Category: Բոլոր հայտարարությունները

«Ագրարային մենեջմենթ». Միջազգային մագիստրոսական ծրագիր

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում առաջին գործնական կիսամյակը 2024 թ. ապրիլից Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի ինտենսիվ դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դասընթացների համար դիմումների ընդունման  վերջնաժամկետն է 28․02․2023 թ․։ Դասընթացների սկիզբը  2023  թվականի մարտի 1-ից: Վարձավճարը ամսական 10․000 ՀՀ դրամ։ Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ  1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, [...] Read More

Դասավանդման հնարավորություն Տերամոյի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (https://www.unite.it/UniTE/) դասավանդելու համար (2 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են հետեւյալ ոլորտներում՝ անտառագիտություն, ձկնագիտություն, սննդի տեխնոլոգիաներ եւ հիգիենա, անասնաբուժական բժշկագիտություն։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 4 դասախոսական տեղի մրցույթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) ս/թ ապրիլի 17-21-ը միջազգային շաբաթին մասնակցելու, եւ դրան զուգահեռ՝ դասավանդելու (2 տեղ) կամ վերապատրաստվելու համար (2 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, որոնք դասավանդում են հետեւյալ ոլորտներում՝ ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիաներ [...] Read More

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (https://www.auth.gr/en/) 2023թ․-ի մարտի 20-ից մինչև հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում մեկ շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, որոնք դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ կենսաբանություն, կենսաքիմիա, քիմիա, մաթեմատիկա, վիճակագրություն, սննդի տեխնոլոգիա, սննդի փաթեթավորում, [...] Read More

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Ալմերիայի համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են կամ կցանկանան վերապատրաստվել հետեւյալ ոլորտներում՝ Գյուղատնտեսական ճարտարագիտություն Կենսատեխնոլոգիա Շրջակա միջավայրի պահպանություն Քիմիա Մաթեմատիկա Տնտեսագիտություն Հաշվապահական հաշվառում [...] Read More

Ի գիտություն համալսարանի գիտական պարբերականի հոդվածագիրների

«Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը հայտնում է, որ փոփոխության է ենթարկվել 2023 թվականի հունվարից հրապարակվող հոդվածներում մեջբերվող գրականության աղբյուրների նկատմամբ պահանջը: Այսուհետ հոդվածագիրները պետք է գրականության ցանկերում ներառեն առնվազն 10 անուն աղբյուր, որի առնվազն 30 տոկոսը պետք է հրատարակված լինի վերջին 10 տարիներին: Խմբագրությունը ստորեւ տրամադրում է պարբերականի գործընկեր CrossRef միջազգային մատենագիտական շտեմարանում ինդեքսավորված [...] Read More

Իսպանիայի Ալմերիայի համալսարանում միջազգային շաբաթին մասնակցելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում 1 շաբաթով միջազգային շաբաթին մասնակցելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, որոնք՝ ունեն միջազգային համագործակցության փորձ, աշխատում են միջազգային հարաբերությունների ոլորտում, գերազանց տիրապետում են անգլերենին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ [...] Read More

Դեկանի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ

Ոլորտ՝ Կրթություն Աշխատավայրի հասցե՝  Հայաստան,   Երեւան,  Տերյան 74 Դիմելու վերջնաժամկետ՝ 21 հունվարի, 2023 թ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Պարտականություններ՝ օժանդակել ֆակուլտետում ուսումնական գործընթացը կազմակերպելու եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու աշխատանքներին, մասնակցել ֆակուլտետի գիտական խորհրդի եւ դեկանատի խորհրդի աշխատանքներին, կազմել եւ ֆակուլտետի դեկանին [...] Read More

Ուսման եւ/կամ հետազոտությունների հնարավորություն Տերամոյի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (Իտալիա) ուսումը եւ/կամ հետազոտությունները 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Պարենամթերքի տեխնոլոգիաների, ինչպես նաեւ անասնաբուժության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, անտառագիտության, ագրոէկոլոգիայի ոլորտների մագիստրանտներն ու ասպիրատները/հետազոտողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2), բացառությամբ՝ ավարտական կիսամյակում սովորողների։ Խրախուսվում [...] Read More

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական կուրսի ընդունելության հայտարարություն

Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2023թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով [...] Read More