
Եսոյան Արամայիս Մյասնիկի
տեխ․գիտ․դոկտ․, պրոֆեսոր
Ամբիոնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, II մասնաշենք, 330 սենյակ - (+37412)567979, ներքին՝ 2-71, 2-72
- gyux.meqena@yandex.ru
Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ Ավտոմոբիլների և տրակտորների ու Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնների միավորման արդյունքում:
Տրակտորների և ավտոմոբիլների ամբիոնը հիմնադրման օրվանից գիտագործնական և գիտամանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալել: Ամբիոնի կողմից պաշտպանության են ներկայացվել 6 դոկտորական և 31 թեկնածուական ատենախոսություն, ինչպես նաև աշխատակիցների կողմից վերջին տարիների ընթացքում հրատարակվել են ավելի քան 300 գիտական հոդված, 4 մենագրություն, 80 ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` 7 ուսումնական ձեռնարկ, 4 դասագիրք, 80 մեթոդական ցուցում), ստացվել են 51 հեղինակային արտոնագրեր:
Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքները տարվում են երկու գերակա՝ լեռնային երկրագործությունում տրակտորային ագրեգատի դինամիկական և տեխնոլոգիական բնութագրերի բարելավման և ավտոտրանսպորտային միջոցների շահագործական հուսալիության բարձրացման ուղղություններով:
Ամբիոնը համագործակցում է Երևանի պետական ճարտարագիտական, Մոսկվայի ագրոճարտարագիտական, Թբիլիսիի, Կրասնոդարի և Ստավրոպոլի ագրարային համալսարանների, նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, Մետրոպոլիտենի, տարբեր մասնավոր ավտոտրանսպորտային ձեռնարկությունների, ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության հետ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների համատեղ կազմակերպման նպատակով:
Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնը կազմավորվել է 1931 թ., առաջին վարիչը պրոֆեսոր Ս.Ս. Սահակյանն էր: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են Խ.Ա. Խաչատրյանը, Շ.Մ. Գրիգորյանը, Ա.Մ. Եսոյանը, Պ. Ա. Տոնապետյանը: Ամբիոնը համալրված է ռուսական և արտասահմանյան արտադրության ժամանակակից տեխնիկայով: Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում լեռնային երկրագործության, խաղողագործության, ծխախոտագործության, հողի մշակության նոր տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների մշակման, գյուղատնտեսական հումքի վերամշակման, բերքահավաքի մեքենաների բանող օրգանների, կտրող ապարատների տեսական հիմունքների մշակման ուղղություններով: Ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիաները նոր սարքավորումներով համալրելու, ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Ամբիոնի աշխատակիցները ստացել են ավելի քան 100 հեղինակային վկայական, տպագրել 400-ից ավելի գիտական աշխատանք:
Ամբիոնը համագործակցում է երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի, ֆերմերային տնտեսությունների, Մոսկվայի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Վլադիկավկազի, Վրաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների համապատասխան տեխնիկական ամբիոնների հետ:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
-
- Հարությունյան Վաչիկ Սուրենի – տ. գ. թ., դոցենտ
- Մոսիկյան Կարապետ Հակոբի – տ.գ. թ., դոցենտ
- Մելքոնյան Անահիտ Հայրիկի -տ.գ.թ., դոցենտ
- Հովհաննիսյան Արամ Արսենի – տ. գ. թ., դոցենտ
- Տոնապետյան Պարգև Արամայիսի – տ.գ. դ., պրոֆ․
- Վարդանյան Վարդան Ալեքսանի – տ.գ. թ., դոցենտ
- Սիմոնյան Արման Ռոբերտի – տ.գ. թ., դոցենտ
- Ալավերդյան Մանվել Ավետիքի – տ.գ.թ., դոցենտ
- Ջինյան Արթուր Մարտինի – տ.գ. թ., դոցենտ
- Մկրտչյան Հայկ Դերենիկի – տ.գ.թ., դոցենտ
- Սիրեկանյան Սամվել Ռաֆիկի – տ.գ. թ., դոցենտ
- Մելիքյան Վահան Զարմիկի – տ.գ.թ., դոցենտ
- Խաչատրյան Սարգիս Ռաֆայելի – տ.գ. թ., դոցենտ
- Բարսեղյան Մարինա Սերգեյի – տ.գ. թ., դոցենտ
- Ասատրյան Վոլոդյա Լյուդվիկի – ասիստենտ
- Պապինյան Մարգարիտա Գևորգի – ասիստենտ
- Շաղոյան Վիկտորյա Աշոտի – ասիստենտ
- Կարապետյան Էմին Գարուշի – ասիստենտ
- Վարդանյան Հենրիկ Վարդանի – ասիստենտ
- Գալֆայան Աշոտ Մարգարի – մասնագետ
- Մարգարյան Նունե Յուրիի – մասնագետ
- Գրիգորյան Ալեքսան Հայկի – մասնագետ, ասիստենտ
- Պետրոսյան Սուրեն Արտավազդի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Տրակտորներ և ավտոմոբիլներ
Վառելանյութեր և քսանյութեր
Ավտոտրանսպորտային միջոցներ ԱԱՀ-ում
Ավտոմոբիլային շարժիչներ
Ավտոմոբիլների տեխնիկական շահագործում
Տրանսպորտային փոխադրումներ և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ ԱԱՀ-ում
Ճանապարհային երթևեկության կազմակերպում և անվտանգություն
Ավտոտրանսպորտային հոգեբանություն
Ավտոմոբիլային ճանապարհներ
Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտություն
Տրանսպորտային գործընթացների կառավարման ավտոմատ համակարգեր
Միասնական տրանսպորտային համակարգ և գյուղատնտեսական նշանակության մասնագիտացված շարժակազմ
Ճանապարհային երթևեկության կառավարման տեխնիկական միջոցներ և համակարգեր
Տրանսպորտային տեսակների համագործակցություն
Ավտոտրակտորային շարժիչներ
Տրանսպորտային համակարգերի և գործընթացների տեսություն
Տրանսպորտային լոգիստիկայի հիմունքներ
ԱՏՄ կառուցվածքային անվտանգություն
Ավտոտրակտորների էլեկտրական սարքավորումներ
Մելիորատիվ մեքենաներ
Մելիորատիվ և շինարարական մեքենաներ
Գյուղատնտեսական և մելիորատիվ մեքենաներ
Ամբարձիչ փոխադրական մեքենաներ
Անտառահատ և ԱՓՄ
Անտառային մեքենաներ և սարքավորումներ
Երկրագործական մեխանիկա
Անտառային մեքենաներ և մեխանիզմներ
Ագրարային ճարտարագիտության հիմունքներ
Պաշտպանված գրունտի մեխանիզմներ
Ավտոտրանսպորտային շարժիչներ և ջերմատեխնիկայի հիմունքներ
Ավտոմոբիլի շասի, շարժահաղորդակներ և կառավարման համակարգեր
Ավտոսերվիս
Լոգիստիկ համակարգեր
Մասնագիտական վտանգների վերահսկում
Միջպետական փոխարումների կազմակերպում
Ուղևորատար ավտոմոբիլային փոխարումներ
Գյուղատնտեսական և մելիորատիվ շինարարական մեքենաներ և մեքենայացում
Բեռնատար ավտոմոբիլային փոխարումներ