Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոն

Գուրգեն Մարկոսի Եղիազարյան

գյուղ․գիտ․դոկտ․, պրոֆեսոր

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 215 սենյակ
  • (+374 12) 52-07-10, 55-67-84, ներքին՝ 2-91, 2-49
  • sfwmrs@yahoo.com
  • melioracia@anau.am

Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի բարձրորակ մասնագետներ է պատրաստում ոռոգման, ջրամբարաշինության, ջրամատակարարման, մելիորատիվ համակարգերի նախագծման, կառուցման և շահագործման բնագավառներում կիրառական ու գիտագործնական խնդիրների լուծման համար։ Ուսուցանում են գիտաարտադրական հարուստ փորձ ունեցող բարձրորակ մասնագետներն ամբիոնին կից հիդրավլիկայի, հիդրոտեխնիկական կառուցվածքների, ջրամատակարարման, պոմպակայանների և մելիորացիայի լաբորատորիաներում՝ զուգակցելով տեսական դասաժամերը գործնական և լաբորատոր պարապմունքների, արտադրությունում կազմակերպված բաց դասերի և արտադրական պրակտիկաների հետ։
Ոսանողների և աշխատակիցների համար հաճախ կազմակերպվում են արտադրության լավագույն մասնագետների բաց դասախոսություններ, քննարկումներ արտադրության և կրթության կապի ամրապնդման, առկա խնդիրների բացահայտման և ուսման որակի բարելավման նպատակով: Ամբիոնի դասախոսները պարբերաբար տարբեր միջազգային ծրագրերով վերապատրաստումներ են անցնում օտարերկրյա համալսարաններում, ձեռք բերած փորձը կիրառում ուսումնական և հետազոտական աշխատանքներում:
Հատկապես կարևորվում է թվային տեխնոլոգիաների ներդրմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները, որի շրջանակներում 6 դասախոսներ վերապատրաստվել են Arc GIS և RS ծրագրերով, որի արդյունքում ձեռք բերված հմտությունները հատկապես կիրառվում են բակալավրիատում և մագիստրատուրայում ստեղծված նոր “Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն” մասնագիտության ուսումնական պլանում ընդգրկված ամբիոնի կողմից դասավանդող առարկաները պատշաճ մակարդակով և արդի ձևաչափով մատուցման նպատակով: Նորարարություն է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում․ այդ նպատակով համալսարանի ֆինանսավորմամբ ամբիոնին կից հիմնվել է Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնը: Ավարտին են մոտենում անոդաչու թռչող սարքերի լաբորատորիայի ստեղծման աշխատանքները: Նշված հենքի վրա համալսարանին հնարավորություն է ընձեռնվում մասնակցելու Հանրապետության ևս երկու ԲՈՒՀ-երի հետ (Երևանի պետական համալսարան և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) համատեղ իրականացվող միասնական ասպիրանտական ծրագրին, որը հնարավորություն է տալիս շրջանավարտներին ստանալ արտերկրում ընդունվող ավարտական վկայական:
Կրթական նոր մշակույթ է որդեգրվել. ուսանողների ներգրավվածությամբ ճարտարագիտական տեխնոլոգիաների մշակման նպատակով ստարթափների գործարկում։ Այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները մեկնարկել են ամբիոնին կից կենտրոնում:
Պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կրթական որակները թույլ են տալիս մասնագիտական խորացված դասախոսություններ վարել օտարերկրյա համալսարաններում, որի համար ամբիոնը մասնակցության առաջարկություն է ներկայացրել համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտ։ Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են երկարաժամկետ միջազգային ծրագրերին, որի իրականացման համար ներգրավվում են նաև ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտները: Դասավանդումը հիմնականում կատարվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ակնկալվում է, որ իրականացվող նորարարական աշխատանքների արդյունքում ջրային ռեսուրսների կառավարման ապագա մասնագետների ստացած ագրոճարտարագիտական կարողություններն ու հմտությունները թույլ կտան հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետության բարձրացման ուղղություններով հանդես գալու կրեատիվ տեխնոլոգիական լուծումներով:

