Category: Բոլոր նորությունները

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է ԷՆ-ում Նիդերլանդների դեսպանի ընդունելությանը

Օգոստոսի 19-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Տնտեսական հետազոտությունների եւ զարգացման աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ռուբեն Սարուխանյանը եւ մեր գործընկեր Վագենինգենի համալսարանի ներկայացուցիչ, Ագրարային համալսարանի շրջանավարտ Լուսինե Արամյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ գուղատնտեսության [...] Read More

Ուսումը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ եւ ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակում Վալլադոլիդի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում մասնագիտության (բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների), ուսանողները եւ այն ասպիրանտները/հայցորդները, որոնց կողմից ուսումնասիրվող ոլորտները եւ թեմաները կհամապատասխանեն [...] Read More
haytararutyun

ՀԱԱՀ-ը հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն (հեռակա)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցման ընդունելություն։ Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորված անձի կողմից դիմումը տրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի անունով՝  կցելով հետևյալ փաստաթղթերը՝  Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճեները ( նաև բնօրինակները) (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ [...] Read More

Երիտասարդության միջազգային օրը՝ Գիտելիքի նորարարական հաբում

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ը, նշանավորվեց ամենաուրախ, ամենաերիտասարդական ու ամենավանաձորյան քվեստով: Հաբը համախմբել էր երիտասարդների նաեւ մարզի գյուղական համայնքներից: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին երեք` մեկը մեկից ստեղծագործ թիմեր: City Quest-ը Վանաձորը ճանաչելու, քաղաքի մշակութային, սոցիալական կողմերն ըմբռնելու, քաղաքի կյանքում գյուղերի եւ գյուղական բարիքների կարեւորության, երիտասարդների շրջանում վաճառքի [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2021-2022 ուստարվա ընդունելության արդյունքներ

ՀԱԱՀ Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2021-2022 ուստարվա ընդունելության արդյունքները ներկայացված են ստորև՝ հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանի հիմքով)  ընդհանուր միջնակարգ կրթությամբ (12-րդ դասարանի հիմքով)  Read More

ՀԱԱՀ ուսանողները երիտասարդական մայրաքաղաք Կապանում

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որը նշվում է օգոստոսի 12-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել սեմինար, որին մասնակցել են Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի մի շարք անդամներ՝ նախագահ Թոռնիկ Ալիյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Կապանն այս տարի հռչակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, որը որոշակի դրական ազդեցություն է ունենում քաղաքի զարգացման, մասնավորապես երիտասարդության կյանքի աշխուժացման առումով: Ինչպես նշեց [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

ՀԱԱՀ-ը հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն հետևյալ մասնագիտություններով: Դիմորդները դիմում հայտը և փաստաթղթերը լրացնելու են ԲՈՒՀ-ում օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն (երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09։00-17։00, սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18։00): Քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 20-ը: [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջունում է Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ եւ երիտասարդներ։ Ուրախ եմ բոլորիդ ողջունել եւ շնորհավորել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը, լինելով համեմատաբար երիտասարդ, դարձել է ամբողջ աշխարհում երիտասարդների սիրելի տոներից մեկը։ Սա մասնավորապես բացատրվում է այն հանգամանքով, որ այս օրը երիտասարդությանն առնչվող բազմաբնույթ հարցերի բարձրացման, նրանց խնդիրների վերաբերյալ իրազեկման օր է։ Հենց այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի են [...] Read More

Միջազգային հանդիպում եւ վերապատրաստում Կլուժ-Նապոկայում

Հուլիսի 26-30-ին ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը հյուրընկալվել է Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում։ Նպատակը՝ գործող համագործակցության ամփոփումը, հետագա ծրագրերի քննարկումն ու մասնագիտական փորձի փոխանակումն էր։ Այցի ընթացքում պարոն Համբարձումյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր Կորնել Կատոյի հետ, որը կարեւորել է միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումն ու գործողների խորացումը։ Գիտության գծով պրոռեկտոր Դան Վոդնարի հետ [...] Read More

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Նաղաշյանը

Կյանքից հեռացել է անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Զավենի Նաղաշյանը: Հովհաննես Զավենի Նաղաշյանը ծնվել է 1950թ. Երեւանում: Ավարտել է Ն.Կ. Կրուպսկայայի անվան դպրոցը: 1974թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը: 1974-1975թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1976-1984թթ. աշխատել է Համամիութենական հիգիենայի եւ թունաբանության ինստիտուտում, որպես գիտաշխատող: 1982թ. Կիեւի թունաբանության ինստիտուտում, որպես գիտաշխատող: 1982թ. Կիեւի [...] Read More