Category: Բոլոր նորությունները

Համագործակցում ենք. Նոր մտահղացում-ծրագրեր՝ հին ընկերների հետ

Հունաստանի Պիրեուսի համալսարանի հետ մեր համագործակցությունը սկսվել է տարիներ առաջ՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում, որը մոտենում է ավարտին: Մինչդեռ, ստեղծագործ, եռուն գործունեությամբ ապրող երկու համալսարանն էլ փոխհամագործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ ունեն: Այդ հարցում մեկ անգամ եւս համոզվեցին մեր գործընկերները: Հուլիսի 19-23-ը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, միջազգային [...] Read More

Արեւահամ չորամրգերը՝ Հայաստանի այցեքարտ. բիզնեսի ինչ վարկածներ են առաջարկում երիտասարդ գիտնականները

«Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի անգլերեն թողարկումն աննախադեպ է երիտասարդ սննդագետ-տեխնոլոգների հետազոտությունների առատությամբ. փորձով են ապացուցել՝ թզենու կիսապատրաստվածքով կամ տարեկանի ալյուրով թխվող հրուշակեղենը, գետնախնձորի խտանյութով հարստացված կաթնաշոռը, թեյաբույսերով մսամթերքի ապուխտը կամ լորի մսով եւ հնդկաձավարի ալյուրով կոտլետն ավանդականից բարձր կենսաբանական արժեք ունեն եւ առավել առողջարար են: Թեեւ տեխնոլոգիական թեմայով, բայց բիզնես-տեսանկյունից հետաքրքիր մի հոդված էլ [...] Read More

Էկոնոմիկայի փոխնախարարը եւ ՀԱԱՀ ռեկտորը Պարենային համակարգերի նախագագաթնաժողովում

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցում են հուլիսի 26-28-ը Իտալիայի կառավարության հետ գործակցությամբ Հռոմում տեղի ունեցող ՄԱԿ-ի պարենային համակարգերի եռօրյա նախագագաթնաժողովին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռիշի գլխավորությամբ անցկացվող նախագագաթնաժողովը մեկտեղել է մոտ 140 երկրների ներկայացուցիչների՝ քննարկելու պարենային համակարգերի առջեւ այսօր ծառացած խնդիրները՝ Կայուն զարգացման բոլոր 17 նպատակների ուղղությամբ առաջընթաց գրանցելու, [...] Read More

Ագրոթեք ստարտափների հաղթողներից մեկը՝ նաեւ EWC-ի եզրափակիչում

Հուլիսի 24֊ին կայացավ Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) հայաստանյան փուլի եզրափակիչը, որի համակազմակերպիչն է Ագրարային համալսարանը եւ որին մասնակցում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նախապես ընտրված 12 ստարտափ թիմերը եզրափակիչում մրցում էին 100 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ի դեպ, եզրափակիչ հասած այս դյուժինից մեկը Revalcon-ն էր, որը մեր համալսարանում կայացած վերջին ագրոթեք ստարտափ թիմերի մրցույթի երեք [...] Read More

ՀԲ-4-րդ կուրսի փորձուսուցումը «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությունում

Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի  ՀԲ-4-րդ կուրսի ուսանողներն իրենց արտադրական փորձուսուցումը ջրային պաշարների համալիր օգտագործում եւ պահպանում առարկայից անցկացրեցին «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությունում՝ ՋՌԿ ամբիոնի ասիստենտ Վահան Կոբելյանի ղեկավարությամբ: Փորձուսուցման ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին Բաղրամյանի տարածաշրջանում գտնվող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությանը պատկանող կաթիլային ոռոգման համակարգը,  հողատարածքները, տեղեկացան առկա խնդիրների մասին: Տնտեսության աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին կաթիլային [...] Read More

Սեմինար պարապմունքներ Տավուշի մարզում

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանի անապահով համայնքներում մարդու անվտանգության բարձրացում եւ կայուն հասարակության զարգացում» ծրագրի շրջանակում կաթիլային ոռոգման փորձացուցադրական տեղամասերում ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու նպատակով Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի 13 ուսանողներ եւ 3 դասախոսներ հուլիսի 15-ին եւ 16-ին մեկնեցին Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր, Բերդ եւ Չորաթան համայնքներ: Դաշտային սեմինար պարապմունքներն անցկացրեց Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի [...] Read More

Խորհրդատվությունը ծանր բե՞ռ է, թե հաստիքով նախատեսված ծանրաբեռնվածություն

-Աշխարհի ոչ մի բուհում չեն հասկանա, թե ինչ է նշանակում դասախոսի ծանրաբեռնվածության մեջ ներառված-հաշվարկված խորհրդատվությունը: Արտասահմանում ընդունված է, որ դասախոսը լսարանից դուրս էլ պետք է աշխատի ուսանողի հետ, քննարկի հարցեր, օգնի գտնել դրանց լուծման ուղիները, բայց այդ ամենը ոչ մի կապ չունի վճարման հետ,- ռեկտորատի նիստում շեշտում էին արեւմտյան փորձը լավ ուսումնասիրած մասնագետները: Իսկ մեր [...] Read More

Գիտելիքի նորարարական հաբում երիտասարդները ծանոթացան ՏԻՄ համակարգին

Հուլիսի 18-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում տեղի ունեցավ USAID Մարդամեջ սոցիալ-նորարարական հավաքի շրջանակում իրականացվող #ԱնտիՓանձի նախաձեռնության երկրորդ` դասընթացների փուլը։ Այս մասին հաղորդում է հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի տարբեր համայնքներից ներգրավված շուրջ 25 երիտասարդներ։ Նախագծի հեղինակներից է Գիտելիքի նորարարական հաբի շահառու եւ «Կանաչ Արահետ» ՀԿ-ի բազմաթիվ ծրագրերի մասնակից [...] Read More

Կանաչ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի 4-րդ շրջափուլը մեկնարկում է

Հուլիսի 15-ից սկսած ՀԱԱՀ-ում գործող Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը պաշտոնապես ընդունում է մասնակցության հայտեր ագրոտեխնոլոգիական ստարտափ ունեցող այն անձանցից, ովքեր կցանկանան մասնակցել 4-րդ ինկուբացիոն ծրագրին եւ իրենց գաղափարները ներկայացնել մրցույթին՝ հնարավորություն ստանալով շահել ավելի քան 20 մլն ՀՀ դրամ։ Green Agri-Tech Startup Incubator 2021-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք արագ, պարզ եւ արդյունավետ միջոցով կլուծեն ագրոարդյունաբերական [...] Read More

Ավարտական շքահանդես. կսպասենք լուրերի՝ նրանց հաջողությունների մասին

Շարունակվում են ավարտական շքահանդեսները: Այսօր՝ հուլիսի 21-ին, հերթը անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի բակալավր եւ մագիստրոս շրջանավարտներինն էր: - Ուրախ եմ, որ միասին աշխատել ենք հինգ տարի, շատերը կշարունակեն իրենց ուսումը, մագիստրոսների շարքերում արդեն ապագա ասպիրանտներն են,- շարունակական՝ ցկյանց կրթության կարեւորության մասին շեշտեց դեկանը՝ ա.գ.թ., դոցենտ Արեւիկ Աբովյանը,- հիշեք՝ մենք միշտ բաց ենք համագործակցության համար: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը [...] Read More