Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը հայտարարում է ընդունելություն

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ագրոբիզնեսի մագիստրոսական (MAB) ծրագիրը հայտարարում է ընդունելություն 2022-2023 ուսումնական տարվա համար:

Ագրոբիզնեսի մագիստրոսական (MAB) ծրագիրը միտված է ագրոբիզնեսի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը:

Տեխասի A&M համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ գործակցային ծրագիրը առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող 18-ամսյա կրթություն, որը դասավանդվում է անգլերեն լեզվով, տեղացի և արտերկրի դասախոսների ուժերով։ Ծրագիրը հիանալի հնարավորություն է ուսումնասիրելու տնտեսագիտությանն առնչվող, միջազգային փորձի վրա հիմնված թեմաներ, ինչպես օրինակ՝ կառավարում, ֆինանսներ, հաշվապահություն, մարկետինգ, ինչպես նաև տվյալագիտություն, ծրագրերի կառավարում:

Ծրագիրը ֆինանսների և մարկետինգի ապագա մասնագետներին և ձեռնարկատերերին զինում է կառավարման և որոշումներ կայացնելու հզոր հմտություններով:

Ինչո՞ւ պետք է Ձեր կրթությունը շարունակեք Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրոսական ծրագրում։

– Ծրագիրը թույլ է տալիս ուսանողներին աշխատել լրիվ դրույքով։

– Առարկաները դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները,

– Դասագործընթացը կազմակերպվում է ուսուցման ժամանակակից մեթոդներով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

– Կան կրթաթոշակի հնարավորություններ։