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մելիորացիայի ամբիոնը հիմնադրվել է 1946-1947 թվականներին, իսկ հիդրավլիկայի և հիդրոտեխնիկական կառուցվածքների ամբիոնը` 1947թ.: Նշված ամբիոնների միավորմամբ 1997թ. կազմավորվեց հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնը: 1975 -2018 թթ. ամբիոնի վարիչ է եղել տ.գ.դ., պրոֆեսոր Ս. Մ. Ղազարյանը, այժմ ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Գ.Մ.Եղիազարյանը:
Տարիների ընթացքում ամբիոնում իրականացվել են լայնամասշտաբ ուսումնամեթոդական, գիտահետազոտական աշխատանքներ։ Հատկապես պետք է նշել ամբիոնի նախկին պրոֆեսոր Սարգիս Ղազարյանի ակտիվ մասնակցությամբ տարված գիտական և հետազոտական աշխատանքների մասին, որոնք ուղղված են հանրապետությունում հիդրոմելիորատիվ համակարգերի նախագծմանը և կառուցմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործմանը։

Բակալավրիատ

Մագիստրատուրա

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Ղազինյան Ռուզան Վլադիմիրի – գ.գ.թ., դոցենտ
  2. Ալոյան Նաիրա Գրիգորի – տ.գ.թ., դոցենտ
  3. Զաքարյան Արտակ Կոմիտասի – տ.գ.թ., դոցենտ
  4. Ղազարյան Հայկ Սամվելի – տ.գ.թ., դոցենտ
  5. Մարտիրոսյան Քոչար Վասիլի – տ.գ.թ., դոցենտ
  6. Հարությունյան Մարգարիտ Արտաշեսի – տ.գ.թ., դասախոս
  7. Նավոյան Գեղամ Ռազմիկի – դասախոս
  8. Կոբելյան Վահան Սուրիկի – տ.գ.թ., ասիստենտ
  9. Ավետյան Նաիրա Էդիկի – տ․գ․թ․, ասիստենտ
  10. Մայտեսյան Սպարտակ Սերգեյի – մասնագետ
  11. Բարսեղյան Նաիրա Մամիկոնի – մասնագետ
  12. Համբարձումյան Արմինե Մկրտչի – մասնագետ
  13. Հովհաննիսյան Ղևոնդ Ալբերտի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Ջրային ռեսուրսների կառավարում
Ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում
Հողային և ջրային ռեսուրսների հարմարվողական կառավարում
Հողային և ջրային ռեսուրսների մոնիտորինգ և կանխատեսում
Ճարտարագիտական երկրաբանություն
Երկրաբանություն և հիդրոերկրաբանություն
Ընդհանուր երկրաբանություն
Մելիորացիա
Մելիորացիա և հողերի վերականգնում
Հիդրավլիկա
Հիդրավլիկա և հիդրոպնևմատիկ հաղորդակներ
Ագրարային ճարտարագիտության հիմունքներ
ԱՏՀ կիրառումը հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտության մեջ
Ճշգրիտ գյուղատնտեսություն
Հողային և ջրային ռեսուրսների կառավարում թվային տեխնոլոգիաներով (GIS, RS, DRON)
Ճարտարագիտական հիդրոլոգիա և կլիմատոլոգիա
Հիդրոլոգիա, հոսքի կանոնավորում
Հողաշինարարության և հիդրոլոգիական մոդելավորում
Գյուղական համայնքների ջրամատակարարում և ջրարբիացում
Հիդրոմելիորատիվ համակարգերի շահագործում
Հիդրոմելիորատիվ աշխատանքների կազմակերպում և տեխնոլոգիա
Հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Պոմպեր և պոմպային կայաններ