Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսների և ադմինիստրատիվ աշխատողների մրցույթ սույն թվականի հոկտեմբերի 21-25-ը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու, և դրան զուգահեռ՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Դասավանդման և վերապատրաստման համար կարող են դիմել ագրոնոմիական, սննդի տեխնոլոգիաների և հիգիենայի, ագրարային ճարտարագիտության ոլորտներում դասավանդողները, իսկ միայն վերապատրաստման համար՝ մարդկային ռեսուրսների կառավարման, գրադարանի, ՏՏ և միջազգային բաժինների աշխատակիցները։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի pdf ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի գունավոր պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով),
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի
    • վերապատրաստման դեպքում՝ կոնկրետ ոլորտը,
    • դասավանդման և վերապատրաստման դեպքում՝ դասավանդման (նվազագույնը՝ 4 ժամի համար) թեմաները և վերապատրաստման ոլորտը,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Ձևաչափին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն մոտիվացիոն նամակի նախնական գնահատումն անցած թեկնածուները։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունիսի 7-ը:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին: