Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Սիրելի՛ դիմորդներ և ծնողներ։

Փորձում եք կողմնորոշե՞լ ձեր երեխային մասնագիտության և համալսարանի ընտրության հարցում, ցանկանո՞ւմ եք ծանոթանալ ՀԱԱՀ-ի պահանջարկ ունեցող մասնագիտություններին, ընդունելության կարգին, բուհի ընձեռած կրթական հնարավորություններին, ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները։

Այս ամենի մասին տեղեկանալու համար սիրով հրավիրում ենք Ագրարային համալսարան սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին։

Հասցե՝ Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 302 սենյակ` Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժին։

Գրանցվելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
(+37412) 545713 կամ գրել էլփոստի [email protected] հասցեով: