Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոն

Բարսեղյան Մարինա Սերգեյի

տեխ․գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 339 սենյակ
  • (+37412) 52 55 41, ներքին՝ 2-65, 2-67, 2-66
  • [email protected]

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, Գյուղատնտեսական մեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգման ու Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոնների միավորմամբ ստեղծվել է Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոնը:
Վերոնշյալ երեք ամբիոններում էլ դասախոսների կողմից տարիներ շարունակ տարվել են գիտահետազոտական աշխատանքներ: Այսպես, նախկին Գյուղտեխնիկայի շահագործման ամբիոնում գիտահետազոտական աշխատանքները տարվում են երկու՝ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և անասնապահության նոր տեխնոլոգիաների ու փոքրաչափ մեքենաների մշակման ուղղությամբ։ Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման խնդիրների արդյունավետ լուծման նպատակով պրոֆ. Ա.Ս.Մարգարյանի կողմից մշակվում են գյուղատնտեսության ինժեներատեխնիկական ծառայության հիմունքները, դոց. Ս.Խ.Պապյանի կողմից տարվում են կարտոֆիլի մշակության և բերքահավաքի մեքենաների համալիրի ճշտման, վերակառուցման ու սարքավորումների ստեղծման գիտահետազոտական աշխատանքներ: Անասնապահության նոր տեխնոլոգիաների և մեքենասարքավորումների մշակման գիտահետազոտական աշխատանքների կատարման գործում մեծ ձեռքբերումներ ունեն պրոֆ. Ս.Ե.Մարգարյանը, դոցենտներ Ա.Գ.Դավթյանը, Ա.Գ.Մազմանյանը: Նրանց կողմից մշակվել և արտադրությունում ներդրվել են գոմաղբի աերոբային և անաերոբային մշակման և կենսահումուսի արտադրության նոր տեխնոլոգիաներ և մեքենասարքավորումներ, խտացրած, կոպիտ, հյութալի կերերի մանրիչ մեքենաներ, շարժական կթի ագրեգատ, անասնաշենքերի օդափոխության համակարգ և այլն: Ամբիոնի դասախոսները ստացել են մոտ 100 գյուտերի հեղինակային վկայականներ ու պատենտներ, մի քանի գյուտեր պատենտավորվել են Կանադայում, Ֆրանսիայում, ԳԴՀ-ում և ԳՖՀ-ում: Տպագրվել են 600-ից ավելի գիտական աշխատանքներ, մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ:
Նախկին Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքները հիմնականում ուղղված են գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման հիմնական ուղղություններից մեկին` ՀՀ պայմաններում գյուղատնտեսական արտադրության ստացիոնար գործընթացների ինտենսիվացմանը: Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոնի հետ համատեղ կատարվել են որոշակի գիտահետազոտական աշխատանքներ` կապված մեքենատրակտորային ագրեգատների շարժման կայունության լավարկման հետ: Ինչպես նաև համատեղ աշխատանքներ են կատարվել գյուղատնտեսության տեխնիկայի շահագործման ամբիոնի հետ փոքրաչափ կերամանրիչների մշակման և պարամետրերի հիմնավորման ուղղությամբ: Ամբիոնի դասախոսների գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա հրատարակվել են ավելի քան 178 աշխատություններ, այդ թվում 5 ուսումնական ձեռնարկ, ստացվել են 25 հեղինակային վկայականներ և ՀՀ արտոնագրեր: Բազմաթիվ զեկուցումներ են կարդացվել հանրապետությունում և արտերկրում կազմակերպված գիտաժողովներում:

Իսկ նախկին Գյուղմեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգման ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներն ընդգրկում են մետաղահատ հաստոցների համակարգում կտրման դինամիկական գործընթացների հետազոտումը, հողի մշակության տեխնոլոգիական գործընթացի ցուցանիշների լավարկման և հողամշակ բանող օրգանների կառուցվածքային կատարելագործման, դրանց հուսալիության և երկարակեցության բարձրացման հիմնախնդիրները:
Ամբիոնին կից գործում են ձուլման, եռակցման, փականագործական, մեխանիկական մշակման ուսումնական արհեստանոցները, ինչպես նաև մետաղների կտրման, նյութագիտության, համափոխարինելիության և տեխնիկական չափումների լաբորատորիաները, որոնք հագեցած են համապատասխան տեխնիկական միջոցներով, իսկ մետաղների կտրման լաբորատորիան՝ ինտերակտիվ գրատախտակով և համակարգչով: Ամբիոնում դասավանդվող առարկաների գծով ուսումնաարտադրական պրակտիկա է կազմակերպվում ամբիոնի ուսումնական լաբորատորիաներում և արհեստանոցներում, ամբիոնը նաև համագործակցում է «ԳարիԳրուպ» ՍՊԸ-ի, «Ինտերստանոկ» ԲԲԸ-ի, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ի, «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

    1. Մարգարյան Արմեն Ստեփանի – տ.գ.դ., պրոֆեսոր
    2. Գրիգորյան Ալբերտ Սուրենի – տ.գ.թ., դոցենտ
    3. Վարդանյան Գոհար Լիպարիտի – տ.գ.թ., դոցենտ
    4. Կոխլիկյան Սեյրան Արամայիսի – տ.գ.դ., դոցենտ
    5. Մատղաշյան Հակոբ Աղասու – տ.գ.թ., դոցենտ
    6. Գալստյան Համեստ Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
    7. Ալթունյան Արթուր Վաղինակի – տ.գ.թ., դոցենտ
    8. Դավթյան Արմեն Գերասիմի – տ.գ.թ., դոցենտ
    9. Մազմանյան Արամ Գրիգորի – տ.գ.թ., դոցենտ
    10. Հակոբյան Կարեն Պարույրի – տ.գ.թ., դոցենտ
    11. Անտոնյան Լուսինե Գևորգի – տ.գ.թ., դոցենտ
    12. Բաբայան Արմեն Ռազմիկի – տ.գ.թ., դասախոս
    13. Մովսեսյան Մարիետա Դավթի – դասախոս
    14. Բաղդագուլյան Ալեքսեյ Հակոբի – դասախոս
    15. Բարոյան Աիդա Գրիգորի – դասախոս
    16. Սարգսյան Լաուրա Ռազմիկի -ասիստենտ
    17. Հարությունյան Ավետիս Անդրանիկի– մասնագետ
    18. Հարությունյան Լուսինե Վիկտորի – մասնագետ
    19. Հարությունյան Սպարտակ Արամայիսի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Գյուղտեխնիկայի շահագործում
Անտառտնտեսության աշխատանքների մեքենայացում
Գյուղատնտեսության նյութատեխնիկական ապահովում
Անասնապահական ֆերմաների մեքենայացում
Գյուղատնտեսության մեքենայացում
Արտադրական ուսուցում և ճանապարհային երթևեկության կանոններ
Մեքենատրակտորային հավաքակայանի շահագործում
Անասնապահության մեքենասարքավորումների հաշվարկը և նախագծումը
Ագրարային տեխնիկա և վարում
Գիտական ուսումնասիրությունների մեթոդաբանություն
Անասնապահական առաջնակարգ տեխնոլոգիաներ և տեխնիկական միջոցներ
ՄՏԱ շահագործման առանձնահատկությունները ՀՀ-ում
Մեքենայացված աշխատանքների որակի գնահատման և տեխնիկական նորմավորման հիմունքները
ՀՀ-ում ՄՏՊ կառուցվածքի բարելավում
Տեխնոլոգիաների զարգացման և տեխնիկական միջոցների կատարելագործման ուղղությունները անասնապահությունում
Գյուղմեքենայացում
Գյուղարտադրության մեքենայացում
Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկայի հիմունքներ
Ավտոմատիկա և արտադրական պրոցեսների ավտոմատացում
Էլեկտրական հաղորդակ
Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում
Էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ
Էլեկտրական սարքավորումների մոնտաժ
Էլեկտրական չափումներ
Էլեկտրական մեքենաներ
Էլեկտրոնիկա
Էլեկտրամատակարարում
Ավտոմատիկա և տելեմեխանիկայի հիմունքներ
Էլեկտրական սարքավորումների շահագործում և նորոգում
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
Էլեկտրական լուսավորում և ճառագայթում
Էներգաաուդիտ
Էներգախնայողություն և մենեջմենթ
Վերամշակող արտադրամասերի էլեկտրական սարքավորումներ
Ավտոմատացված էլեկտրահաղորդակ
Փոքր ՀԷԿ-երի էլեկտրական սարքավորումներ
Գյուղատնտեսական մեքենաների և հոսքագծերի էլեկտրաշարժաբեր
Ոչ էլեկտրական մեծությունների էլեկտրական չափումներ
Էներգոռեսուրսների և էներգիայի կառավարում
Գյուղատնտեսական մեքենաներ և վերամշակման տեխնոլոգիական սարքավորումներ
Ավտոմատ համակարգերի էլեկտրամեխանիկական կայանքներ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ էներգետիկ համակարգում
Էլեկտրական մեքենաների և համակարգերի ռելեային պաշտպանություն
Էլեկտրատեխնոլոգիաները գյուղատնտեսությունում
Ջերմատների էլեկտրիֆիկացում և ավտոմատացում
Ջերմության օգտագործումը գյուղարտադրությունում
Նյութագիտություն
Կառուցվածքային նյութերի տեխնոլոգիա
Մետաղահատ հաստոցներ, գործիքներ և հարմարանքներ
Գյուղմեքենաշինության տեխնոլոգիա
Համափոխարինելիության հիմունքներ և տեխնիկական չափումներ
Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում
Կտրման տեսության հիմունքներ
Մեքենաների հուսալիություն և նորոգում
Նյութաբանություն և չափագիտություն
Չափագիտություն
Նյութագիտություն և ԿՆՏ
Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում