Category: Բոլոր նորությունները

«Թռչող ագրարայինցին»՝ Կանաչ կենտրոնի երկնքում

Այս տարվա հունվարին ՀԱԱՀ-ի եւ ԵՄ՝ Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» նախագծի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Ապրիլին Ակունքի մեր տնտեսությունում առաջին անգամ փորձարկվել է նախագծի շրջանակում համալսարանին նվիրաբերված գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքը: Երեկ՝ սեպտեմբերի 15-ին «Կանաչ արահետ» ՀԿ-ի Ուսուցման կանաչ կենտրոնում բույսերի թռչող պաշտպանի հնարավորություններին ծանոթացավ ոլորտի զարգացմամբ շահագրգիռ մարդկանց բավականին [...] Read More

FAST հիմնադրամի հետ սկսում ենք պարենային համակարգի բարելավման նախագիծ

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ սկսում է «Համակարգչային (հաշվողական) գյուղատնտեսություն հանուն Հայաստանում պարենային համակարգերի բարելավման եւ դիմակայուն քաղաքականության» հետազոտական նախագիծը՝ ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ADVANCE-ը դրամաշնորհային սխեմա է, որը հիմնվել է Հայաստանում իրականացվող նոր հետազոտական նախագծերում միջազգային առաջնակարգ գիտնականներին որպես գլխավոր հետազոտողներ ներգրավելու նպատակով: FAST-ի եւ [...] Read More

Լավ է մեկ անգամ տեսնել. փորձուսուցում՝ բաղձալի աշխատանքի առաջարկի հեռանկարով

Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնում գիտաարտադրական փորձուսուցման հաշվետվություններն էին ներկայացնում Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա մասնագիտության չորրորդկուրսեցիները, որոնց հիմնական մասը ուսումնառության այդ կարեւոր փուլն անցկացրել էր «Սպայկա» ՍՊ ընկերությունում (մասնագետների գնահատմամբ՝ երկրում եւ տարածաշրջանում ՊԳ ոլորտում արտադրություն իրականացնողների առաջատարն է), ոմանք՝ մեր համալսարանական ջերմատանը: Ամբիոնի վարիչը՝ գ.գ.թ., դոցենտ Գագիկ Թովմասյանը ուսանողներին մեկ անգամ եւս հիշեցրեց, որ փորձուսուցման գնահատականի [...] Read More

Ագրարայինից մի գույն էլ պակասեց. Վախճանվել է Ֆիոդր Ադամյանը

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկանատը խոր ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է ֆակուլտետի սիրված ու վաստակաշատ դասախոս, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆիոդր Բագրատի Ադամյանը։ Այս լուրը ցավով ընդունվեց ոչ միայն ֆակուլտետի իր գործընկերների, պարոն Ադամյանի նախկին ուսանողների, այլեւ համալսարանի ամբողջ հանրության կողմից: Տասնամյակների իր գիտամանկավարժական գործունեության ընթացքում պարոն Ադամյանը հեղինակել է 75 գիտամեթոդական աշխատանքներ, [...] Read More

Spirit of Armenia փառատոն. «Սերունդ» գինին ընդլայնում է ճանաչումը

Մարիամ Միրանյանը սովորում է Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության բակալավրիատի չորրորդ կուրսում: Կանգնած է եղել «Սերունդ» գինու ստեղծման ակունքներում: Բախտ է ունեցել ականատեսն ու մասնակիցը լինելու այդ մեծ, հետաքրքիր արարումի: Spirit of Armenia համահայկական փառատոնի երեք օրն էլ Մարիամը անդադար եղել է տեղում՝ Անգլիական այգում, իր կուրսընկերուհու՝ Աննա Մելքոնյանի հետ դիտարկել, ուսումնասիրել է այցելուների [...] Read More

Առկա մագիստրատուրա ընդունված ուսանողների ցուցակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է 2021-2022 ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրա ընդունված ուսանողների ցուցակը։ Ցուցակը կարող եք տեսնել՝ սեղմելով այստեղ։ Read More

Ուսման վարձի զեղչի տրամադրման հայտարարություն

ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման  համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք  ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը  դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր: Տեղեկացնում ենք, որ  ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն [...] Read More

Ուսումը Հռոմի Սապիենցայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021-22 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի այն մագիստրանտները, ովքեր չեն ավարտում 2022 թ․-ի գարնանը, ինչպես նաև հայցորդներ և ասպիրանտներ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև [...] Read More

Վանաձորի մասնաճյուղում 2021-2022 ուստարվա շրջանավարտների օրն է

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի 50 շրջանավարտ համալրեց աշխատաշուկան. 2021-2022 ուստարվա ավարտական կուրսի արդեն նախկին ուսանողները օրերս դարձան իրենց ավարտական կարեւոր փաստաթղթի՝ դիպլոմի լիիրավ տնօրինողը: Այս մասին հաղորդում է մասնաճյուղի մեթոդիստ Աննա Խառատյանը: Մեր երկրի համար այս չափազանց բարդ ու մարտահրավերային իրավիճակում առավել կարեւորվում է որակյալ ու պահանջված մասնագետ ունենալու խնդիրը: Մեր շրջանավարտների համար  որդեգրած սկզբունք է՝ [...] Read More

Հյուրընկալեցինք Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջի սաներին

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը վերսկսել է մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոցականների ու միջին մասնագիտական հաստատությունների՝ ՀԱԱՀ այցելությունների կազմակերպման գործընթացը: Այս ուսումնական  տարվա առաջին հյուրերը Նոր Գեղիի Ա.Կ. Աղաջանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սաներն էին, որոնց սիրով ընդունեց ԿԶՇԿ բաժնի առաջատար մասնագետ Մանե Շուշանյանը: Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում տիկին Շուշանյանը նախ համառոտ ներկայացում կատարեց համալսարանի առաջարկած մասնագիտությունների, ստորաբաժանումների, [...] Read More