Category: Բոլոր նորությունները

Բնապահպանության հիմնախնդիրների շուրջ համախմբված

Օգոստոսի 6-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում հյուրընկալել էինք ԷԿՈ-ԽՄԲԱԿ նախաձեռնությանը: Հանդիպմանը, որի նպատակը նույն համայնքի բնապահպանական խնդիրներով հետաքրքրված երիտասարդներին համախմբելն էր, թիմային աշխատանքի ընթացքում քննարկվել են հետագա անելիքները։ Նրանց գործուն մասնակցությամբ առաջիկայում կիրականացվի «Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ-ծրագիրը։ Երիտասարդները շրջայց են կատարել ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում, ծանոթացել շենքի գույքային, տեխնիկական ու լաբորատոր պայմաններին: [...] Read More

Խոսք հիշատակի. մեծ գիտնականն ու անչափ առինքնող մարդը

- Հունան Ղազարիչ, դուք անդադար՝ օրը քսանչորս ժամ, պետք է աշխատեք ուսանողների-երիտասարդների հետ՝ լսարանում, լաբորատորիայում, փորձադաշտում: Ամենուր: Նրանք պետք է սնվեն Ձեր գիտելիքների-փորձի-իմաստության անափ պաշարներով,- բացականչում եմ հիացմունքով: Պրոֆեսոր Հունան Ղազարյանը լրատվության բաժին էր եկել քննարկելու եռահեղինակային միասնությամբ ստեղծվող գրքի հետ կապված մասնագիտական-լեզվաբանական որոշ նրբերանգներ: Հողի լեզուն լավ հասկացող գիտնականը եւ հայերենի անաղարտության ջատագով խմբագիրը [...] Read More

Հագեցած ու բովանդակալից օր Գիտելիքի նորարարական հաբում

Օգոստոսի 3-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում հյուրընկալել էինք երիտասարդների Լոռու մարզի Արեւաշող, Ջրաշեն, Կուրթան, Վահագնի եւ Վանաձոր համայնքներից, ովքեր ծանոթացել ու ընկերացել էին «Կանաչ Արահետ» ՀԿ-ի կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի ընթացքում: Home/Տուն բնապահպանական փաստավավերագրական ֆիլմի դիտումից հետո ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակում, թեմատիկ քննարկում, որի ընթացքում ի հայտ եկան նոր գաղափարներ եւ դրանք [...] Read More

Երեք նոր ենթակառույց Շիրակի մասնաճյուղում

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը օգոստոսի 4-ին այցելեց ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մասնաճյուղ՝ ծանոթանալու այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին։ Մասնաճյուղում շուտով կբացվեն երեք նոր ենթակառույցներ՝ կաթի վերամշակման ուսումնական արտադրամաս՝ «Մարդը կարիքի մեջ» չեխական ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ գործակցությամբ, նորարարական հաբ՝ Կանաչ արահետ ՀԿ-ի հետ եւ հողի անալիզի լաբորատորիա՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU GAIA) [...] Read More

Դիպլոմներ ստացան Ագրոնոմիական ֆակուլտետի շրջանավարտները

Մագիստրոսական եւ բակալավրիատի դիպլոմներ ստացան Ագրոնոմիական ֆակուլտետի շրջանավարտները: Բնապահպանություն եւ բնօգտագործում մասնագիտության կայուն գյուղատնտեսության կրթական ծրագրի 9 շրջանավարտներից  6-ը գերազանցության դիպլոմների արժանացան: Հանդիսավոր արարողության ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով բարի երթ մաղթելով շրջանավարտներին, հպարտությամբ նշեց, որ այս սերունդն էլ  պատվով դուրս եկավ վերջին տարիների փորձություններից եւ մտնում [...] Read More

Թափուր տեղերի մրցույթի արդյունքներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի առկա ուսուցման ընդունելության թափուր տեղերի մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ Read More

Գործունեության հաջողություն, որը պետք է բոլորիս

Միջպետական ստանդարտացման ծրագրի իրականացման շրջանակում հուլիսի 28-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ ՄՏԿ (Միջազգային տեխնիկական կոմիտե) 003 «Հացաբուլկեղենային եւ մակարոնային արտադրանք» միջպետական տեխնիկական հանձնաժողովի առցանց նիստը, որտեղ անմասն չէր նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Նիստն անցել է բավականին արդյունավետ աշխատանքային միջավայրում: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը ՄՏԿ 003 միջպետական տեխնիկական հանձնաժողովի լիիրավ անդամ է, [...] Read More

Ագրոթեք ստարտափ-4-ին ընդառաջ․ Revalcon-ի հաջողության պատմությունը

Այս տարվա փետրվարին ՀԱԱՀ-ում անցկացված Ագրոտեխնոլոգիական ստարտափների 3-րդ մրցույթի երեք հաղթողներից մեկը՝ Revalcon-ը, նաեւ օրերս կայացած Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) հայաստանյան փուլի եզրափակիչ հասած 12 ստարտափ թիմերից մեկն էր։ Այս մասին մենք տեղեկացրել ենք հուլիսի 26-ին։ Մեր գործընկեր Nation in Action հարթակն անդրադարձել է Revalcon-ի հաջողության պատմությանը։ 2017 թվականին հիմնադրված այս ստարտափը ձեռնամուխ է եղել [...] Read More

Համագործակցում ենք. Մեր կանաչ-կապույտ աշխարհը

Բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում, վեր են ազգային, ընկերային տարանջատումներից: Հավանաբար հենց այս մտայնությունն էլ սկիզբը դրեց Եւրոպայում ակադեմիական ինտեգրմանն ուղղված անդրազգային գործընկերության՝ քաղաքային կապույտ կանաչ ենթակառուցվածքներ Եւրոպայի Արեւելքում եւ Արեւմուտքում ծրագրի, որը համակարգում է Շվեդիայի գյուղատնտեսական ինստիտուտը: Մասնակիցներն են Ուկրաինայի՝ երկու, Վրաստանի եւ մեր համալսարանների մասնագետները: Օրերս հնգօրյա աշխատանքային-գիտագործնական հանդիպումներ են եղել Կիեւում, որտեղ [...] Read More

Համագործակցում ենք. Նոր մտահղացում-ծրագրեր՝ հին ընկերների հետ

Հունաստանի Պիրեուսի համալսարանի հետ մեր համագործակցությունը սկսվել է տարիներ առաջ՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում, որը մոտենում է ավարտին: Մինչդեռ, ստեղծագործ, եռուն գործունեությամբ ապրող երկու համալսարանն էլ փոխհամագործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ ունեն: Այդ հարցում մեկ անգամ եւս համոզվեցին մեր գործընկերները: Հուլիսի 19-23-ը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, միջազգային [...] Read More