Փոխվել է կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթացի ժամկետը

kesabazmazanutyun

Հաշվի առնելով Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթացի հանդեպ մեծ հետաքրքրությունը եւ մի խումբ անձանց արձագանքը, որոնք չեն հասցրել գրանցվել նախապես հայտարարված ժամկետում, որոշում է կայացվել գրանցման ժամկետը երկարաձգել մինչեւ հոկտեմբերի 10-ը: Ըստ այդմ, դասընթացի մեկնարկը կտրվի ավելի ուշ՝ հոկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ կանցկացվեն 4 երկօրյա ուսուցողական դասընթացներ եւ 4 դաշտային հետազոտակա աշխատանքներ՝ ըստ համապատասխան ոլորտների (ակադեմիա, բիզնես, կառավարություն եւ քաղաքացիական հասարակություն):