Category: Բոլոր նորությունները

Հայտարարություն

1․ 26․10․2021թ․ առկա մագիստրատուրան կազմակերպվում է առցանց ուսուցմամբ։ Ագրոնոմիական ֆակուլտետում հեռակա մագիստրատուրան իրականացվում է նոյեմբերի 1-ից։ 2․ 27․10․2021թ․ հեռակա բակալավրը կազմակերպվում է առցանց ուսուցմամբ, որը վերաբերում է նաև Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերին։ 3․ Նոյեմբերի 1-ից առկա բակալավրը և քոլեջները (Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ, Մ․ Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ, Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղեր) կազմակերպվում է առցանց ուսուցմամբ։ 4․ Բոլոր միջանկյալ քննությունները [...] Read More

Գյուղում նորարարական տնտեսավարման թեմաներով սեմինար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2021թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 13.00, 1-ին մասնաշենքի 1-343 («Տոպասի») լսարանում տեղի է ունենալու սեմինար, որը կվարեն Լեհաստանի Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսաբանական գիտությունների համալսարանի Կիրառական տնտեսագիտության ամբիոնի դոկտոր Ստանիսլավ Մինտան եւ նույն համալսարանի դոկտոր Արկադիուս Դյակոնը: Բանախոսները Rubizmo նորարարական նախագծի շրջանակում կներկայացնեն հետեւյալ թեմաները. «Գյուղական բնակավայրերում ձեռներեցության զարգացման սոցիալ-տնտեսական ասպեկտները» եւ [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակության այցը Շիրակի մարզպետարան

Ագրարային համալսարանը վերսկսում է մարզերից ուսանողների նպատակային ուղղորդման, ներառյալ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման աշխատանքները: Նախապատրաստական փուլը մեկնարկել է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանի գլխավորությամբ համալսարանի առաջին պատվիրակության՝ Շիրակի մարզպետարան այցով: Մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանի, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, Գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանի եւ այլ պատասխանատուների հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցում [...] Read More

Վերապատրաստման ծրագիր Արցախում՝ ՀԱԱՀ մասնագետների ուժերով

Հոկտեմբերի 19-ից 21-ը Արցախի Հանրապետությունում էր ՀԱԱՀ-ի մասնագիտական խորհրդատվական խումբը՝ Ագրոնոմիական ֆակուլտետի  դեկան, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ։ ԱՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով   մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում Արցախի Հանրապետությունում» համար 32-1/3848 գրության համաձայն, Արցախի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթացն անցկացվեց երեք ուղղություններով՝ բույսերի պաշտպանություն (Արմենակ Տեր-Գրիգորյան), ջերմատնային մշակության [...] Read More

Մտքերի հայկական գագաթնաժողով․ ապագան կախված է նոր տեխնոլոգիաներից ու գիտությունից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։ Հոկտեմբերի 23-ին մեկնարկած գագաթնաժողովը տեղի է ունենում Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» (“Summit of Minds)” երրորդ տարին է ինչ անցկացվում է նաեւ Հայաստանում։ Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: [...] Read More

Համագործակցության շրջանակում՝ մագիստրատուրան Գերմանիայում

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրից հայտնում են, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մագիստրանտներ Տիգրան Մարտիրոսյանը եւ Մարիամ Սարգսյանը, Գերմանիայում ավարտելով արտադրական փորձուսուցումը եւ բարեհաջող հանձնելով քննությունները, հնարավորություն են ստացել հոկտեմբերի 1-ից ուսումը շարունակելու Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում։ [...] Read More

Կարապետ Անդրանիկեանը դասընթաց կվարի Հայաստանում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հիանալի նորություն ունի կենսատեխնոլոգիայի եւ կենսաէկոնոմիկայի ոլորտներում աշխատող կամ հետաքրքրված մարդկանց համար. աշխարհահռչակ կենսատեխնոլոգ Կարապետ Անդրանիկեանը երեք դասախոսությունից բաղկացած դասընթաց կվարի Հայաստանում: Նոյեմբերի 4-ին, 5-ին եւ 12-ին պրոֆեսոր Անդրանիկեանը երկուական ժամ տեւողությամբ (ժ: 13:00-15:00) անգլերենով դասախոսություններ կվարի կենսատեխնոլոգիայի եւ շրջանաձեւ կենսաէկոնոմիկայի թեմաներով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Read More

Շիրակի մասնաճյուղում բացվեց երկու նոր ենթակառույց

Հոկտեմբերի 21-ին ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կայացավ միանգամից երկու ենթակառույցի՝ կաթի վերամշակման ուսումնական արտադրամաս-լաբորատորիայի եւ Գիտելիքի նորարարական հաբի բացումը: Արտադրամասը կառուցվել է չեխական «Մարդը կարիքի մեջ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, իսկ հաբը՝ Կանաչ արահետ ՀԿ-ի հետ գործակցությամբ: Երկու ենթակառույցները ստեղծվել են ոչ միայն քոլեջում դուալ կրթական համակարգի արմատավորման եւ ուսանողներին գործնական [...] Read More

Էկոնոմետրիկայի ներածության դասընթաց

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատից հայտնում են, որ, սկսած հոկտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 22-ը, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 13:00-ին 1 ժամ տեւողությամբ կազմակերպվում է «Էկոնոմետրիկայի ներածություն» դասընթաց: Այն նախատեսված է դասախոսների, մասնագետների եւ ասպիրանտների ու հայցորդների համար: Դասընթացը վարելու է Չեխիայի Չարլզ համալսարանի դոկտորանտ Լուսինե Դավթյանը: Դասընթացը կազմակերպվելու է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ա լսարանում: Դեկանատը տեղեկացնում [...] Read More

Դասավանդման հնարավորություն Գրանադայի համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում մինչև մայիսի 30-ը 5 օրով դասավանդելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ կենսաբանություն կենսաքիմիա կենսատեխնոլոգիա քիմիա շրջակա միջավայր սննդագիտություն և սննդի տեխնոլոգիա մաթեմատիկա ֆիզիկա վիճակագրություն [...] Read More