2024-2025 ուսումնական տարում քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց միասնական քննությունների ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Նշված ուսումնական հաստատությունների շրջանավարտներին (անկախ ավարտման տարեթվից) այդպիսի հնարավորություն է ընձեռում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2024 թ․ օգոստոսի 1-ի հրամանը, որով հաստատվել է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սույն թվականի հուլիսի 3-ին սկսել է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետեւյալ հոսքերում. Տնտեսագիտական (մաթեմատիկայի եւ անգլերենի խորացված ուսուցում), Ագրոկենսաբանական (քիմիայի եւ կենսաբանության խորացված ուսուցում), Տեխնոլոգիական (մաթեմատիկայի եւ քիմիայի խորացված ուսուցում), Ճարտարագիտական (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցում)։ Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ ս․ թ․ օգոստոսի 31-ը ներառյալ։ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է հիդրոպոնիկ կեր արտադրողներին եւ/կամ հիդրոպոնիկ կերի արտադրությամբ հետաքրքրված ֆերմերային տնտեսություններին/բիզնեսներին մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը, որի ժամանակ կներկայացվեն․ ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում ներդրված հիդրոպոնիկ կերարտադրության համակարգը, ուսանողների, կերարտադրողների եւ կերարտադրությամբ զբաղվել ցանկացողների համար նախամշակված ուսումնական ձեռնարկը։ Հանդիպումը տեղի կունենա ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում՝ հուլիսի 15-ին, ժամը 14:00-17:00: Մասնակցության հայտ ներկայացնելու համար [...] Read More
Էրազմուս + ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում հետեւյալ համալսարաններում սովորելու կամ փորձուսուցում անցնելու համար․ Պիրեուսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն, ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անտառագիտություն, սննդի տեխնոլոգիաներ Աթենքի ազգային տեխնիկական համալսարան - ագրարային ճարտարագիտություն (ջրային ռեսուրսներ եւ շրջակա միջավայր) Կրետեի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ 2024-25 ուստարում 4 ամսով (2024 թ․ աշնանային կիսամյակ) Ռուսեի Անջել Կնչեւ համալսարանում (Բուլղարիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: [...] Read More
Տեղեկացնում ենք, որ արոտավայրերի եւ մարգագետինների, ցանքատարածությունների եւ խոտհարքների եւ հիդրոպոնիկ կերերի, ինչպես նաև օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է վերապատրաստում, որը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 15:00-18:00-ին, առցանց հարթակում՝ հղումը կուղարկվի գրանցված բոլոր մասնակիցներին։ Մասնակցության համար հրավիրվում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ֆերմերային տնտեսությունների։ Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ ս. թ. նոյեմբերի 18-22-ը Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթվան մասնակցելու և դասավանդելու համար։ Միջազգային շաբաթվա թեման է «Ներառականության եւ հավասար հնարավորությունների կիրառական գործելակերպեր կրթության ոլորտում»: Մասնակիցը պետք է ակտիվորեն մասնակցի վերոհիշյալ քննարկումներին, կազմի և ներկայացնի 10-րոպեանոց շնորհանդես հայաստանյան [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսների և ադմինիստրատիվ աշխատողների մրցույթ սույն թվականի հոկտեմբերի 21-25-ը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու, և դրան զուգահեռ՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Դասավանդման և վերապատրաստման համար կարող են դիմել ագրոնոմիական, սննդի տեխնոլոգիաների և հիգիենայի, ագրարային ճարտարագիտության ոլորտներում [...] Read More
ՀԱԱՀ-ն փնտրում է ագրոանտառագիտության ոլորտի միջազգային փորձագետի, որը «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում համալսարանին կաջակցի երկրում ագրոանտառաբուծական տեղամասերի զարգացման հայեցակարգի եւ անտառկառավարման պլանի մշակման գործում։ Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունից ֆինանսավորվող FORACCA 10-ամյա նախագիծը, որը մեկնարկել է մարտ ամսին, իրականացնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2024-2025 ուստարում 5 օրով վերապատրաստման կամ համատեղ դասավանդման/վերապատրաստման (նվազագույնը 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։ Դիմելու ընթացակարգ՝ https://drive.google.com/drive/folders/1gZD9aAnkOZDlhADbPAGVqz3WSps-TBiw?usp=drive_link Վալյադոլիդի համալսարանի բաժիններ՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply Վերջնաժամկետն է 2024 թ․ [...] Read More



