«Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում եռօրյա փոխանակման այցով Թբիլիսիում էին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Բուսական ծագման մթերքի եւ հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանը եւ Կարիերայի զագացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Անի Հովակիմյանը։
Այցի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել այցելելու Վրաստանի ագրարային համալսարան, Պանրի եւ Ֆերմերների ասոցիացիա, Ձեռնարկություն Վրաստան, Սննդի ազգային գործակալություն, Պետական գյուղատնտեսական լաբորատորիա, Ագրոհաբ, կաթ/պանրի արտադրության գործարան եւ HRPA Վրաստան կարիերայի կողմնորոշման ՀԿ։
Բազմաբովանդակ այցը լավ հնարավորություն էր, որ մեր գործընկերները ծանոթանան Վրաստանում ագրարային ոլորտի նորարարություններին եւ խնդիրներին, քննարկեն հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Reconomy-ն Sida-ը տարածաշրջանային ներառական եւ կանաչ տնտեսության զարգացման ծրագիր է, որն իրականացնում է HELVETAS Swiss Intercooperation-ը՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի եւ Արեւելյան գործընկերության եւ Արեւմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ: