում են գյուղատնտեսությանը, գյուղի զարգացման քաղաքականությանը, հարակայուն գյուղատնտեսության արտադրությանը, սննդի արժեշղթային եւ այլն։

JICA-ն առաջարկում է սննդի անվտանգությանն առնչվող 2 ծրագիր՝

  1. Մագիստրատուրա – 2023 թ․ սեպտեմբեր – 2025 թ․ սեպտեմբեր (2 տարի)
  2. Ասպիրանտուրա – 2023 թ․ սեպտեմբեր –2026 թ․ սեպտեմբեր (3 տարի)

Ըստ ծրագրի մասնակցության պահանջների, թեկնածուն պետք է ունենա՝

  • մագիստրատուրա ընդունվելու համար՝ բակալավրի դիպլոմ, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի դիպլոմ,
  • ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ,
  • ավելի քան 6 ամսվա աշխատանքային փորձ այն կազմակերպությունում, որտեղ հիմա աշխատում է,
  • անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ եւ այլն։

Այս ծրագրով հետաքրքրված բոլոր թեկնածուները պետք է գրանցվեն եւ ստանան էլեկտրոնային հայտադիմում JICA-ի խորհրդատվական գործակալությունից մինչեւ 2022 թ․ հոկտեմբերի 30-ը։ Հայաստանից այս ծրագրի համար կընտրվի 2 թեկնածու։

Ապագա թեկնածուները կարող են կապ հաստատել Հայաստանում JICA-ի խորհրդականի՝ Ռուզան Խոջիկյանի հետ։

Հասցե՝ Նալբանդյան 25/14-4, Երեւան, ՀՀ

Հեռ․ (+374 10) 568805, (+374) 77 710 760

Էլհասցե՝ [email protected]