Մեքենասարքավորումների ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոն

Բարսեղյան Մարինա Սերգեյի

տեխ․գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 339, 203, 209 ա, 229 ա սենյակներ
  • (+37412) 52 55 41, (+37412) 52 96 15, ներքին՝ 2-65, 2-67, 2-66, 4-76, 2-27, 2-90
  • [email protected]

ՀԱԱՀ ռեկտորի՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 956 հրամանով (հիմք՝ համալսարանի Հոգաբարձուների խորհրդի և Գիտական խորհրդի համապատասխան որոշումները) Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ու Կենսագործունեության անվտանգության ամբիոնների միավորման արդյունքում ստեղծվել է Մեքենասարքավորումների ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոնը։
Վերոնշյալ երկու ամբիոններում էլ դասախոսների կողմից տարիներ շարունակ գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ: Ամբիոնի գիտնականների կողմից աշխատանքներ են տարվել տեխնոլոգիաների ու փոքրաչափ մեքենաների մշակման ուղղությամբ․ մշակվել և արտադրությունում ներդրել են գոմաղբի աերոբային և անաերոբային մշակման և կենսահումուսի արտադրության նոր տեխնոլոգիաներ և մեքենասարքավորումներ, խտացրած, կոպիտ, հյութալի կերերի մանրիչ մեքենաներ, շարժական կթի ագրեգատ և այլն:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ուղղված են նաև գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման հիմնական ուղղություններից մեկին` ՀՀ գյուղատնտեսական արտադրության ոլորտում արևային և այլընտրանքային էներգոաղբյուների ներդրմամբ, ինչպես նաև հետազոտություններ են իրականացվում մետաղահատ հաստոցների համակարգում կտրման դինամիկական գործընթացների վերաբերյալ։
Որոշակի աշխատանքներ են կատարվել փոքրաչափ կերամանրիչների մշակման և պարամետրերի հիմնավորման ուղղությամբ: Ամբիոնի դասախոսները ստացել են մոտ 100 գյուտերի հեղինակային վկայականներ ու պատենտներ, մի քանի գյուտեր պատենտավորվել են Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
Ամբիոնում գործում են ուսումնական անհրաժեշտ արհեստանոցները՝ մետաղների կտրման, նյութագիտության, համափոխարինելիության և տեխնիկական չափումների լաբորատորիաները, որոնք հագեցած են համապատասխան տեխնիկական միջոցներով, սակայն դեռևս համալրման կարիք ունեն։
Կենսագործունեության անվտանգության ոլորտում ամբիոնում իրականացվում են ուսումնամեթոդական, գիտահետազոտական աշխատանքներ՝ հետևյալ ուղղություններով` ռադիոակտիվ աղտոտված հողերում գյուղատնտեսական արտադրության վարման տեխնոլոգիաների կատարելագործում, կերատեսակների քիմիական կոնսերվացում և ծղոտի քիմիացում, հատիկային կերատեսակների մանրիչների կատարելագործում, տրանսպորտային էկոլոգիայի և երթևեկության էկոլոգիական անվտանգության բարձրացման մեթոդների մշակում, Էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման և հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործում:
Ուսումնաարտադրական պրակտիկաները կազմակերպելիս ամբիոնը համագործակցում է «ԳարիԳրուպ» ՍՊԸ-ի, «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ/կամացու, «Ցեպելին»-ի, «Ար-Բե» ՍՊԸ-ի, «Նաիրի Բերրիություն» ՍՊԸ-ի, «ՄԷԿ» ՎԲԸ-ի, «SHTIGEN», «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ և այլն:
Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների բնագավառում ամբիոնը համագործակցում է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենսագործունեության անվտանգության ամբիոնի, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Մարգարյան Արմեն Ստեփանի – տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Հակոբյան Հովհաննես Թելմանի – տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Աղասարյան Արմեն Արտյուշայի – տ.գ.թ., դոցենտ
  4. Գրիգորյան Ալբերտ Սուրենի – տ.գ.թ., դոցենտ
  5. Վարդանյան Գոհար Լիպարիտի – տ.գ.թ., դոցենտ
  6. Կոխլիկյան Սեյրան Արամայիսի – տ.գ.դ., դոցենտ
