Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն

Գուրգեն Մարկոսի Եղիազարյան

Գյուղ․գիտ․դոկտոր,պրոֆեսոր

Ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 319, 321, 320/Ա սենյակ
  • (+37412) 56 38 50, ներքին` 2-76
  • [email protected]

Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնը կազմավորվել է 1997թ.: Ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Ռ.Հ. Զաքոյանը, ով պաշտոնավարել է 1997-1999թթ.: Այնուհետև 1999-2003թթ. ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է Գ.Մ.Եղիազարյանը: 2003-2018 թթ. ամբիոնը ղեկավարել է Պ. Էֆենդյանը:
Ամբիոնի դասախոսական անձնակազմի գիտական ուսումնասիրությունները նվիրված են հողաշինարարությանը և հողաշինարարական նախագծմանը, գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործմանը, հողերի խոշորացմանը և միավորմանը, կադաստրային գնահատման նոր մեթոդների մշակմանը:
Կազմվել և հրատարակվել են 30 մեթոդական ցուցումներ, 2 դասագիրք, 3 ուսումնական ձեռնարկ:

Շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և դրա ստորաբաժանումներում, կադաստրային գնահատման, հողային ռեսուրսների հեռանկարային արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական նշանակության հողերի հողաշինարարական աշխատանքների բնագավառներում:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Հողշինմոնիտորինգ», «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՊՈԱԿ-ների, «Տեղեկատվական կենտրոն» և տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Էֆենդյան Պարույր Սերգեյի – տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Մուրադյան Էդիկ Կամսարի – տ.գ.թ., դոցենտ
  3. Ղազեյան Խաչատուր Աշոտի – տ.գ.թ., դոցենտ
  4. Ալոյան Գևորգ Ասատուրի – տ.գ.թ., դոցենտ
  5. Մկրտչյան Մկրտիչ Շուրայի – տ.գ.թ., դասախոս
  6. Սաֆարյան Ստանիսլավ Վյաչեսլավի – տ.գ.թ., դասախոս
  7. Դավեյան Հարություն Հրաչիկի – տ.գ.թ., ասիստենտ
  8. Մարտիրոսյան Ռուզաննա Ռազմիկի – գ.գ.թ., ասիստենտ
  9. Սողոմոնյան Դավիթ Ալեքսանդրի – տ․գ․թ․, ասիստենտ
  10. Հակոբյան Արայիկ Ռոմիկի – ասիստենտ
  11. Խուդավերդյան Նանե Արմենի – տ․գ․թ․, դոցենտ
  12. Մովսիսյան Մովսես Ռուբենի- ասիստենտ
  13. Ղարիբյան Մարինե Հայկի – ասիստենտ
  14. Սահակյան Ստյոպա Սահակի – ասիստենտ
  15. Հովհաննիսյան Տիգրան Աղվանի – տ․գ․թ․, ասիստենտ
  16. Գևորգյան Գևորգ Աշոտի – տ․գ․թ․, ասիստենտ
  17. Ալեքսանյան Ավետիք Արմենի – ասիստենտ
  18. Սիմոնյան Ռուզաննա Ռուդոլֆի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Հողաշինարարություն և հողաշինարարական նախագծում
Հողային կադաստր և հողերի մոնիտորինգ
Հողաշինարարական և հողակադաստրային աշխատանքների կազմակերպում ու տեխնոլոգիա
Անշարժ գույքի կադաստր
Հողային ռեսուրսների օգտագործման կանխատեսում
Երկրատեղեկատվական համակարգեր
Գեոդեզական աշխատանքները հողաշինարարությունում
Քարտեզագրություն
Ֆոտոգրամմետրիա

Բակալավրիատ

Մագիստրատուրա