Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոն

Գուրգեն Մարկոսի Եղիազարյան

գյուղ․գիտ․դոկտ․, պրոֆեսոր

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 215, 215/Ա, 319, 321, 320/Ա սենյակ
  • (+374 12) 52-07-10, (+37412) 56 38 50, ներքին՝ 2-91, 2-49, 2-76
  • [email protected]
  • [email protected]

ՀԱԱՀ ռեկտորի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի հրամանով համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման  ու Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնների միավորմամբ ստեղծվեց Ջրային  և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնը, որը ստեղծման օրից ղեկավարում է գյուղ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը։

Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնը ջրային և հողային ռեսուրսների կառավարման ոլորտի բարձրորակ մասնագետներ է պատրաստում ոռոգման, ջրամբարաշինության, ջրամատակարարման, մելիորատիվ համակարգերի նախագծման, կառուցման, շահագործման, հողաշինարարությանը, հողաշինարարական նախագծմանը, գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման, հողերի հաշվառման, չափագրման, խոշորացման և միավորման, կադաստրային գնահատման նոր մեթոդների մշակման բնագավառներում կիրառական ու գիտագործնական խնդիրների լուծման համար։ Ամբիոնում դասավանդում են գիտաարտադրական հարուստ փորձ ունեցող բարձրորակ մասնագետներ, որոնք   ամբիոնին կից հիդրավլիկայի, հիդրոտեխնիկական կառուցվածքների, ջրամատակարարման, պոմպակայանների,մելիորացիայի լաբորատորիաներում, GIS,RS ուսումնական կաբինետներում, ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական տեխնոլոգիական կենտրոնում արդյունավետ զուգակցում են տեսական դասաժամերը գործնական և լաբորատոր պարապմունքների, արտադրությունում կազմակերպված բաց դասերի,  պրակտիկաների և աշխատանքային կիսամյակի հետ։ Ոսանողների համար հաճախ կազմակերպվում են արտադրության լավագույն մասնագետների բաց դասախոսություններ, աշխատաիցների համար արտադրությունում վերապատրաստումներ և քննարկումներ արտադրության և կրթության կապի ամրապնդման, առկա խնդիրների բացահայտման և ուսման որակի բարելավման նպատակով: Ամբիոնի դասախոսները պարբերաբար տարբեր միջազգային ծրագրերով վերապատրաստումներ են անցնում արտերկրի համալսարաններում, ձեռք բերած փորձը կիրառում ուսումնական և հետազոտական աշխատանքներում:
Հատկապես կարևորվում են թվային տեխնոլոգիաների ներդրմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները, որի շրջանակներում 6 դասախոսներ վերապատրաստվել են Arc GIS, RS, AgisoftMetaship ծրագրերով։ Արդյունքում ձեռք բերված հմտությունները հատկապես կիրառվում են բակալավրիատում և մագիստրատուրայում ստեղծված նոր «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն»  մասնագիտության ուսումնական պլանում առկա  առարկաները պատշաճ մակարդակով և արդի ձևաչափով մատուցելու նպատակով: Նորարարություն է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում․ այս նպատակով համալսարանի ֆինանսավորմամբ համակողմանի հետազոտական աշխատանքներ է իրականացնում  ամբիոնին կից գործող Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնը: Համալսարանի անօդաչու թռչող սարքերի լաբորատորիան լայն հնարավորություն է ստեղծում թվային և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում իրականացնելու նախագծահետախուզական և գիտահետազոտական  աշխատանքներ: Ամբիոնի կողմից  ջրային և հողային ռեսուրսների կառավարման ոլորտում ևս իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ։ Արդյունքում գիտության թեկնածուի  գիտական աստիճան են ստացել 17 դասախոսներ և ասիստենտներ։ Պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կրթական որակները թույլ են տալիս մասնագիտական խորացված դասախոսություններ վարել արտերկրի համալսարաններում, որի համար ամբիոնը մասնակցության առաջարկություն է ներկայացրել համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտ։ Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են երկարաժամկետ միջազգային ծրագրերին, որի իրականացման գործում  ներգրավվում են նաև ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտները: Ակնկալվում է, որ իրականացվող նորարարական աշխատանքների արդյունքում ջրային և հողային ռեսուրսների կառավարման ոլորտի ապագա մասնագետների ստացած ագրոճարտարագիտական կարողություններն ու հմտությունները թույլ կտան հանրապետության ջրային և հողային ռեսուրսների արդյունավետության բարձրացման ուղղություններով հանդես գալու կրեատիվ տեխնոլոգիական լուծումներով:

