Դասավանդում Արեւմտյան Ատիկայի համալսարանում եւ մասնակցություն միջազգային շաբաթին

Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ս․ թ․ դեկտեմբերի 5-9-ը Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու եւ դասավանդելու համար։ Հանդիպման թեման է՝ Նորարարական կառավարում բարձրագույն կրթության ոլորտում, կիրառական գործելակերպեր Քովիդ-19 համավարակի պայմաններում եւ չհաղթահարված մարտահրավերներ։

Մասնակիցը պետք է ներկայացնի 15-րոպեանոց շնորհանդես Covid-19-ով պայմանավորված կրթական, տեխնոլոգիական եւ այլ բնույթի փոփոխությունների ու ռազմավարության մասին, որոնք ուղղված են եղել ուսումնառության կայունության եւ արդյունավետության ապահովմանը։ Բացի այդ, դասախոսական անձնակազմը պետք է նախապատրաստի նաեւ ոլորտային/մասնագիտական 4-ժամանոց դասախոսություն։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 4 ժամ) եւ շնորհանդեսի մասին մանրամասն տեղեկությունը,
  • առկայության դեպքում՝ անգլերենի կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը անգլերենով։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 10-ը։
Անհրաժեշտ հղումներ՝

Համալսարանի մասին՝  https://www.uniwa.gr/en/։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):