Գուրգեն Մարկոսի Եղիազարյան
Գյուղ․գիտ․դոկտոր,պրոֆեսոր
Ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, II մասնաշենք, 319, 321, 320/Ա սենյակ - (+37412) 56 38 50, ներքին` 2-76
- [email protected]
Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնը կազմավորվել է 1997թ.: Ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Ռ.Հ. Զաքոյանը, ով պաշտոնավարել է 1997-1999թթ.: Այնուհետև 1999-2003թթ. ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է Գ.Մ.Եղիազարյանը: 2003-2018 թթ. ամբիոնը ղեկավարել է Պ. Էֆենդյանը:
Ամբիոնի դասախոսական անձնակազմի գիտական ուսումնասիրությունները նվիրված են հողաշինարարությանը և հողաշինարարական նախագծմանը, գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործմանը, հողերի խոշորացմանը և միավորմանը, կադաստրային գնահատման նոր մեթոդների մշակմանը:
Կազմվել և հրատարակվել են 30 մեթոդական ցուցումներ, 2 դասագիրք, 3 ուսումնական ձեռնարկ:
Շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և դրա ստորաբաժանումներում, կադաստրային գնահատման, հողային ռեսուրսների հեռանկարային արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական նշանակության հողերի հողաշինարարական աշխատանքների բնագավառներում:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Հողշինմոնիտորինգ», «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՊՈԱԿ-ների, «Տեղեկատվական կենտրոն» և տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Էֆենդյան Պարույր Սերգեյի – տ.գ.դ., պրոֆեսոր
- Մուրադյան Էդիկ Կամսարի – տ.գ.թ., դոցենտ
- Ղազեյան Խաչատուր Աշոտի – տ.գ.թ., դոցենտ
- Ալոյան Գևորգ Ասատուրի – տ.գ.թ., դոցենտ
- Մկրտչյան Մկրտիչ Շուրայի – տ.գ.թ., դասախոս
- Սաֆարյան Ստանիսլավ Վյաչեսլավի – տ.գ.թ., դասախոս
- Դավեյան Հարություն Հրաչիկի – տ.գ.թ., ասիստենտ
- Մարտիրոսյան Ռուզաննա Ռազմիկի – գ.գ.թ., ասիստենտ
- Սողոմոնյան Դավիթ Ալեքսանդրի – տ․գ․թ․, ասիստենտ
- Հակոբյան Արայիկ Ռոմիկի – ասիստենտ
- Խուդավերդյան Նանե Արմենի – տ․գ․թ․, դոցենտ
- Մովսիսյան Մովսես Ռուբենի- ասիստենտ
- Ղարիբյան Մարինե Հայկի – ասիստենտ
- Սահակյան Ստյոպա Սահակի – ասիստենտ
- Հովհաննիսյան Տիգրան Աղվանի – տ․գ․թ․, ասիստենտ
- Գևորգյան Գևորգ Աշոտի – տ․գ․թ․, ասիստենտ
- Ալեքսանյան Ավետիք Արմենի – ասիստենտ
- Սիմոնյան Ռուզաննա Ռուդոլֆի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Հողաշինարարություն և հողաշինարարական նախագծում
Հողային կադաստր և հողերի մոնիտորինգ
Հողաշինարարական և հողակադաստրային աշխատանքների կազմակերպում ու տեխնոլոգիա
Անշարժ գույքի կադաստր
Հողային ռեսուրսների օգտագործման կանխատեսում
Երկրատեղեկատվական համակարգեր
Գեոդեզական աշխատանքները հողաշինարարությունում
Քարտեզագրություն
Ֆոտոգրամմետրիա