Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն

Արայիկ Ռոմիկի Հակոբյան

ասիստենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 319 սենյակ
  • (+37412) 56 38 50, ներքին` 2-76
  • davidsoghomonyan87@gmail.com

Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնը կազմավորվել է 1997թ.: Ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Ռ.Հ. Զաքոյանը, ով պաշտոնավարել է 1997-1999թթ.: Այնուհետև 1999-2003թթ. ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է Գ.Մ.Եղիազարյանը: 2003-2018 թթ. ամբիոնը ղեկավարել է Պ. Էֆենդյանը:
Ամբիոնի դասախոսական անձնակազմի գիտական ուսումնասիրությունները նվիրված են հողաշինարարությանը և հողաշինարարական նախագծմանը, գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործմանը, հողերի խոշորացմանը և միավորմանը, կադաստրային գնահատման նոր մեթոդների մշակմանը:
Կազմվել և հրատարակվել են 30 մեթոդական ցուցումներ, 2 դասագիրք, 3 ուսումնական ձեռնարկ:

Շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և դրա ստորաբաժանումներում, կադաստրային գնահատման, հողային ռեսուրսների հեռանկարային արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական նշանակության հողերի հողաշինարարական աշխատանքների բնագավառներում:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Հողշինմոնիտորինգ», «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՊՈԱԿ-ների, «Տեղեկատվական կենտրոն» և տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Էֆենդյան Պարույր Սերգեյի – տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Եղիազարյան Գուրգեն Մարկոսի – գյուղ.գ.դ., պրոֆեսոր
  3. Մուրադյան Էդիկ Կամսարի – տ.գ.թ., դոցենտ
  4. Ղազեյան Խաչատուր Աշոտի – տ.գ.թ., դոցենտ
  5. Ալոյան Գևորգ Ասատուրի – տ.գ.թ., դոցենտ
  6. Մկրտչյան Մկրտիչ Շուրայի – տ.գ.թ., դասախոս
  7. Սաֆարյան Ստանիսլավ Վյաչեսլավի – տ.գ.թ., դասախոս
  8. Դավեյան Հարություն Հրաչիկի – տ.գ.թ., ասիստենտ
  9. Մարտիրոսյան Ռուզաննա Ռազմիկի – գ.գ.թ., ասիստենտ
  10. Հարությունյան Սերգեյ Կարապետի – ավագ դասախոս
  11. Սողոմոնյան Դավիթ Ալեքսանդրի – ասիստենտ
  12. Խուդավերդյան Նանե Արմենի – ասիստենտ
  13. Մովսիսյան Մովսես Ռուբենի- ասիստենտ
  14. Ղարիբյան Մարինե Հայկի – ասիստենտ
  15. Սահակյան Ստյոպա Սահակի – ասիստենտ
  16. Հովհաննիսյան Տիգրան Աղվանի – ասիստենտ
  17. Ավագյան Սոնյա Յուրիկի – ասիստենտ
  18. Գևորգյան Գևորգ Աշոտի – ասիստենտ
  19. Ալեքսանյան Ավետիք Արմենի – ասիստենտ
  20. Սիմոնյան Ռուզաննա Ռուդոլֆի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Հողաշինարարություն և հողաշինարարական նախագծում
Հողային կադաստր և հողերի մոնիտորինգ
Հողաշինարարական և հողակադաստրային աշխատանքների կազմակերպում ու տեխնոլոգիա
Անշարժ գույքի կադաստր
Հողային ռեսուրսների օգտագործման կանխատեսում
Երկրատեղեկատվական համակարգեր
Գեոդեզական աշխատանքները հողաշինարարությունում
Քարտեզագրություն
Ֆոտոգրամմետրիա