Ամբիոնի դասախոսական անձնակազմի կողմից կատարված ուսումնամեթոդական աշխատանքների արդյունքում կազմվել և հրատարակվել են 53 մեթոդական ցուցումներ, 5 դասագիրք, 4 ուսումնական ձեռնարկ, իսկ գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հրատարակվել են 450-ից ավելի գիտական հոդված, 3 մենագրություն, ստացվել է 10 գյուտի հեղինակային վկայական։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Էֆենդյան Պարույր Սերգեյի – տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Մուրադյան Էդիկ Կամսարի – տ.գ.թ., դոցենտ
  3. Ալոյան Նաիրա Գրիգորի – տ.գ.թ., դոցենտ
  4. Զաքարյան Արտակ Կոմիտասի – տ.գ.թ., դոցենտ
  5. Ղազարյան Հայկ Սամվելի – տ.գ.թ., դոցենտ
  6. Հարությունյան Մարգարիտ Արտաշեսի – տ.գ.թ., դասախոս
  7. Նավոյան Գեղամ Ռազմիկի – դասախոս
  8. Մովսիսյան Մովսես Ռուբենի- ասիստենտ
  9. Մարտիրոսյան Ռուզաննա Ռազմիկի – գ.գ.թ., ասիստենտ
  10. Ղարիբյան Մարինե Հայկի – ասիստենտ
  11. Մայտեսյան Սպարտակ Սերգեյի – մասնագետ
  12. Հովհաննիսյան Ղևոնդ Ալբերտի – մասնագետ
  13. Բարսեղյան Նաիրա Մամիկոնի – մասնագետ-ասիստենտ
  14. Համբարձումյան Արմինե Մկրտչի – մասնագետ-ասիստենտ

Դասավանդվող առարկաները

ԱՏՀ կիրառումը հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտության մեջ
Ճարտարագիտական երկրաբանություն
Ջրային ռեսուրսների կառավարում
Ագրարային ճարտարագիտության հիմունքներ
Գյուղական համայնքների ջրամատակարարում և ջրարբիացում
Ճարտարագիտական հիդրոլոգիա և կլիմատոլոգիա
Ճշգրիտ գյուղատնտեսություն
Պոմպեր և պոմպային կայաններ
Հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Հիդրոլոգիա, հոսքի կանոնավորում
Մելիորացիա և հողերի վերականգնում
Ջրամելիորատիվ համակարգերի կազմակերպում և տեխնոլոգիա
Ջրամելիորատիվ համակարգերի շահագործում
Հողաշինարարության նախագծում /կամընտրային/
Հողային կադաստր և մոնիթորինգ /կամընտրային/
Գեոդեզիա
Հեռահար զոնդավորում և ֆոտոգրամմետրիա /կամընտրային/
Ճարտարագիտական գեոդեզիա
Անշարժ գույքի կադաստր /կամընտրային/
Անշարժ գույքի կառավարում /չափագրում, հաշվառում, գրանցում/ /կամընտրային/
Երկրատեղեկատվական և հողատեղեկատվական համակարգեր /կամընտրային/
Ընդհանուր երկրաբանություն
Հողաբարելավում և հողավերականգնում
Ոռոգման տեխնոլոգիաները և համակարգերը ջերմատնային տնտեսությունում
Ավտոմատ չափիչ սարքերի տեղեկատվության գրանցում
Գյուղական բնակավայրերի նախագծում
Հողագիտություն, հողային քարտեզագրում
Քարտեզագրություն
Տեղական նշանակության ճանապարհների նախագծում
Նիվելիրացման աշխատանք
Քարտեզների մոդելավորում և քարտեզների կազմում
Հողաշինարարական գեոդեզիական աշխատանքներ
Հողային ռեսուրսների օգտագործման կազմակերպում (ՀՌՕԿ)
Հողաշինարարություն
Կողմնորոշվել տեղանքում. քարտեզներ, հատակագծեր, բնական կողմնորոշիչներ
Թեոդոլիտային հանույթ
Տախիոմետրական և մենզուլային հանույթ
Միջհամայնքային հողաշինարարություն
Հողաշինարարության հիմունքներ
Հողի և անշարժ գույքի պետական կադաստրի վարման ավտոմատացման համակարգ և հողային պաշարների կառավարման տնտեսական կառուցակարգերը
Գեոդեզիական սարքավորումների և գործիքների կիրառման հմտություններ
Ընդհանուր գեոդեզիա
Երկրատեղեկատվական համակարգեր (ԵՏՀ)
Բնական ռեսուրսների մոնիթորինգ (ԲՌՄ)
Անշարժ գույքի գնահատում
Թվային տեխնոլոգիաներն ագրոճարտարագիտությունում
Հողերի կազմակերպման և կառավարման ռիսկերի գնահատում /կամընտրային/
ԱՏՀ և հեռավար զոնդավորում
Արհեստական բանականություն
Հողային և ջրային ռեսուրսների հարմարվողական կառավարում /կամընտրային/
Հողային և ջրային ռեսուրսների կառավարում թվային տեխնոլոգիաներով (GIS, RS, DRON)
Հողաշինարարության և հիդրոլոգիական մոդելավորում
Ինֆորմատիկա/Տելեմատիկա
Իրերի համացանցը (IoT) ճշգրիտ գյուղատնտեսությունում