  7. Մատղաշյան Հակոբ Աղասու – տ.գ.թ., դոցենտ
  8. Գալստյան Համեստ Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
  9. Ալթունյան Արթուր Վաղինակի – տ.գ.թ., դոցենտ
  10. Մկրտչյան Արմեն Արամայիսի – տ.գ.թ., դոցենտ
  11. Արտեմյան Ռոբերտ Նորիկի – տ.գ.թ., դոցենտ
  12. Խաչատրյան Լիանա Համլետի – տ.գ.թ., դոցենտ
  13. Մխիթարյան Մարինե Վաչիկի – տ.գ.թ., դոցենտ
  14. Միքայելյան Գեղամ Միշայի – տ.գ.թ., դոցենտ
  15. Ղարիբյան Հայկանդուխտ Պապինի – տ.գ.թ., դոցենտ
  16. Բաբայան Արմեն Ռազմիկի – տ.գ.թ., դասախոս
  17. Բաղդագուլյան Ալեքսեյ Հակոբի – դասախոս
  18. Ղազարյան Արմեն Իվանի – դասախոս
  19. Հակոբյան Լիաննա Ռուբենի -ասիստենտ
  20. Նուրազյան Գրիգոր Զավենի – ասիստենտ
  21. Մուրադյան Գայանե Սերյոժայի – մասնագետ
  22. Ղարիբյան Կարինե Հայկի – մասնագետ
  23. Հարությունյան Ավետիս Անդրանիկի– մասնագետ
  24. Հարությունյան Լուսինե Վիկտորի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Բակալավրիատ
Ագրարային ճարտարագիտության հիմունքներ
Ագրարային տեխնիկսյի շահագործման հիմունքներ
Գյուղատնտեսության նյութատեխնիկական ապահովում
Ագրոտեխնիկական գործընթացների մեքենայացում
Գյուղատնտեսական մեքենաներ և մեքենայացում
Անասնապահական ֆերմաների մեքենայացում
Անասնապահական ֆերմաների մեքենայացում և էլեկտրաֆիկացում
Մեքենաների հուսալիություն և նորոգում
Կառուցվածքային նյութերի տեխնոլոգիա
Մեքենաշինության նյութերի ապրանքագիտություն
Համափոխարինության հիմունքներ և տեխնիկական չափումներ
Նյութագիտություն
Կենսանվտանգություն և քաղպաշտպանություն
Անվտանգության ոլորտի հսկում և տեխնիկական փորձաքննություն
Արտադրական անվտանգություն
Կենսագործունեության անվտանգություն
Աշխատանքի մշտադիտարկում, ստանդարտացում և փաստաթղթավորում
Տեխնոլոգիական ռիսկերի գնահատում և կառավարում
Արտադրական սանիտարիա և աշխատանքի հիգիենա
Ագրոնոմիական ռիսկերի գնահատում և կառավարում
Քիմիական անվտանգություն
Ռադիացիոն անվտանգություն
Տեխնածին համակարգեր և էկոլոգիական ռիսկերի վերլուծություն
Ճարտարագիտական հոգեբանություն և էրգոնոմիկա
Տարերային և տեխնածին աղետներ
Դժբախտ դեպքերի փորձաքննություն
Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգություն
Հակահրդեհային պաշտպանություն և կանխարգելում
Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկայի հիմունքներ
Էլեկտրական սարքերի մոնտաժում, շահագործում և նորոգում
Էլեկտրատեխնիկա, վերականգնվող էներգիա և ավտոմատացում
Վերականգնվող էներգիայի աղբյուրներ
Էլեկտրական մեքենաներ
Էլեկտրոնային կառավարման համակարգեր
Էլեկտրատեխնիկա և վերականգնվող էներգիա
SMART տեխնոլոգիաները ագրարային ոլորտում
Էլեկտրաշարժաբեր և ավտոմատացման միջոցներ
Մեխատրոնիկա
Գյուղատնտեսության էլեկտրամատակարարում

Քոլեջ
Ջերմատնային տնտեսություններում օգտագործվող սարքավորումների, մեխանիզմների և գործիքների կիրառման հմտություններ
Գյուղատնտեսական, մելիորատիվ, շինարարական մեքենաներ և մեքենայացում
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում
Էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա և ավտոմատիկա
Նյութագիտություն
Անվտանգություն և 1-ին օգնություն
Անվտանգություն և 1-ին բուժօգնություն
Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
Արտակարգ իրավիճակներում աշխատանքի անվտանգության պահպանում
Նախնական զինվորական պատրաստվածություն և անվտանգության գործունեություն

Մագիստրատուրա
Գիտահետազոտական մեթոդներ և գիտական արդյունքների առևտրայնացում
Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում
Ջերմատնային ինժեներիա
Վերականգնվող էներգիայի համակարգեր
Էլեկտրոնիկա և ֆոտոնիկա
Աշխատանքի անվտանգություն և առողջություն
Ագրոճարտարագիտական ռիսկերի վերլուծություն և կառավարում
Ագրոարդյունաբերական հիգիենա
Բնապահպանական անվտանգություն

Մագիստրատուրայի մենեջմենթ մասնագիտություն
Ագրարային տեխնիկա